Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի կենտրոնում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ երկուշաբթի օրն է տեսակցել իր պաշտպանյալին:
Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, թե ամրապնդվել և ուժեղացել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հնարավորությունները:
Ես խիստ դժվարանում եմ որևէ դեպք հիշել, որ շարքային քաղաքացին շահի դատը, եթե հակառակ կողմում խոշոր սեփականատերն է։ Լավագույն դեպքում նա կարող է ինչ-ինչ մասնակի ֆինանսական փոխհատուցում ստանալ։ Եվ բավարարվել դրանով, ուրիշ ոչինչ։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին։
Ես՝ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանս, ձերբակալվել եմ դեռևս 1996 թվականի ապրիլի 26-ին: 1997-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ, դատապարտվել եմ մահապատժի:
Ըստ www.ombuds.am կայքի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում: 2005 թվականից այս կազմակերպությունը իր խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, ովքեր չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը:
ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբանները քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Անցյալ տարի ամռանը Մոսկվայում վթարի ենթարկված «КамАз» ավտոմեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանը կարող է Հայաստան տեղափոխվել: Նրա գործով դատաքննությունը դեռևս շարունակվում է:
Մարդու իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են Տավուշի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Պաշտպանն ասել է, թե Տավուշի մարզում խնդիրները «ծածկված ու չբարձրաձայնված» են մնում, իսկ բնակիչներն անգամ «ոտքի չեն կանգնում իրենց իրավունքների պաշտպանության համար»:
Դժվար է գլուխ հանել հայրենի ոստիկանության աշխատաոճից: Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ծեծել է գորիսցի երկու երիտասարդ եղբայրների:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դատարանում պատասխան տալ Ղրիմի միացման համար՝ նա պատասխանել է ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, որ խոստացել էր թերակղզին վերադարձնելու համար օգտագործել իրավաբանական լծակներ:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...