Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ամա­նո­րի «կոր­պո­րա­տի­վի» ժա­մա­նակ մի-մի բա­ժակ էլ չկա­ռուց­ված ճո­պա­նու­ղու հա­մար խմեք

Ամա­նո­րի «կոր­պո­րա­տի­վի» ժա­մա­նակ մի-մի բա­ժակ էլ չկա­ռուց­ված ճո­պա­նու­ղու հա­մար խմեք
17.12.2019 | 01:45
Շեն­գա­վի­թի ե­րի­տա­սարդ թա­ղա­պետ Ռազ­միկ Մկրտ­չյանն այն հա­մոզ­մանն է, որ բյու­ջեից Ա­մա­նո­րի խն­ջույ­քի հա­մար 2 մլն դրամ հատ­կաց­նե­լը մեծ բան չէ, ա­վե­լին՝ անհ­րա­ժեշտ է տա­րին գե­ղե­ցիկ ձևով եզ­րա­փա­կե­լու հա­մար: Մկրտ­չյա­նը, վս­տա­հա­բար, միակ թա­ղա­պե­տը չէ, որ այդ­պես է կար­ծում: Նա ան­ձամբ է տե­ղե­կաց­րել՝ Երևա­նի բո­լոր թա­ղա­պե­տա­րան­ներն էլ Ա­մա­նո­րի քեֆ-ու­րա­խու­թյան հա­մար գու­մար են դուրս գրել:
Պե­տա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի՝ ար­տո­նյալ պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լու մա­սին այն­քան ենք բարձ­րա­ձայ­նել, որ հեր­թա­կան նմա­նա­տիպ ին­ֆոր­մա­ցիա­յի հետ ծա­նո­թա­նա­լիս ինքս ինձ հարց եմ տա­լիս՝ մի­գու­ցե պե­տա­կան ա­պա­րա­տու՞մ աշ­խա­տան­քի անց­նեմ. կյան­քը՝ ու­րախ, ապ­րուս­տը՝ ձրի, պարգևավ­ճարն ու «կոոր­պո­րա­տիվն էլ»՝ հա­վուր պատ­շա­ճի: Գոր­ծըն­կեր­նե­րիցս մե­կը վեր­ջերս ա­սում էր, թե ո­րո­շել է չանդ­րա­դառ­նալ ո՛չ պարգևա­վա­ճար­նե­րին, ո՛չ գոր­ծու­ղում­նե­րին, ո՛չ էլ՝ գործ չա­նե­լու, բայց կլո­րիկ աշ­խա­տա­վարձ ստա­նա­լու խնդ­րին: «Միևնույն է, ման­կան ան­մեղ աչ­քե­րով այն­պի­սի ար­դա­րա­ցում ու պատ­ճա­ռա­բա­նու­թյուն են բե­րում պետ­ծա­ռա­յող­նե­րը, որ ու­զում եմ աշ­խա­տա­վարձս ի­րենց նվի­րել»,- սրտ­նե­ղում էր գոր­ծըն­կերս: Շեն­գա­վի­թի վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի հար­ցազ­րույ­ցը կար­դա­լուց հե­տո ես ճիշտ հա­կա­ռա­կը ո­րո­շե­ցի՝ այն­քան գրել ան­հար­կի կամ ան­հա­մա­չափ ծախ­սե­րի մա­սին, մինչև պաշ­տո­նյա­ներն ի­րենց հա­շիվ տան:
Շեն­գա­վի­թի թա­ղա­պե­տա­րա­նի 140 աշ­խա­տա­կից քեֆ-ու­րա­խու­թյուն է ա­նե­լու ամ­բողջ տա­րին «տք­նա­ջան» աշ­խա­տե­լու հա­մար, իսկ Երևան քա­ղա­քը, առ­հա­սա­րակ, մոտ 900 հա­զար դո­լար է քա­րին քսե­լու, որ զբո­սաշր­ջիկ­նե­րը գան Հա­յաս­տան ու ա­վան­դա­կան խո­զի բդի փո­խա­րեն Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում հոթ-դոգ և լա­վա­շի մեջ փա­թա­թած թար­խուն ու ձու ու­տեն: Հուն­վա­րի ա­ռա­ջին աշ­խա­տան­քա­յին օ­րը, սա­կայն, Շեն­գա­վի­թի թա­ղա­պե­տա­րա­նի ու Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը նախ­կի­նի պես տես­նե­լու են ի­րենց բա­կե­րում կու­տակ­ված, ա­հագ­նա­ցող չա­փե­րի հաս­նող աղ­բա­կույ­տե­րը, վա­խը սրտ­նե­րում են նս­տե­լու քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի ա­սած «մահ­վան վե­րե­լակ­ներն» ու ե­րա­նու­թյամբ նա­յե­լու Մյաս­նի­կյան փո­ղո­ցին, որ­տեղ մինչև տա­րե­վերջ պետք է ճո­պա­նու­ղու սյու­ներ վեր խո­յա­նա­յին:
Քավ լի­ցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշ­տո­նյա­նե­րը կամ պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րը կազ­մա­կեր­պում են ի­րենց ժա­մանցն ու ու­րա­խա­նում գոր­ծըն­կեր­նե­րի հետ, բայց աղ­քա­տու­թյան նման ցու­ցա­նիշ ու­նե­ցող երկ­րում, որ­տեղ 30 տա­րի ա­նընդ­մեջ ա­ղե­տի գո­տու մա­սին ենք լսում, զին­վոր­նե­րի տար­րա­կան սա­նի­տա­րա­կան պայ­ման­նե­րը ծնող­ներն են հո­գում, պե­տա­կան բյու­ջեից նման քե­ֆե­րին գու­մար հատ­կաց­նելն առն­վազն ան­հաս­կա­նա­լի է։
Հա­յաս­տա­նում վեր­նա­խա­վա­յին քեֆ-ու­րա­խու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը խիստ պար­զու­նակ է` մեկ բա­ժակ, եր­կու, ե­րեք, հե­տո՝ ռա­բիս ե­րաժշ­տու­թյուն, այ­նու­հետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բո­լորս ախ­պեր­ներ ենք, ու մի­մյանց ցա­վը տա­նե­լու շքերթ: Ա­մե­նա­կա­րող «շե­ֆին» էլ, ում այդ պա­հին բո­լո­րը սի­րում են ու կե­նաց­ներ ձո­նում, թվում է՝ երկ­րա­գունդն իր շուրջն է պտտ­վում, մինչ­դեռ ա­մեն պտույ­տի հետ պե­տու­թյու­նը հետ է մնում ար­տա­քին աշ­խար­հից, ին­քը՝ սե­փա­կան ժո­ղովր­դից:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ