Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արդեն ե­րա­նի են տա­լիս

Արդեն ե­րա­նի են տա­լիս
11.09.2020 | 00:50

Մե­զա­նում վատ սո­վո­րու­թյուն կա՝ մինչև իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն ու­ղիղ մեր գր­պա­նին չի հար­վա­ծում, կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քի ո­րա­կը մեզ չի հե­տաք­րք­րում։ Ա­մեն մեկն իր մաշ­կի վրա պի­տի զգա բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, որ հաս­կա­նա նաև, թե ինչ է կա­տար­վում իր շուր­ջը։ Երբ եր­կու տա­րուց ա­վե­լի ի­րա­վի­ճա­կը սթափ գնա­հա­տող­նե­րը բարձ­րա­ձայ­նում էին տա­րա­տե­սակ խն­դիր­նե­րի մա­սին, ներ­կա­յաց­նում, թե ի­րա­կա­նում երկ­րում ինչ կոր­ծա­նա­րար զար­գա­ցում­ներ կան, տն­տե­սու­թյունն ինչ­պես է ան­կում ապ­րում, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգն ինչ հո­գե­վար­քի մեջ է, նրանց հա­մա­րում էին կամ նախ­կին­նե­րի մնա­ցորդ­ներ, կամ ազ­գի թշ­նա­մի­ներ, կամ էլ ռևան­շիստ­ներ։


Այ­սօր ա­մե­նա­մեծ խն­դի­րը երկ­րի տն­տե­սու­թյան ծանր վի­ճակն է, որն օր օ­րի ա­վե­լի է վա­տա­նում, ու այս ա­մե­նում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նի եր­կա­մյա իշ­խա­նու­թյան խոս­տում­նե­րի ու այ­սօր­վա պատ­կե­րի դի­սո­նան­սը։ Մար­դիկ մտա­ծում էին, թե հե­ղա­փո­խու­թյուն ե­ղավ, Փա­շի­նյանն էլ տված խոս­տում­նե­րի հա­մա­ձայն ի­րենց կյան­քը դրախտ է դարձ­նե­լու։ Սա­կայն շատ պետք չէր սպա­սել, ա­ռա­ջին հիաս­թա­փու­թյու­նը չու­շա­ցավ։ «Աղ­քա­տու­թյու­նը ձեր գլ­խում է, դուք պետք է հաղ­թա­հա­րեք»,- ա­սաց եր­ջա­նիկ կյանք խոս­տա­ցած Փա­շի­նյա­նը՝ ու­ղիղ նա­յե­լով այն քա­ղա­քա­ցու աչ­քե­րին, ո­րն իշ­խա­նու­թյու­նը սկու­տե­ղի վրա մա­տու­ցեց նրան։ Հե­տո ար­դեն նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը սո­վո­րա­կան դար­ձան. հա­րուստ հարևա­նը կո­մու­նալ­նե­րը թող վճա­րի, վա­րա­կի տա­րած­ման մե­ղա­վո­րը դի­մակ չդ­նող ան­կար­գա­պահ քա­ղա­քա­ցի­ներն են, այս շր­ջա­նում պար­տա­վոր եք գույ­քա­հարկ վճա­րել, Փա­շի­նյա­նը դա իր «հոր տուն» չի տա­նե­լու, մոշ ա­ճեց­նե­լու հա­մար անգ­լե­րեն պի­տի սո­վո­րեք, քիչ ծխեք, խմեք, որ փող մու­ծեք պե­տու­թյա­նը…
Մար­դիկ սո­վո­րե­ցին պե­տու­թյան ղե­կա­վա­րից լսել անտ­րա­մա­բա­նա­կան ու սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը չգի­տակ­ցող գնա­հա­տա­կան­ներ։ Ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նը, որ հար­թակ­նե­րից գո­ռում ու հա­թա­թա­ներ էր տա­լիս նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, քա­րը քա­րին չէր թող­նում նրանց տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը քն­նա­դա­տե­լիս, այ­սօր ոչ միայն մո­ռա­ցել է իր բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րը, այլև որ­պես վար­չա­պետ, բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով փոր­ձում է քա­ղա­քա­ցու կյանքն է՛լ ա­վե­լի բար­դաց­նել։


Իսկ մար­դու գր­պա­նին ու­ղիղ հար­վա­ծը սր­տում ե­ղա­ծը դուրս է հա­նում։ Այս ա­ռու­մով վեր­ջին բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի մեջ մի ու­շագ­րավ ե­րանգ կա ար­դեն։ Ման­րա­ծախ առևտրով զբաղ­վող մար­դիկ, ո­րոնք ապ­րանք­նե­րի մաք­սա­զերծ­ման փո­փո­խու­թյուն­նե­րի դեմ են պայ­քա­րում, ի­րենց խոս­քում մի քա­նի ան­գամ հի­շե­ցին նախ­կին­նե­րին, թե նրանց ժա­մա­նակ ման­րա­ծախ առևտրով զբաղվող­նե­րին թող­նում էին հան­գիստ աշ­խա­տել, չէին նե­ղում։ Փաս­տո­րեն, ըն­դա­մե­նը 2 տա­րի էր պետք, որ մար­դիկ ե­րա­նի տան այն նախ­կին­նե­րին, ո­րոնց հետ մինչ այ­սօր կռիվ են տա­լիս իշ­խա­նու­թյուն­նե­րը և բո­լոր ձա­խո­ղում­ներն ար­դա­րաց­նում նրանց թո­ղած ժա­ռան­գու­թյամբ։
Ժո­ղո­վուրդն իզուր չի ա­սում. «Մինչև չգա վեր­ջի­նը, չի հիշ­վի ա­ռա­ջի­նը»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ