ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Եկեղեցին ու եկեղեցականը՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է արտահայտելու իր կարծիքը»

«Եկեղեցին ու եկեղեցականը՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է արտահայտելու իր կարծիքը»
28.12.2020 | 09:24

«Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի ու սպառնացող կոչերին ի պատասխան։ Գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումն Առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ»,- «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» խաղաղ հավաքի մասնակիցներին օրհնելուց հետո այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:


Անդրադառնալով քննդատություններին (որոնք, ի դեպ, հաճախ կառավարական կաբինետներից են հնչում), թե եկեղեցին փորձում է միջամտել պետության կառավարման գործերին կամ քաղաքական գործընթացներին, վեհափառն ընդգծեց՝ Հայ առաքելական եկեղեցին առաջնորդվում է ազգի ու հայրենիքի շահերով. «Այո, համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ իր վերաբերմունքն ու տեսակետն է արտահայտում, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չպետք է տա: Եկեղեցին ու եկեղեցականը՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է արտահայտելու իր կարծիքը: Եկեղեցու ցանկացած սպասավորի արտահայտած ցանկացած տեսակետ, որն ի պաշտպանություն մեր ազգային շահերի ու ի սեր ժողովրդի է, աստվածահաճո է»։


Լրագրողնեի հարցին, թե եկեղեցու դեմ տարվող արշավն ու հարձակումներն արդյո՞ք ուղղորդված են, կաթողիկոսն այսպես պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, քանզի չգիտեմ՝ ովքե՞ր են հարձակվողները, ի՞նչ ծավալի հարձակումների մասին է խոսքը։ Իսկ երկուսուկես տարի առաջ որոշ անհատներ, որոնք ունեին դժգոհություն ու վերաբերմունք Հայոց Հայրապետի, Հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումն այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարել»։

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ