Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է
07.12.2019 | 15:39

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Նա այցելեց Սպիտակ քաղաք` հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հուշարձաններին:


Սպիտակում ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ