ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ամուլսարի հարցով մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա

Նիկոլ Փաշինյան. Ամուլսարի հարցով մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա
03.09.2018 | 11:45

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին՝ հիշեցնելով, որ Բնապահպանական տեսչական մարմինը որոշակի ստուգումներ է իրականացրել։ «Դուք գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի հետ կապված, և Քննչական կոմիտեն պիտի, որքան տեղյակ եմ, նշանակի փորձաքննություն, և շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունը իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի նրա կատարած փորձաքննության արդյունքները ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, այլ նաև ընդհանրապես միջազգային հանրության համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է»,- ասաց վարչապետը։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի և փաստարկների վրա, և մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու վրա։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեին, չկան։ Այո, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են, բայց մեզ հարկավոր են անառարկելի փաստեր»։

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ