Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինքնակամ շինություններ ունեցողները հնարավորություն ունեն վճարելու կադաստրային նախկին ցածր արժեքներով

Ինքնակամ շինություններ ունեցողները հնարավորություն ունեն վճարելու կադաստրային նախկին ցածր արժեքներով
20.01.2021 | 12:55

Ինքնակամ շինություններ ունեցողները, եթե օրինականացնելու համար դիմեն մինչև հունվարի 31-ը, դրական որոշման դեպքում նրանց համար կգործեն կադաստրային նախկին ցածր արժեքները՝ ԱԺ-ում տեղեկացրեց Բաբկեն Թունյանը:

Նա հայտնեց, որ նրանք, ովքեր ձեռք են բերել հողամասեր հետագա վճարման պայմանով, եթե 2021թ. ընթացքում կադաստրային արժեքները վճարեն, նրանց դեպքում նույնպես կգործեն կադաստրային նախկին ցածր արժեքները:

Դիտվել է՝ 3652

Մեկնաբանություններ