Տղաները մի փոքր զվարճացել են
17.01.2020 | 01:17
«Աստոն Վիլայի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո (6:1) «Մանչեստր Սիթիի» ֆուտբոլիստները աղմկոտ պատմության մեջ են ընկել: Բրիտանական միանգամից երկու լրատվամիջոց՝ The Sun-ն ու Daily Mail-ը, հայտնել են, որ արտագնա հաղթանակը մանչեստրյան ակումբի ֆուտբոլիստները նշել են հատուկ իրենց համար Միլանից ժամանած 22 մոդելների աղմկոտ ընկերակցությունում:
Ասենք, որ հյուրանոցի մեկ օրվա գիշերակացն արժեցել է 180 միլիոն եվրո: Միաժամանակ ընթերցողին տեղեկացնենք, որ այս զվարճանքը հենց այնպես, հանպատրաստից նախաձեռնված քայլ չի եղել: Դրա նախապատրաստումով կազմակերպչական կողմը զբաղվել է մի քանի ամիս: Միջոցառման առաջ բերած աղմուկը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստների կանայք հրավիրված չեն եղել: Ավելին՝ դրանից տեղեկացված էլ չեն եղել: Եվ այսուհանդերձ լրատվամիջոցները հայտնում են, որ միջոցառման մասնակիցները միանգամայն երջանիկ են եղել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ