Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Սերժ Սարգսյանը պատասխանել է  Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

    Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

    25.03.2013| 17:42
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին:
  • Պարույր Հայրիկյանը վերադառնու՞մ է

    Պարույր Հայրիկյանը վերադառնու՞մ է

    25.03.2013| 17:39
    ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում պատրաստակամություն է հայտնել գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ «Ես 1998-99 թթ. կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարգացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում», - գրել է նա:
  • Նամակագրության հետքերով

    Նամակագրության հետքերով

    25.03.2013| 17:11
    Սերժ Սարգսյանը, պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, ի մասնավորի, նշել է. «Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»:
  • ՀԱԿ-ին էլ ոչինչ չի տա

    ՀԱԿ-ին էլ ոչինչ չի տա

    24.03.2013| 16:40
    «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը «սոլիդ» չի համարում գնահատական տալ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակին: «Տասնհինգ տարի է երկրում արդար ընտրություն տեղի չի ունենում, ու հիմա նորից գնալ ավագանու ընտրություններին, կարծում եմ, անիմաստ է: Դա ոչինչ չի տալու»,-այդուհանդերձ, նշեց Գառնիկ Մարգարյանը:
  • Չսպասել վոյաժների

    Չսպասել վոյաժների

    24.03.2013| 16:34
    «Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիին է ընտրել, այլ ցանկացել է այս իշխանությունից ազատվել»,-irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին, ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը` հավելելով, որ այս պարագայում պետք է գնալ արմատական փոփոխությունների:
  • Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    23.03.2013| 15:24
    Մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Քանի որ օրն ուրբաթ էր, ժամն էլ տարաժամ, ակնհայտորեն նամակը նախագահին կներկայացվի երկուշաբթի օրը և գործող կարգով նա 5-10 օր ունի արձագանքելու, հետևաբար իրադարձությունների զարգացմանը կարելի է սպասել ապրիլի 1-ի մերձակայքում: Եթե, իհարկե, բաց նամակը չհամարվի անհետաձգելի, ուրեմն և հրատապ պատասխան պահանջող:
  • «Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»

    «Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»

    21.03.2013| 23:00
    irates.am-ի երեք հարցը՝ Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
  • «Սերժ Սարգսյանի խոստումները հետընտրական կաշառք են»

    «Սերժ Սարգսյանի խոստումները հետընտրական կաշառք են»

    20.03.2013| 16:00
    ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով`այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի առջև կա 3 ճանապարհ. առաջինը ուժի միջոցով իշխանափոխության հասնելն է, երկրորդը Ազատության հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որը, ըստ Ա.Մելիքյանի, ի վերջո ցրվելու է իշխանության կողմը, և երրորդ ճանապարհը համաձայնության գալն էր, սակայն ինչպես երևում է, իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու հատուկ բան չունի:
  • Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց

    Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց

    19.03.2013| 22:37
    Հայաստանի քաղաքական մշակույթում նոր իրողություն է ի հայտ եկել: Առանձին քաղաքական գործիչներ, որոնք միացել են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, հընթացս հրապարակավ խոստովանում են սեփական սխալներն ու մեղքերը: Առաջինը դա արեց Լոռու նախկին մարզպետ, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը:
  • «Պրծել ա»

    «Պրծել ա»

    19.03.2013| 15:47
    ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ) -Մի հարց ունեմ: -Ի՞նչ հարց: -Ներքաղաքական: -Բա ես ի՜նչ քաղաքական գործիչ: -Իսկ Դուք ո՞վ եք: -Պատգամավոր: