Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վերին Լարսում հազարավոր բեռնատարներ են կուտակված

Վերին Լարսում հազարավոր բեռնատարներ են կուտակված
23.01.2021 | 15:51

Վերին Լարսի անցակետը երեկ բացվել, այսօր նորից փակվել է։ Օրեցօր հերթում սպասող բեռնատարների թիվը մեծանում է։ Մաքսակետի ռուսական կողմում արդեն կա կուտակված 2000 բեռնատար, մոտ այդքան էլ՝ վրացական կողմում կլինեն կուտակումները։ Կան նաև հերթում սպասող քիչ թվով մարդատար մեքենաներ։ Բեռնատարների մոտ 7 տոկոսն է հայկական բեռներով, մնացածն այլ երկրների մեքենաներ են։

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ