Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թող սարսափեն այն մտքից, որ թուրքը մտնելու է նաև իրենց տները. Խոսրով Խլղաթյան

Թող սարսափեն այն մտքից, որ թուրքը մտնելու է նաև իրենց տները. Խոսրով Խլղաթյան
05.10.2022 | 07:34

Ձեռքս ոչ մի կերպ չէր գնում` անդրադառնալու ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիներին գազանաբար գնդակահարելու փաստին։ Մտքերս պղտորվում են, հոգիս կեղեքվում է այս անճարակ, ողորմելի, քստմնելի վիճակից, թշնամու պիղծ ու գարշելի ներկայությունից, միշտ զազրելի արարքներից։ Լուսաբացներս անասելի մղձավանջով ու ցավով են բացվում, ցերեկները գլորվում են հոգեկան անվերջանալի տագնապների մեջ։


Սա ի՞նչ է որ, ընդամենը հինգ, վեց կամ ութ հայ զինվոր են գնդակահարվել, գնդակահարության սահմռկեցուցիչ տեսարանն էլ շրջում է համացանցում, որ հայերս ահաբեկվենք ու ծնկի գանք, իսկ աշխարհն էլ տեսնի, թե որքան անպարտ է ադրբեջանական բանակը, որքան հզոր, տեսնի ու լռի, տեսնի ու բարեկամանա, տեսնի ու պինդ սեղմի մեր ժամանակների գերագույն հրեշ Իլհամի ձեռքը, նրանից ձեռնտու գներով նավթ ու գազ գնի։
Սա ի՞նչ է այն եղած չարիքների հանդեպ, որ թուրքերը հազար տարի անպատիժ պատճառում են հայերիս, մյուս ճնշված ազգերին։


Սա ի՞նչ է այն գալիք չարիքների դեմ, որ մոլագար մարդասպան մոլլաները, ալիևների ու էրդողանների հետ մեկտեղ, պատրաստում ու ծրագրում են մեզ համար։
Էլի չէի անդրադառնա այս նախճիրին, եթե համացանցում չհանդիպեի այն արձագանքներին, որ կատարել են այս դեպքի շուրջ Հայաստանում գործող մի շարք դեսպանատներ, որոնց թվում նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է։
Նրանք խոստովանում են, որ տեսածից ցնցված են ու ողջունել են Ադրբեջանի դատախազության հայտարարությունն առ այն, թե այդ տեսանյութն անպայման հետաքննվելու է, մեղավորները պատժվելու են։
Թեմային նաև Մարիա Զախարովայի բերանով ու դեմքով արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարությունը և կոչ արել ադրբեջանցիներին ու հայերին` հետաքննություն կատարելու, մեղավորներին պատժելու։


Իրե՞նք են արդյոք այսքան միամիտ, թե՞ մեզ են այսքան թշվառի ու հիմարի տեղ դրել, իրենց էլ` անմեղ հրեշտակների։
Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ պիտի լինի Ադրբեջանի դատախազության քննած գործը, մի երկրի դատախազության, որտեղ հայատյացությունը բարձրացած է պետական ամենաբարձր մակարդակի, որտեղ հայակերությունը խրախուսվում է պետական ամենաբարձր հովանու ներքո։
Ի դեպ, նրանք գազանաբար հոշոտում են միայն անզեն մարդկանց, իսկ զինվածների դեմ ճողոպրում են, ինչպես ճողոպրեցին 1992-1994 թվականներին՝ լիակատար անպաշտպան թողնելով իրենց ժողովրդին։


Ո՛չ, աշխարհում չի եղել ու չի լինի մի ատյան, մի երկիր, որ արդար դատաստան տեսնի այս արյունարբու բորենիների հետ, չի լինի մի ատյան, որ սանձի այս գազանաբարո ցեղին։ Վկա Իլհամը, որ օրեր առաջ հոխորտաց, թե ոչ մի զանգ, ոչ մի ուժ իրենց չի կանգնեցնելու։ Ինչու՞ նա այդպես ասաց, քանի որ վստահ է, որ բոլորը կաշառված են, ծախված ու գնված, ու ոչ մեկը վատամարդ չի լինելու անուժ, անտեր, անօգնական հայերի համար, Փելոսիի արցունքներն էլ լոկ արցունքներ են Ծիծեռնակաբերդի զոհերի համար, բայց ոչ թե ԱՄՆ-ի զինական աջակցություն հայերիս։
Ալիևը շատ լավ գիտի նաև, թե ով կարող է իրեն կանգնեցնել, ով կարող է ջարդել իր պիղծ երախը և արդար հատուցում պահանջել։ Դրա համար էլ նա շտապում ու շտապեցնում է իր ավագ եղբորը, որ օր ու ժամ առաջ հաստատի «խաղաղության դարաշրջանը»՝ հայերիս բնաջնջման գնով։
Նա նաև քաջ գիտի, թե ինչ բան է հայկական արթնացող ոգին, իրենից դատաստան պահանջող ոգին։


Իսկ դեսպանները, քաղաքական գործիչները, համասեռամոլների իրավունքների պաշտպանության համար կյանք զոհաբերողները, կենդանասերները, բնասերները, շների ու կատուների համար անհանգստացող ու հոգ տանող կազմակերպությունները թող շարունակեն սարսափել իրենց տեսածից ու մի լավ խորհեն այս աշխարհի բանը. թող սարսափեն նաև այն մտքից, որ այդ դեմքով, այդ ոճիրով թուրքը անպայման մտնելու է նաև իրենց տները։

Դիտվել է՝ 11831

Մեկնաբանություններ