-
15.04.2024|
00:01
Ի՛մ հրեշտակ,
արի ինձ մոտ,
օգնիր ինձ,
և մի՛ թող ինձ դժվար պահերին:
-
14.04.2024|
00:01
Տէր Աստուա՛ծ մեր,
Դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ
ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի:
-
13.04.2024|
00:01
Լոյս փառաց Բանդ Աստուած որ ծագեցեր ի մեզ զլոյս գիտութեան,
կարդամք առ Քեզ Տէր. առաւօտու աղոթք մեր հաճոյասցին Քեզ:
-
12.04.2024|
00:02
Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, համար:
-
11.04.2024|
00:01
Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու օրհնեալ ես,
Տէ՛ր, վասն զի Թագաւոր քաղցր ես,
եւ անուն Քո ահեղ է ընդ ամենայն տիեզերս:
-
10.04.2024|
00:01
Աստուա՛ծ մշտնջենաւոր,
Աստուա՛ծ յաւիտենական,
որ ի ստորին աշխարհս լոյս ծագեցար
եւ լուսաւորեցեր զմեզ ի խաւարային մեղաց մերոց...
-
09.04.2024|
00:01
Իմ պահապան հրեշտա՛կ,
արի՛,
օգնի՛ր թուլության պահին:
-
08.04.2024|
00:01
Իմ հրեշտա՛կ, եղի՛ր ինձ հետ:
-
07.04.2024|
00:01
Կենդանությա՛ն հույս,
փրկությա՛ն հույս և ապավեն,
Տե՛ր, Հիսո՛ւս Փրկիչ,
փրկի՛ր և ազատի՛ր ինձ ցավերից։
-
06.04.2024|
00:01
Տեր Աստված մեր,
խաղաղությա՛մբ պահիր մեզ`
այս գիշեր
և ամեն ժամ: