Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք

Մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք
07.12.2019 | 15:46

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ավան վարչական շրջան, մեր օրեր…

Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։
Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։ Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։
Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին։


Հ.Գ. Վերախմբագրում եմ գրառումս, տեղադրում ևս երկու լուսանկար, որ որևէ մեկը չասի՝ մի գիշերում կամ մի քանի օրում են սարքել, չենք նկատել

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ