Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հի­մա իշ­խա­նու­թ­յու­նը պի­տի խել­քը գլու­խը հա­վա­քի, լր­ջա­նա»

«Հի­մա իշ­խա­նու­թ­յու­նը պի­տի խել­քը գլու­խը հա­վա­քի, լր­ջա­նա»
20.03.2020 | 02:05

Այս օ­րե­րին իշ­խա­նու­թյան ընդ­դի­մա­խոս­նե­րը գե­րա­դա­սում են զուսպ լի­նել ի­րենց քն­նա­դա­տու­թյուն­նե­րի մեջ, մինչև կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ճգ­նա­ժա­մա­յին օ­րերն ա­վարտ­վեն։ Հան­րու­թյան ա­ռող­ջու­թյունն ա­ռաջ­նա­յին հա­մա­րե­լով` ա­զա­տա­մար­տիկ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԸ ևս մեզ հետ զրույ­ցում փոր­ձեց հնա­րա­վո­րինս մեղմ ար­տա­հայտ­վել օր­վա իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ։

-Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մար­ժե՞ք են ար­ձա­գան­քում այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կին, ճի՞շտ են գնա­հա­տում ռիս­կե­րը։
-Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն այս օ­րե­րին ցույց տվեց իր դի­լե­տան­տու­թյունն ու նման ի­րա­վի­ճակ­նե­րին ան­պատ­րաստ լի­նե­լը։ Ի­րա­կա­նում կա­ռա­վա­րու­թյու­նում խու­ճապ է, բայց ի­րենք դեմ­քի հան­գս­տու­թյամբ դա փոր­ձում են քո­ղար­կել։ Այ­սօր­վա պատ­կե­րը վկա­յում է նրանց ան­գոր­ծու­թյան մա­սին։ Ե­թե հայ­տա­րա­րում են, որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ձևա­վոր­վել է միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով հուն­վա­րի 31-ին, ի՞նչ էր ա­նում այդ հանձ­նա­ժո­ղո­վը, երբ վի­րու­սը ա­մեն օր նոր եր­կիր էր ընդ­գր­կում։ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, և շատ մեծ էր հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ճիշտ քայ­լե­րի դեպ­քում ոչ միայն քիչ դեպ­քեր կլի­նեին, այլև ընդ­հան­րա­պես վի­րու­սը մեր եր­կիր չէր մտ­նի։ Պետք էր խե­լա­միտ լի­նել ու հա­մա­կարգ­ված աշ­խա­տել։ Ոչ թե հենց այդ օ­րե­րին քա­րո­զար­շավ ա­նել ու քն­նա­դա­տել ՍԴ նա­խա­գա­հին ու նախ­կին ղե­կա­վար­նե­րին։ Սա դեռ քիչ էր, ա­նընդ­հատ գո­վազ­դում էին 50 եվ­րո­յով Ի­տա­լիա գնա­լը, երբ այդ երկ­րում վի­րուսն ար­դեն մո­լեգ­նում էր։ Այս ա­մե­նը նրանց ան­փու­թու­թյան, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան հետևան­քով է։ Մեր երկ­րի նման երկ­րում ու­նե­նալ ան­պա­տաս­խա­նա­տու ղե­կա­վար­ներ պար­զա­պես ա­ղետ է։ Երբ մենք նա­խա­պես զգու­շաց­նում էինք և հոր­դո­րում ի­րա­վի­ճա­կին լուրջ մո­տե­նալ, կան­խար­գե­լիչ քայ­լեր ձեռ­նար­կել, մեզ ա­սում էին, թե խու­ճապ ենք տա­րա­ծում, իսկ այ­սօր Հա­յաս­տա­նը բնակ­չու­թյան թվով պայ­մա­նա­վոր­ված, ա­մե­նա­շատ վի­րու­սա­կիր­ներ ու­նե­ցող եր­կիր­նե­րից մեկն է։ Փա­շի­նյա­նը համ հա­մա­ճա­րա­կա­բան է, համ վի­ճա­կա­գիր, համ ա­ռող­ջա­պա­հու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տու, ա­մեն ինչ իր ու­սե­րին է վերց­րել և ա­նընդ­հատ խո­սում է, սա­կայն նրա մտ­քե­րը հա­կա­սում են մի­մյանց. իբր ցան­կա­նում է խու­ճա­պը զս­պել։ Ան­կախ իշ­խա­նու­թյան ան­հաս­կա­նա­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, Աստ­ված տա այս ի­րա­վի­ճա­կը շուտ հաղ­թա­հա­րենք։
-Այ­սօր պաշ­տո­նա­պես գրանց­ված վի­րու­սա­կիր­նե­րի մեծ թի­վը պայ­մա­նա­վոր­ված է վտան­գը ժա­մա­նա­կին չկան­խար­գե­լե­լու՞ հան­գա­ման­քով, թե՞ օր­վա ոչ ճիշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։
-Ա­մե­նա­մեծ խն­դի­րը նա­խա­պես չկան­խար­գե­լելն էր, դրա­նից հե­տո մեր երկ­րի ինս­տի­տուտ­նե­րը հա­մա­կարգ­ված չեն աշ­խա­տում։ Ա­մե­նուր ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ են։ Խն­դիրն ա­ռա­ջա­նում է, հե­տո փոր­ձում են դրա հետևանք­նե­րը վե­րաց­նել։ Առն­վազն տա­րօ­րի­նակ էր նաև Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ին­քը ժո­ղովր­դի հետ ան­կեղծ է, թա­փան­ցիկ, դեպ­քե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը չի թաքց­նում, իսկ մյուս եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներն այդ­պես չեն։ Սա մյուս եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րին ան­լր­ջու­թյան կամ ստի մեջ մե­ղադ­րել է նշա­նա­կում։ Նման դեպ­քե­րում հաս­կա­նում ես, թե ինչ տի­պի երկ­րի ղե­կա­վա­րի հետ գործ ու­նես, ըստ այդմ, չես էլ կա­րող ակն­կա­լել, որ օր­վա լուրջ խն­դի­րը նա կա­րող է լու­ծել։ Ա­մեն ինչ փոր­ձում է իր ան­ձի շուրջ կենտ­րո­նաց­նել, ին­չը հաս­տատ լավ տեղ չի տա­նում։
-Այ­սօր տե­սա­կետ կա, որ չնա­յած երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն է հայ­տա­րար­ված, բայց ի­րա­կա­նում շատ բան հա­կա­ռա­կի մա­սին է վկա­յում, այ­սինքն, այդ ի­րա­վի­ճա­կից բխող քայ­լե­րը խս­տու­թյամբ չեն ի­րա­կա­նաց­վում։ Հա­մա­մի՞տ եք։
-Երբ հա­մա­կար­գը ճիշտ չի աշ­խա­տում, չգի­տեն, թե պե­տու­թյունն ինչ է, բնա­կա­նա­բար, այ­սօր պետք է այդ տպա­վո­րու­թյու­նը լի­նի։ Իշ­խա­նու­թյունն ինչ էլ հա­յա­տա­րա­րում է կամ ա­նում, պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի զգում դրա հա­մար։ Ար­տա­կարգ դրու­թյուն են հայ­տա­րա­րում, բայց փոքր Էջ­միած­նի, որ­տե­ղից տա­րած­վեց վա­րա­կը, ճա­նա­պարհ­նե­րը 2-3 օր հե­տո ինչ­պե՞ս ես նո­րից բա­ցում, կա նաև ին­կու­բա­ցիոն շր­ջան, չէ՞։ Որ­տե­ղի՞ց ի­մա­ցան, որ անվ­տանգ է ճա­նա­պարհ­նե­րի բա­ցու­մը։ Կամ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ Փա­շի­նյա­նի թես­տի պա­տաս­խա­նը մեկ օր հե­տո ա­սում են, իսկ մարդ­կանց 14 օր պա­հում են Ծաղ­կա­ձո­րում, դե նրանց էլ ա­րագ թես­տա­վո­րեք ու թո­ղեք, որ տուն վե­րա­դառ­նան։ Ա­մեն տեղ խնդ­րա­հա­րույց բա­ներ կան, ան­գամ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներն են հա­կա­սա­կան։
-Որ­պես ռազ­մա­կան գոր­ծի գի­տակ, աչ­քի տակ ու­նե­նա­լով այ­սօր­վա ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի պահ­պան­ման խն­դիր­նե­րը, ի՞նչ եք կար­ծում, ե­թե ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րար­վի, իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ այն ճիշտ վե­րահս­կել։
-Այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյան վրա միշտ էլ հույս չեմ դրել, բայց այ­սօր այդ թե­մա­յի շուրջ չեմ ցան­կա­նում ծա­վալ­վել։ Իմ հույ­սը բա­նակն է, ո­րի զին­վո­րը մար­տու­նակ է և ու­ժեղ ո­գի ու­նի։ Այ­սօր ժա­մա­նակն է, որ բո­լորս օգ­նենք մեր երկ­րին, որ­պես­զի այս ճգ­նա­ժա­մից դուրս գանք, վտան­գը չե­զո­քաց­նենք։ Երբ ի­րա­վի­ճա­կը կա­յու­նա­նա, և ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­ներ այլևս չլի­նեն, Նի­կոլ Փա­շի­նյանն իր թի­մով պի­տի մտա­ծի հե­ռա­նա­լու մա­սին։
-Իսկ մինչ այդ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է այս վի­րու­սը մեր առջև բա­ցում։ Տն­տե­սու­թյու­նը կա­րող է ան­գամ երկ­նիշ թվե­րով ա­ճել, տն­տե­սա­կան ի­րա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը մեկ­նար­կե­լու է։ Ի՞նչ կա­սեք այս առն­չու­թյամբ։
-Ժո­ղովր­դի ա­ռող­ջու­թյան մա­սին չի կա­րո­ղա­նում հա­վուր պատ­շա­ճի հո­գալ, ի՞նչ տն­տե­սա­կան նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը։ Նախ` չհաս­կա­ցավ, թե այս վտան­գից ինչ­պես պի­տի զերծ պա­հել հա­սա­րա­կու­թյա­նը, հի­մա էլ չգի­տի ինչ­պես հա­նել այս վի­ճա­կից։ Նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սելն ան­հիմն, պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն է, ան­լուրջ միտք. դրա­նով ա­պա­ցու­ցում է, որ ի­րա­վի­ճա­կին չի տի­րա­պե­տում։ Այ­սու­հան­դերձ, վս­տահ եմ, որ ի­րա­վի­ճա­կից դուրս ենք գա­լու, բայց ոչ թե իշ­խա­նու­թյան քայ­լե­րով, այլ ժո­ղովր­դի միաս­նա­կա­նու­թյամբ։ Մեր պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ ա­մե­նա­ծանր ժա­մա­նակ­նե­րը մեր ժո­ղո­վուր­դը հաղ­թա­հա­րել է իր միաս­նա­կա­նու­թյամբ, Աստ­ծո օգ­նու­թյամբ։ Ժո­ղովր­դին տա­րան­ջա­տող բա­ժա­նա­րար գծե­րը հա­մե­րաշ­խու­թյամբ, միաս­նա­կա­նու­թյամբ, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գլ­խա­վո­րու­թյամբ վե­րաց­նե­լու ենք։ Հու­սով եմ` գո­նե հի­մա իշ­խա­նու­թյուն­նե­րը խելք­նե­րը գլուխ­նե­րը կհա­վա­քեն, կլր­ջա­նան, ու հա­մա­տեղ ու­ժե­րով մեզ պա­տու­հա­սած այս ար­հա­վիր­քը կհաղ­թա­հա­րենք։ Հա­տուկ այս օ­րե­րին պի­տի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նենք նաև մեր բու­ժաշ­խա­տող­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջին գծում կանգ­նած մար­տիկ­ներ են։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ