Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զուր է ջա­նում

Զուր է ջա­նում
12.11.2019 | 00:36

Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյանն ըն­դա­ռաջ մր­ցակ­ցու­թյու­նը թե­ժա­նում է։ Օ­րերս պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց, որ «Ա­զատ հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյամբ թեկ­նա­ծու է ա­ռա­ջադր­վում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որն այս մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում բա­վա­կան հե­տաքր­քիր փո­խա­կեր­պում­ներ է ու­նե­ցել: Ար­ցա­խի եր­կա­րա­մյա նախ­կին վար­չա­պե­տը չգի­տես ին­չու ո­րո­շել է նախ­կին­նե­րի հետ այ­րել բո­լոր կա­մուրջ­նե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նի այ­սօր­վա ղե­կա­վա­րու­թյու­նից «ըն­տր­վե­լու» հա­վա­նու­թյան ար­ժա­նա­նա։ Սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նրա այս վար­քա­գիծն ա­նըն­դու­նե­լի է ոչ միայն Ար­ցա­խի իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում, այլև հան­րու­թյան շր­ջա­նում։ Բո­լո­րը հի­շում են, թե ինչ­պես է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը սերտ կա­պե­րի մեջ ե­ղել Հա­յաս­տա­նի նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ինչ­պես է նրանց քա­ղա­քա­կա­նու­թյա­նը դրա­կան վե­րա­բեր­վել, եր­բեք մի թթու, կծու խոսք նրանց հաս­ցեին չի ա­սել։


Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, չնա­յած նոր կեր­պա­րին, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ըն­տր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներն այն­քան էլ մեծ չեն։ Շատ կարևոր նշա­նա­կու­թյուն է ու­նե­նա­լու այն, թե Ար­ցա­խի (ոչ թե Հա­յաս­տա­նի) այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն ում կտես­նի Բա­կո Սա­հա­կյա­նին փո­խա­րի­նո­ղի դե­րում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ