Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
16.07.2019 | 01:38

...թե իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին:

Պարզվում է` մեր պատվիրակությանն առավոտ շատ վաղ հյուրանոցից` ճամպրուկներով «գոու հոմ» են արել, երբ Հայաստան թռիչքը պետք է երեկոյան լիներ, մերոնք ճամպրուկները թողել են ավտոբուսում, մասնակցել հանդիպումների, ապա փոխվել են նույն ավտոբուսում, մեկնել օդանավակայան` թռիչքի:

«Նման բան երբեք հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չէր եղել»,- ասաց «ականատեսներից» մեկը: Ի դեպ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանն այդ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետդումայի նախագահի տեղակալ Ս. Նևերովի հետ: ՈՒշագրավ է, որ այդ մասին Դումայի պաշտոնական ռեպորտաժի նկարում կա միայն Ս. Նևերովի նկարը, իսկ թիկունքից նկարված «մարդն» ամենևին էլ Ալեն Սիմոնյանը չէ:

Դիտվել է՝ 17420

Մեկնաբանություններ