Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինաստանի բոլոր պետական կառույցներին կարգադրվել է ազատվել օտարերկրյա համակարգչային սարքավորումներից

Չինաստանի բոլոր պետական կառույցներին կարգադրվել է ազատվել օտարերկրյա համակարգչային սարքավորումներից
09.12.2019 | 14:07

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը կարգադրել է բոլոր պետական կառույցներից և հանրային ինստիտուտներից հեռացնել օտարերկրյա ծագման բոլոր համակարգչային սարքավորումներն ու ծրագրակազմերը: The Guardian-ը գրել է, որ գործընթացը պետք է իրականացվի երեք տարում: Ենթադրվում է, որ փոխարինվելու է 20-30 մլն միավոր տեխնիկա: Այս քայլն առավելապես ուղղված է ամերիկյան HP, Dell և Microsoft ընկերությունների դեմ ու Վաշինգտոնի կողմից չինական տեխնոլոգիաների օգտագործման սահմանափակմանը, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «առևտրային և տեխնոլոգիական սառը պատերազմին» պատասխան քայլ է: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ընկերություններին արգելել էր բիզնես վարել չինական Huawei ընկերության հետ:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ