Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղրղըզստանի նախկին վարչապետերը դատապարտվեցին ազատազրկման

Ղրղըզստանի նախկին վարչապետերը դատապարտվեցին ազատազրկման
08.12.2019 | 09:14

Բիշքեկի դատարանի որոշմամբ Ղրղըզստանի երկու նախկին վարչապետերը՝ Սափար Իսակովն ու Ժանտարո Սաթըբալդիևը դատապարտվեցին ազատազրկման կոռուպցիոն գործով: Սափար Իսակովը` 15 տարվա, իսկ Ժանտարո Սաթըբալդիևը՝ 7,5 տարվա ազատազրկման: Մի քանի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ևս տարբեր պատժաչափեր ստացան, ֆինանսների ու էներգետիկայի նախկին նախարարները տուգանվել են: Նրանք մեղադրվում են Բիշքեկի ջերմակայանը արդիականացնելու ժամանակ կոռուպցիոն գործարքների մեջ: Ջերմակայանի գործով մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Նա մեղադրանքը չի ընդունում՝ համարելով քաղաքական:
Ղրղըզստանի խոշորագույն էներգետիկ աղբյուրը արդիականացվել էր Չինաստանի 380 միլիոն դոլարի վարկով: Գործարքը կնքվել էր 2013-ին: 2018-ի ձմռանը ջերմակայանում խոշոր վթար պատահեց, որի հետևանքով Բիշքեկը սառնամանիքին մնացել էր առանց ջեռուցման ու էլեկտրամատակարարման:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ