Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ 12:20-21)

    «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ 12:20-21)

    22.03.2013| 12:55
    Պողոս առաքյալի խոսքերն են` ուղղված հռոմեացիներին: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Պարզ է, թե ինչու, որովհետև հռոմեացիների համայնքը նոր էր, և քրիստոնյաները բավական դժվարություններ ունեին հոգևոր և բարոյական կյանքի տեսակետից:
  • Երբ մարդ ապաշխարում է, ավելի հանգիստ է նայում ապագային

    Երբ մարդ ապաշխարում է, ավելի հանգիստ է նայում ապագային

    22.03.2013| 12:25
    Մայրաքաղաք Աբու Դաբիից 170 կմ հեռավորության վրա գտնվող Շարժան ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկն է: Այստեղ 1970-ականներին ձևավորված համայնքի համար 1998-ից գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ եկեղեցու հարևանությամբ կառուցված շենքում մշտական հանգրվան է գտել 1980-ին հիմնադրված հայկական միօրյա վարժարանը, որը, ի պատիվ համայնքի բարերար Հարութ Օհաննեսյանի, վերանվանվել է «Օհաննեսյան հայկական վարժարան»: Նույն համալիրի տարածքում տեղադրված է «Ապրիլեան նահատակաց յուշակոթող» խաչքարը (1999), որտեղից ամեն տարի մոմավառությամբ սկսվում է Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությունը: Հետագա հրապարակումներում մանրամասն կպատմեմ թե՛ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, թե՛ Օհաննեսյան վարժարանի մասին:
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    22.03.2013| 12:18
    Հարազատների մահը մեր մեջ ավելի է ուժեղացնում առեղծվածային զգացումները։ Հեռանալով մեզնից, նրանք իրենց հետևից մեր հոգու հյուսվածքից քաշում են երկար մի հաղորդալար։ ՈՒ մենք արդեն չենք կարող ապրել միայն այս աշխարհով. մեր տաք, հարմարավետ տան մեջ դրվում է մի ապարատ, որն ուղղված է դեպի անսահմանություն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.03.2013| 00:08
    Տեր, միայն Քեզ չկորցնեմ. Դու գիտես, թե իմ խորքերը ոնց են Քեզ որոնում, ոնց են Քեզ փափագում, ինչպես են բոլոր բջիջներս իրենց գլուխը դնում Քո կրծքին ու հանգչում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2013| 00:05
    Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։
  • Սուրբ Պետրոս առաքյալի  գահակալ 266-րդ պապը

    Սուրբ Պետրոս առաքյալի գահակալ 266-րդ պապը

    19.03.2013| 12:00
    2013-ի մարտի 13-ին, Հռոմի Վատիկանում, Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո ընտրվեց սուրբ Պետրոս առաքյալից հաշված 266-րդ պապը՝ արգենտինացի 76- ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն։ Կարծես թե եկեղեցական գահակալական մի սովորական հերթափոխություն կատարվեց, բայց ինչո՞ւ էին աշխարհի լրատվամիջոցները այդքան բուռն ու սևեռուն քննարկում հերթական պապի ընտրության հարցը։ Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի փետրվարյան համարներից մեկում գրեցինք այդ մասին, բայց նորից վերհիշենք, քանի որ հենց այս պապի մասին էր, որ 11-րդ դարում մարգարեացել է իրենց կաթոլիկ Մաղաքիա եպիսկոպոսը, որպես վերջին պապ` Վատիկանի սուրբ Պետրոսի գահի վրա։
  • «Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի,  և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»

    «Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»

    19.03.2013| 11:28
    Ճաշու Ավետարանից վերցված այս խոսքերը Ղուկասի Ավետարանի 14-րդ գլխի 11-14 համարներից է: Հիսուսի այս արտահայտությունը կարծես ոչ թե երկու հազար տարի առաջվա, այլ այսօրվա համար ասված լինի, որովհետև ամեն մարդ` փոքր թե մեծ, հարուստ թե աղքատ, կին թե տղամարդ, փորձում է ինքն իրեն բարձրացնել, իր «ես»-ը առաջ քաշել` առանց հաշվի առնելու արժանավո՞ր է, թե՞ ոչ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2013| 00:24
    Գոսացած սիրտս մեռնում է նորեն` Ապառաժեղեն անկյանք մի խինդով: Մի անտեսիր, Տե՛ր, Մի թող, որ մեռնի թպիրտը սրտիս` Այսպես դառնորեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2013| 00:23
    Ով ողորմություն է անում, նախ փոխ է տալիս մերձավորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։ Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։ Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
  • «Լավ չէ մանուկների հացն  առնել և շներին գցել»  (Մատթ. 15:26)

    «Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել» (Մատթ. 15:26)

    15.03.2013| 12:25
    Այս խոսքը ես վերցրել եմ Մատթեոսի Ավետարանի 15-րդ գլխի 26 համարից: Առաջին հայացքից, երբ լսում ենք այս խոսքը, պարզապես զարմանում ենք, թե Հիսուս ինչո՞ւ է այս օգտագործում, ի՞նչ է ուզում ասել կամ ի՞նչը նկատի ունի: Եթե մի ակնարկ նետենք մեր Տիրոջ երեք տարվա առաքելության վրա, պիտի տեսնենք, որ Նրա գործունեության կարևոր մի մասը կազմում են բժշկությունները: Ղուկասը` հեթանոսությունից դարձի եկած անտիոքացի բժիշկը, իր արհեստի բերումով Ավետարանում լայնորեն անդրադարձել է մեր Տիրոջ կատարած բժշկություններին։