-
26.05.2013|
11:20
Լիբանանյան «Հզբոլահ» արմատական խմբավորման ներկայացուցիչ Հասան Նասրալան վստահեցրել է իր կողմնակիցներին, որ կազմակերպության ռազմական ջոկատները շատ շուտով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կպարգևեն հաղթանակ։
Հեռուստաուղերձում շեյխ Նասրալան նախազգուշացրել է, որ Սիրիայի առաջնորդին իշխանությունից հեռացնելը կհանգեցնի ծայրահեղականության աճի, և Մերձավոր Արևելքին կսպառնան սև օրեր։
-
25.05.2013|
23:52
Այսօր Կիևի և Ռուսաստանի մայրաքաղաքներում անցկացվել են համասեռամոլների աջակիցների չարտոնված ակցիաներ։ Կիևում մոտ 100 համասեռամոլ ակտիվիստներ հավաքվել էին միջոցառման, որը նրանք անվանել են առաջին գեյ-շքերթն այս քաղաքում։ Նրանք անցել են Կիևի կենտրոնական փողոցներով՝ ոստիկանների և լրագրողների ուղեկցությամբ։
-
25.05.2013|
23:44
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:
-
25.05.2013|
19:37
Ասվեց, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք, բայց փակագծերը չբացվեցին` այընտրանք է ինչի՞ն: Իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:
-
25.05.2013|
15:11
Պակիստանի արևելքում անսարք գազի բալոնի պատճառով պայթել է դպրոցական ավտոբուս։ Ըստ պաշտոնական տվյալների պայթյունից և բռնկված հրդեհից ավելի քան 17 երեխա է մահացել, 7 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր դասի մասնավոր դպրոցներից մեկը։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից հետո ավտոբուսը վայրկենական այրվել է։
-
25.05.2013|
15:09
Ավելի քան 7 ֆիլիպինցի զինվոր է մահացել, ևս 9-ը վիրավորվել են իսլամիստական «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների հետ բախման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Հոլո կղզում։
-
25.05.2013|
01:13
Ստոկհոլմի ոստիկանությունը խնդրում է լրացուցիչ ուժեր՝ 5-րդ օրը շարունակվող անկարգությունները կանխելու համար։ Իշխանությունները հայտնում են, որ աղքատ թաղամասերի երիտասարդությունը հրկիզում է մեքենաներ, ավերում շինություններ, իրավապահների վրա նետում քարեր։
-
25.05.2013|
01:12
TripAdvisor զբոսաշրջային կայքը հինգերորդ տարին անընդմեջ հարցում է անցկացնում իր այցելուների շրջանում ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը պարզելու համար: Այս տարի հարցմանը ներառվել են 38 երկրների 412 զբոսավայրեր:
-
-
25.05.2013|
01:09
Հույն ազգայնականները խափանում են Աթենքում մզկիթի կառուցումը: Ուլտրաաջ «Խրիսի Ավգի» կուսակցությունը հույն մուսուլմանների դաշնությունից պահանջել է մինչև հունիսի 30-ը լքել երկիրը, այլապես սպառնացել են հիշեցնել թուրքական լծի 400 տարին ու «ագրեսիվ մուսուլմաններին մորթել, ինչպես գառներին են մորթում գիրոյի համար»: