Հուսանք՝ ծննդատներից հետո էլ դպրոցներն «օպտիմալացնելու» որոշում չեն ընդունի
14.01.2020 | 04:13
Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաև բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում: Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից: Մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարողներն այժմ խոստովանում են՝ ծնունդները քիչ են: Նախարարության որոշման դեմ առաջինը մարալիկցիներն են հանդգնել դուրս գալ: Ծննդատունը, որ նախորդ տարի 126 ծնունդ է ունեցել, չպետք է փակվի՝ պնդում են տեղաբնակները: Ոչ միայն Մարալիկը, այլ նաև տարածաշրջանի գյուղերը սպասարկող բուժհաստատության փակվելու որոշման դեմ դուրս եկածները հայտարարել են՝ եթե հարցը չլուծվի, ճանապարհ կփակեն ու հրաժարականներ կպահանջեն: Բժիշկներն ահազանգում են՝ դեպքեր են լինում, երբ ծննդկանին մինչև մարզկենտրոն Գյումրի չեն կարող հասցնել, հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի մասնագետը կարող է կողմ լինել, որ հղի կինը ծննդատուն հասնելու համար երբեմն նաև մոտ 50 կմ ճանապարհ անցնի: Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաև Բերդի, Աչաջրի և այլ համայնքների բուժհաստատություններ: Աչաջուրցիները նույնպես վճռական են տրամադրված, արդեն ավագանու արտահերթ նիստ են հրավիրել ու դիմելու են թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ առողջապահության նախարար Թորոսյանին: Բայց թե դիմում-բողոքները, հորդոր-կոչերը որքանով էական դեր կխաղան հարցի լուծման խնդրում, դժվար է ասել: Ավելի շուտ, դժվար չէ կռահել՝ մի քանի բողոքի ակցիա, փակվող ճանապարհներ, վարչապետի մեկ «լայվ», ու «ժողովրդի սրտի» կառավարությունը կվարվի այնպես, ինչպես որոշել էր նախապես: Այդպես եղավ նաև մշակույթի նախարարության օպտիմալացման պարագայում. մշակույթի գործիչների բողոքի ակցիաները միայն տեսաժապավենների վրա մնացին, հետևանքը մի քանի տառերից բաղկացած հապավումն էր՝ ԿԳՄՍ սուպերնախարարության տեսքով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ