Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ռեա­լը» կրկ­նեց «Բար­սե­լո­նին»

«Ռեա­լը» կրկ­նեց «Բար­սե­լո­նին»
17.12.2019 | 02:01

ԵՎ սա էլ կլա­սի­կո­յից ա­ռաջ։ Մինչ­դեռ, ե­թե «ար­քա­յա­կանն» ար­տագ­նա­յում հաղ­թեր «Վա­լեն­սիա­յին», դուրս կգար ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան՝ ստանձ­նե­լով միանձ­ն­յա ա­ռա­ջա­տա­րի դե­րը։ Փաս­տո­րեն բուն­դես­լի­գա­յինն էր միակ ա­ռաջ­նու­թ­յու­նը, որ­տեղ ե­ղավ ա­ռա­ջա­տա­րի փո­փո­խու­թ­յուն։ Սա­կայն երևի թե եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի հա­մար այս փո­փո­խու­թ­յունն էլ չէր ոչ թե կարևո­րը, այլ բ­նու­թագ­րա­կա­նը, քան­զի պար­զա­պես աչք ու ա­կանջ ծա­կող էր դրան­ցում ոչ-ո­քի­նե­րի ան­սո­վոր ա­ռա­տու­թ­յու­նը։

ԱՆԳ­ԼԻԱ
Տևա­կան ժա­մա­նակ պրե­միեր լի­գա­յի օ­րա­կար­գում էր, թե ան­պար­տե­լի հան­դի­պում­նե­րի շար­քով «Լի­վեր­պու­լի» հետ մր­ցակ­ցող ու միա­վոր­նե­րով նրան ա­մե­նա­մոտ գտն­վող «Լես­տե­րը» վեր­ջա­պես երբ է տե­ղի տա­լու։ Դա ե­ղավ 17-րդ տու­րում, ու թե­պետ կո­րուստն ամ­բող­ջա­կան չէ՝ ե­րեք միա­վո­րի մա­կար­դա­կով, այ­դու­հան­դերձ կո­րուստ է։ Այդ տհա­ճու­թյու­նը նրան պատ­ճա­ռել է ա­ղյու­սա­կի վտան­գա­վոր գո­տում «բնա­վոր­ված» «Նոր­վի­չը», ու հե­տաք­րք­րա­կան է, որ տան­տե­րերն են ե­ղել պար­տու­թյու­նից խու­սա­փո­ղը՝ 1:1։ 39 միա­վոր ու­նե­ցող «Լես­տերն» այժմ ամ­բողջ տա­սը նի­շով է հետ մնում «ՈՒոթ­ֆոր­դին» հյու­րըն­կա­լած ու պար­տու­թյան մատ­նած (2։0) «Լի­վեր­պու­լից»։
Այս­տեղ, թերևս, ա­վե­լորդ չհա­մա­րենք մի հղ­ման հի­շա­տա­կում՝ հիմք ու­նե­նա­լով բրի­տա­նա­կան Daily Mail-ը. «Ման­չես­թեր Սի­թիի» գլ­խա­վոր մար­զիչ Պեպ Գվար­դիո­լան խո­սել է «Լի­վեր­պու­լի» հետ մր­ցակ­ցու­թյան մա­սին ու ի մաս­նա­վո­րի ա­սել. «Ես նրանց մա­սին չեմ մտա­ծում: Կլո­պի թի­մը շատ է ա­ռաջ ան­ցել մե­զա­նից: Նախ պետք է հաս­նել «Լես­տե­րին», ա­պա կմ­տա­ծենք «Լի­վեր­պու­լի» մա­սին: Չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քը չի ա­վարտ­վել: Մնում է հաս­կա­նալ՝ ար­դյո՞ք մենք մաս­նակ­ցում ենք դրան»:
Գվար­դիո­լա­յի ա­սած այս մաս­նակ­ցել-չմաս­նակ­ցե­լը, բնա­կա­նա­բար, ու­ղիղ ի­մաս­տով չպի­տի հաս­կա­նալ։ Ի­հար­կե «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» պայ­քա­րի մեջ են՝ դրա ծան­րու­թյան կենտ­րո­նը հար­կավ Չեմ­պիոն­նե­րի լի­գա տե­ղա­շար­ժած, որ­տեղ նա­խորդ մր­ցաշր­ջա­նի թո­ղած ծանր հետ­քը ջն­ջե­լու խն­դիր կա (հի­շեց­նենք, որ ան­ցած տար­վա գլ­խա­վոր եզ­րա­փակ­չում Գվար­դիո­լա­յի սա­նե­րը «Լի­վեր­պու­լին» են տա­նուլ տվել)։ Ե­թե Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս տար­վա խա­ղար­կու­թյու­նում հաղ­թի «Ման­չեստր Սի­թին» ու երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նում էլ փոխ­չեմ­պիո­նու­թյան հաս­նի, բնա­կա­նա­բար տա­րին Գվար­դիո­լա­յի ու նրա սա­նե­րի հա­մար նույն­քան հի­շար­ժան կլի­նի, որ­քան 2018-2019-ը։
Սա­կայն այս­պես մենք կար­ծես թե շատ ենք ա­ռաջ ընկ­նում, մա­նա­վանդ որ ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ու­նե­նա­լիք լի­քը հան­դի­պում­ներ կան, իսկ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի փլե­յօ­ֆյան փուլն էլ մեկ­նար­կե­լու եր­կու ա­միս ու­նի։ Այն­պես որ օ­րախն­դի­րը մնում է երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նը, այդ ա­ռաջ­նու­թյու­նում տու­րի շր­ջա­նակ­նե­րում կա­յա­ցած «Ար­սե­նալ»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ հյու­րե­րը հույ­սի նշույլ իսկ չթո­ղե­ցին տան­տե­րե­րին՝ վս­տահ հաղ­թե­լով 3։0 հաշ­վով։ «Քա­ղա­քա­ցի­նե­րը» ու­նեն 35 միա­վոր, ին­չը չոր­սով է պա­կաս «Լես­տե­րի» ու­նե­ցա­ծից, իսկ «Լի­վեր­պու­լից հետ մնալն ար­դեն թվա­յին ան­պար­կեշտ ար­տա­հայ­տու­թյուն ու­նի՝ 14։ Հա­նուն հե­տաք­րք­րու­թյան նշենք, որ հա­ջորդ տու­րում Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը հյու­րըն­կա­լե­լու են «Լես­տե­րին»։ Այս մր­ցա­վե­ճը մեկ այլ ա­ռու­մով էլ է ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն ստա­նում. բանն այն է, որ Բեռ­նարդ Ռո­ջեր­սը Գվար­դիո­լա­յի հե­ռա­նա­լու դեպ­քում դիտ­վում է «Ման­չեստր Սի­թիի» հա­ջորդ գլ­խա­վոր մար­զիչ։
Տհա­ճու­թյուն­նե­րից շա­րու­նա­կում է աչք չբա­ցել «Չել­սին». «ազն­վա­կան­նե­րը» վեր­ջին հինգ խա­ղում կրե­ցին չոր­րորդ պար­տու­թյու­նը։ Այս ան­գամ նրանց վշ­տաց­նո­ղը հյուր ժա­մա­նած «Բոռն­մուտն» էր՝ 1։0, սա­կայն նախ­կին միա­վոր­նե­րի պա­շա­րը՝ 29, «Չել­սիին» դեռևս շա­րու­նա­կում է վս­տա­հո­րեն պա­հել չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
«Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Է­վեր­տոն» դի­մա­կա­յու­թյունն այդ­պես էլ ի հայտ չբե­րեց հաղ­թո­ղին (1։1), թե­պետ պի­տի փաս­տենք, որ ողջ խա­ղի ըն­թաց­քում պարտ­վող կող­մը ե­ղել են տան­տե­րե­րը։ Այս ոչ-ո­քին «ման­կու­նյան­ցի­նե­րին» դուրս մղեց ա­ռա­ջին հն­գյա­կից, որ­տեղ նրանց ե­կավ փո­խա­րի­նե­լու բո­լո­րո­վին վեր­ջերս Ժո­զե Մոու­րի­նիո­յի գլ­խա­վո­րած «Տո­տեն­հե­մը» (26 միա­վոր), և ո­րը հաղ­թա­նա­կը «Վուլ­վեր­հեմպ­տո­նից» կոր­զել է ի հա­շիվ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփած գո­լի՝ 2։1։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Մյուս­նե­րի հա­մե­մատ ա­վե­լի ուշ հան­դի­պում անց­կաց­րած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» խն­դիր ու­ներ ա­պա­ցու­ցե­լու՝ շա­րու­նա­կու՞մ է մնալ ա­ռա­ջա­տա­րի դե­րում, թե՞ ար­դեն իսկ սպա­ռել է այն­տեղ մնա­լու ժա­մա­նա­կը, ու այս ա­մե­նը ո­րո­շո­ղը լի­նե­լու էին սե­փա­կան հար­կի տակ հան­դես ե­կող «Վոլ­ֆս­բուր­գի» ֆուտ­բո­լիստ­նե­րը։ Ա­սենք, որ եր­կու ան­գամ էլ հաշ­վի մեջ ա­ռաջ անց­նո­ղը ե­ղել են գեր­մա­նա­կան «գայ­լե­րը», ո­րոնք միայն մեկ ան­գամ են հյու­րե­րին հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվել։ Հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփած հա­վե­լյալ գոլն ա­վե­լի է բարձ­րաց­նում «Վոլ­ֆս­բուր­գի» հաղ­թա­նա­կի գինն ու շեշ­տադ­րում թի­մի մար­տա­կան ո­րակ­նե­րը, մինչև վերջ պայ­քա­րե­լու ու­նա­կու­թյու­նը։ Ար­դյուն­քում Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» մնաց 31 միա­վո­րով, իսկ նա­խօ­րեին մր­ցե­լույթ ու­նե­ցած «Լայպ­ցի­գը» (հյուր էր գնա­ցել «Ֆոր­տու­նա­յին»), այս ան­գամ էլ չշեղ­վե­լով հաղ­թա­կան գրա­ֆի­կից՝ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ տո­նեց հեր­թա­կան հաղ­թա­նակն ու 33 միա­վո­րով գլ­խա­վո­րեց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։
Տպա­վո­րիչ մր­ցե­լույթ ու­նե­ցավ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ու, ինչ­պես «Լայպ­ցի­գի» պա­րա­գա­յում էր, նույն­պես ար­տագ­նա­յում։ Մր­ցա­կի­ցը սե­փա­կան դար­պա­սից գն­դա­կը չորս ան­գամ հա­նած «Մայնցն» էր։ Դորտ­մունդ­ցի­նե­րը 29 միա­վո­րով եզ­րա­փա­կում են ա­ռա­ջին ե­ռյա­կը։
«Այ­նտ­րախ­տի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը «Շալ­կեին» հա­նեց չոր­րորդ հո­րի­զո­նա­կան. նրանք դորտ­մունդ­ցի­նե­րից հետ են ըն­դա­մե­նը մեկ նի­շով։ Նմա­նա­տիպ հա­շիվ է գրանց­վել նաև «Հեր­տա»-«Ֆրայ­բուրգ» դի­մա­կա­յու­թյու­նում, ին­չը վեր­ջի­նիս հնա­րա­վո­րու­թյուն չի տվել վե­ցյա­կի շր­ջա­նա­կում մնա­լու ա­ռա­ջա­տար դիր­քե­րում, սա­կայն նրա­նից էլ դուրս չի թո­ղել։ Ֆրայ­բուրգ­ցի­նե­րի ան­վան դի­մաց 25 թիվն է։
Վեր­ջին եր­կու տու­րի բա­ցա­հայտ ձա­խո­ղում­նե­րից վի­րա­վոր­ված թե դաս ա­ռած՝ Մյուն­խե­նի ««Բա­վա­րիան» ա­ռանձ­նա­կի չա­րա­ցած հան­դի­պում ու­նե­ցավ «Վեր­դե­րի» հետ՝ մր­ցակ­ցի դար­պա­սը խո­ցե­լով վեց ան­գամ ու միայն մեկ ան­գամ նույ­նը թույլ տա­լով հյու­րե­րին։ Հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Կոու­տի­նիոն, դուբ­լով աչ­քի է ըն­կել Ռո­բերտ Լևան­դովս­կին, ո­րը 15 խա­ղում ար­դեն 18 ան­գամ է գրա­վել մր­ցակ­ցի դար­պա­սը։ Մյուն­խեն­ցի­նե­րը 27 միա­վո­րով հին­գե­րորդ տե­ղում են։
Ի­ՏԱ­ԼԻԱ
«Լա­ցիո­յից» նա­խորդ տու­րում կրած պար­տու­թյունն այս ան­գամ հաղ­թա­նա­կով հա­կակշ­ռեց «ՈՒ­դի­նե­զեին» հյու­րըն­կա­լած «Յու­վեն­տու­սը»՝ մր­ցակ­ցի նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով 3։1 հաշ­վով (դուբլ է հե­ղի­նա­կել Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն), ին­չը նրա հա­մար ամ­րագր­ված կա­րող էր պա­հել սկու­դե­տեի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը, ե­թե «Ֆիո­րեն­տի­նա­յին» հյուր գնա­ցած «Ին­տե­րը» ձա­խող­վեր։ Հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը դի­մա­ցան փոր­ձու­թյա­նը, սա­կայն դա բե­րեց ըն­դա­մե­նը մեկ միա­վոր, քա­նի որ «մա­նու­շա­կա­գույն­նե­րը» կա­րո­ղա­ցան հա­շի­վը հա­վա­սա­րեց­նել ու խու­սա­փել պար­տու­թյու­նից։ Մի­լան­ցի­նե­րի այս ոչ-ո­քիի ար­դյուն­քում սկու­դե­տեում եր­կիշ­խա­նու­թյուն է 39-ա­կան միա­վո­րով։
Տու­րի ա­ռանց­քա­յին մր­ցա­վե­ճե­րից էր «Կա­լյա­րի»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նը, քան­զի հյու­րե­րից չորս միա­վո­րով հետ մնա­լը հաղ­թա­նա­կի դեպ­քում տան­տե­րե­րը կհասց­նեին նվա­զա­գույ­նի ու շատ ա­վե­լի ա­մուր դիր­քե­րից կներգ­րավ­վեին մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րին։ Ցա­վոք, այդ դի­մա­կա­յու­թյան մա­սին մենք ին­ֆոր­մա­ցիա չու­նենք, քա­նի որ հան­դի­պու­մը կա­յա­ցել է ե­րեկ ուշ ե­րե­կո­յան։
Վե­րը հի­շա­տակ­ված մր­ցա­վե­ճի տրա­մա­բա­նու­թյամբ ոչ պա­կաս սկզ­բուն­քա­յին էր և 29 միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ռո­մա­յի» առ­ճա­կա­տու­մը ՍՊԱԼ-ի հետ։ Նկա­տենք, որ հյու­րե­րը սկզ­բից ևեթ ա­տամ են ցույց տվել ի­տա­լա­կան «գայ­լե­րին», ո­րոնք ի­րա­վի­ճա­կը կա­րո­ղա­ցել են շտ­կել լոկ երկ­րորդ խա­ղա­կե­սում։ «Գայ­լե­րի» ե­րեք գո­լե­րից մե­կը բա­ժին է ընկ­նում մեր Հեն­րիխ Մխի­թա­րյա­նին, ին­չը հայ ֆուտ­բո­լա­սե­րի հա­մար ա­ռանձ­նա­պես հա­ճե­լի է։
Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ու­նե­ցած դիր­քե­րը էա­պես կա­րող էր բա­րե­լա­վել «Բո­լո­նիա­յին» հյուր գնա­ցած «Ա­տա­լան­տան», սա­կայն այն շա­րու­նա­կում է ցույց տալ իր ան­կան­խա­տե­սե­լիու­թյու­նը։ 2։1 հաշ­վով պար­տու­թյու­նը թի­մին շա­րու­նա­կեց 28 միա­վո­րով ամ­րագ­րած «պա­հել» վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Ա­վան­դույ­թի ու­ժով «Բար­սե­լո­նի» Սան Սե­բաս­տիա ուղևո­րու­թյուն­նե­րը ծանր են ստաց­վում, իսկ այս դեպ­քում՝ ա­ռա­վել ևս, ե­թե նկա­տի ու­նե­նանք տե­ղի «Ռեալ Սո­սիե­դա­դի» լավ մար­զա­վի­ճա­կը։ Դի­մա­կա­յու­թյունն ու­նե­ցել է ոչ-ո­քի ա­վարտ, կող­մե­րը փո­խա­նա­կել են եր­կուա­կան գոլ, մր­ցա­վա­րը հան­դիպ­ման 12-րդ րո­պեին 11-մետ­րա­նոց է նշա­նա­կել կա­տա­լո­նյան ա­կում­բի դար­պա­սին ու հան­դիպ­ման հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, հօ­գուտ տան­տե­րե­րի, նմա­նա­տիպ խախտ­ման վրա աչք փա­կել։
Կհարց­նեք՝ բա ու՞ր մնաց VAR հա­մա­կար­գը։ Այն կա և իր տե­ղում է։ Պար­զա­պես գոր­ծի է դր­վում այն դեպ­քում, երբ գլ­խա­վոր մր­ցա­վա­րը դր­վա­գի առն­չու­թյամբ տա­րըն­կա­լում­ներ է ու­նե­նում։ Ա­սել է թե՝ խնդ­րո առն­չու­թյամբ ա­սո­ղը նա է, իսկ այս դեպ­քում ա­սել է՝ չէ։ Ե­ղա­ծը նշա­նա­կում է, որ «ար­քա­յա­կա­նի» հետ ու­նե­նա­լիք էլ կլա­սի­կո­յին «Բար­սե­լո­նը» կա­րող էր գնալ ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը կորց­րած, ե­թե «Վա­լեն­սիա»-«Ռեալ» դի­մա­կա­յու­թյու­նում «սե­րուց­քա­յի­նը» հաղ­թեր տան­տե­րե­րին։
Սա­կայն ինչ­պես վկա­յում է դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված ոչ-ո­քին (1։1), Զի­դա­նի սա­նե­րին վի­ճակ­ված չէր դա ա­նել։ Ա­վե­լին, նրանք միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում են խու­սա­փել պար­տու­թյու­նից, ու փր­կու­թյան գո­լը հե­ղի­նա­կել է Բեն­զե­ման, ում ճա­կա­տին կար­ծես գր­ված է իր մե­ծա­գույն հայ­րե­նակ­ցին պար­տու­թյուն­նե­րից փր­կե­լը։
Նա­խորդ տու­րի ոչ-ո­քիին «Սևի­լիան» այս ան­գամ գու­մա­րեց պար­տու­թյու­նը՝ սե­փա­կան հար­կի տակ ան­կա­րող լի­նե­լով դի­մադ­րե­լու «Վի­լիա­ռեա­լի» գրոհ­նե­րին՝ 1։2։ Եվ այ­սու­հան­դերձ, ան­դա­լուզ­ցի­նե­րը շա­րու­նա­կե­ցին մնալ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, ու դա շնոր­հիվ նախ­կի­նից ե­կող միա­վոր­նե­րի պա­շա­րի։
Լա լի­գա­յի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է սե­փա­կան հար­կի տակ եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ «Վա­լիա­դո­լի­դին» պար­տու­թյան մատ­նած «Խե­տա­ֆեն», որն ու­նի 30 միա­վոր ու մեկ նի­շով է հետ «Սևի­լիա­յից»։
Վեր­ջին ե­րեք հան­դի­պու­մում միա­վոր­ներ կորց­նե­լու տհաճ գոր­ծի մեջ խր­ված «Աթ­լե­տի­կոն» վեր­ջա­պես հաղ­թա­նակ տո­նեց (մր­ցա­կիցն «Օ­սա­սու­նան» էր՝ 2։0) ու 29 միա­վո­րով վե­րա­դար­ձավ ա­ռա­ջին վե­ցյակ, սա­կայն վեր­ջինս եզ­րա­փա­կե­լու պա­տի­վը վե­րա­պահ­ված է «Ռեալ Սո­սիե­դա­դին», ո­րի ան­վան դի­մաց 28 միա­վոր է։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Հաղ­թա­նակ­նե­րի տևա­կան շար­քից հե­տո միա­վոր­նե­րի ա­ռա­ջին կո­րուստն ու­նե­ցավ «Մե­ցին» հյուր գնա­ցած «Մար­սե­լը»՝ բա­վա­րար­վե­լով ոչ-ո­քիով (1։1)։ Նկա­տենք, որ այդ ար­դյուն­քը ոչն­չով չս­պառ­նաց «հա­րավ­ցի­նե­րի» երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նին (35 միա­վոր), իսկ ա­վե­լի վերև նա­յե­լու հա­մար, ան­կեղծ լի­նենք, «Մար­սե­լը» բա­վա­րար ռեւ­սուրս չու­նի։
31 միա­վո­րով եր­րորդ տե­ղում է «Լի­լը», որ հաղ­թա­կան հան­դի­պում է անց­կաց­րել «Մոն­պե­լիեի» հետ՝ 2։1։ Նրա­նից ըն­դա­մե­նը մեկ նի­շով է հետ ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով «Լիո­նի» նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հա­սած «Ռե­նը»։ Նկա­տենք, որ այն մի խաղ էլ պա­կաս է անց­կաց­րել։
Ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­ջա­տա­րին, «Պա­րի Սեն Ժեր­մենն» ար­տագ­նա­յում «Սենտ Է­տիե­նին» չորս ան­գամ պար­տադ­րել է գն­դա­կը հա­նել սե­փա­կան դար­պա­սից։ Ճիշտ է, տան­տե­րե­րը տևա­կան ժա­մա­նակ խա­ղա­ցել են տա­սը հո­գով, սա­կայն այ­սօր «մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րի հար­ձակ­ման գիծն այն­քան հզոր է, որ դրան դի­մադ­րե­լը գրե­թե անհ­նար է, մա­նա­վանդ ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում, որ­տեղ փա­րիզ­ցի­նե­րին չկա հա­վա­սա­րա­զոր ուժ։ ՊՍԺ-ի ան­վան դի­մաց 42 միա­վոր է։ Չմո­ռա­նանք հի­շեց­նել, որ այն դեռ մեկ խաղ էլ պա­կաս է անց­կաց­րել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ