Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յենս Ստոլտենբերգ. Հարկավոր է գտնել ղարաբաղյան խնդրի քաղաքական հանգուցալուծումը

Յենս Ստոլտենբերգ. Հարկավոր է գտնել ղարաբաղյան խնդրի քաղաքական հանգուցալուծումը
19.01.2021 | 12:43

«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը»՝ Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կազմակերպած համաժողովում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Պատասխանելով քննարկումը վարող Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, Ստոլտենբերգը ասել է. «Միանշանակ է, որ մենք պետք է տարբեր հակամարտություններին քաղաքական լուծում գտնենք՝ Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում, որ Դուք հիշատակեցիք։ Մեր հիմնական ուղերձն է, որ հարկավոր է հարգել [պետությունների] ինքնիշխանությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»։


Վրաստանի և Ուկրաինայի պարագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձևակերպումները պակաս դիվանագիտական էին։ Ստոլտենբերգի խոսքով՝ այս երկրների՝ դաշինքին անդամակցելու հարցում Մոսկվայի կարծիքը որևէ նշանակություն ունենալ չի կարող։ «Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը չի կարող արգելել։ Կդառնա Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ թե ոչ՝ դա բացառապես դաշինքի անդամների և Վրաստանի որոշումից է կախված։ Ցանկացած այլ մոտեցում ոտնձգություն է ինքնիշխան, անկախ պետության ինքնիշխան իրավունքների դեմ։ Խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը՝ Ռուսաստանը անթույլատրելի քայլի է դիմել։ Նույնը վերաբերում է Ուկրաինային։ Ղրիմի անօրինական բռնակցումը, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի ապակայունացումը ոտնահարում են հիմնարար սկզբունքները, որոնց շնորհիվ մենք խաղաղ և կայուն աշխարհ ենք ձևավորում»՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը անում է հնարավորը նոր հակամարտությունների օջախների ձևավորումը կանխելու համար։ Դրա ամենավառ օրինակը Աթենքի և Անկարայի միջև միջնորդի դերի ստանձնումն էր։ «Որպես օրինակ բերեմ այն լարվածությունը, որ կար Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ՆԱՏՕ-ն դարձավ այն հարթակը, որտեղ Թուրքիան և Հունաստանը սկսեցին շփվել։ Մենք կարողացանք երկու դաշնակիցների միջև այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը կանխեց վտանգավոր միջադեպերի ծագումը՝ ճանապարհ հարթելով տարաձայնությունների դիվանագիտական լուծման համար»՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ