Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ծա­փա­հա­րող­նե­րի խորհր­դա­րան

Ծա­փա­հա­րող­նե­րի խորհր­դա­րան
22.11.2019 | 00:22

7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վին պատ­մու­թյու­նը մի քա­նի ա­նուն կա­րող է տալ՝ ե­րի­տա­սար­դա­կան, քայ­լած­նե­րի, մեր­ժող­նե­րի կամ էլ ծա­փա­հա­րող­նե­րի: Այն­պես չէ, թե նախ­կի­նում խոր­հր­դա­րա­նը չի ծա­փա­հա­րել, բայց իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո օ­րենս­դիր մար­մին ե­կած­ներն ա­մեն մի «հու­զիչ» ե­լույ­թից հե­տո ծափ տա­լուց չեն կաշ­կանդ­վում: Ե­թե նախ­կի­նում պատ­գա­մա­վոր­նե­րը ծա­փա­հա­րում էին ի­րենց հյու­րըն­կա­լած ա­շա­կերտ­նե­րին, ու­սա­նող­նե­րին կամ օր­վա հո­բե­լյա­րին, ա­պա «ե­րի­տա­սար­դա­կան» խոր­հր­դա­րա­նը հիմ­նա­կա­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին է ծա­փա­հա­րում: Մեզ՝ լրագ­րող­նե­րիս հա­մար երևույ­թը խորթ է, ըստ տրա­մա­բա­նու­թյան՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ե­լույթ­նե­րից, հար­ցու­պա­տաս­խան­նե­րից ոչ թե ոգևոր­վել, այլ դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել է պետք: Նո­րեկ­նե­րը, փաս­տո­րեն, ի­րենց ա­ռաջ­նոր­դի ա­սա­ծը ոչ թե ի գի­տու­թյուն են ըն­դու­նում, այլ որ­պես ան­վե­րա­պահ ճշ­մար­տու­թյուն և հայտ­նում ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը նրա ա­մեն մի ա­սա­ծին:


«Կար­ծես ման­կա­պա­տա­նե­կան ա­կումբ լի­նի, ա­մեն մի խոս­քից հե­տո ծա­փա­հա­րում եք»,- ա­սա­ցինք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Իսկ ման­կա­պար­տե­զում ին­չու՞ են ծա­փա­հա­րում ե­րե­խա­նե­րին»,- հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նեց նա: «Որ ոգևոր­վի ե­րե­խան, ի­մա­նա՝ կա­րող է, ար­ժա­նի է և այլն»,- նշե­ցինք: «Այ հենց այդ նույն տրա­մա­բա­նու­թյամբ մենք ենք ծա­փա­հա­րում պա­րոն Փա­շի­նյա­նին, որ ի­մա­նա՝ մենք իր կող­քին ենք, իր ա­սած­ներն ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նե­լի են մեզ հա­մար»,- հա­վե­լեց իմ­քայ­լա­կա­նը:
Փաս­տո­րեն, ե­թե ԱԺ-ում ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի պա­կաս զգաց­վի, կա­րող ենք են­թադ­րել, որ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը պա­կաս վս­տա­հու­թյուն ու­նեն երկ­րի վար­չա­պե­տի ար­տա­հայ­տած մտ­քե­րի նկատ­մամբ:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ