Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ­պես կբա­ցեն,այն­պես էլ կփա­կեն

Ինչ­պես կբա­ցեն,այն­պես էլ  կփա­կեն
21.01.2020 | 00:39
Մշա­կու­թա­սեր հան­րու­թյունն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­մեն մի քայ­լով հիա­ցող­նե­րը սր­տատ­րոփ սպա­սում են, թե երբ է բաց­վե­լու Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի պատ­մա­կան շեր­տը, որ վա­յե­լեն այն, ինչ­պես, օ­րի­նակ, Ազ­գա­յին ժո­ղո­վի այ­գու աս­ֆալ­տա­յին մասն են վա­յե­լում: Գա­ղա­փա­րը կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րինն է, «դաբ­րոն», ըստ երևույ­թին, ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն է տվել՝ հա­սա­րա­կու­թյա­նը հեր­թա­կան ան­գամ դրա­կան նո­տա­ներ հղե­լու հա­մար: Թե ի­րա­կա­նում պատ­մա­կան ինչ շեր­տի հետ գործ ու­նենք, ինչ մի­ջոց­նե­րով է այն բաց­վե­լու ու վե­րա­կան­գն­վե­լու, ինչ­պես է մա­տուց­վե­լու ու պահ­պան­վե­լու, ինչ­պես է կար­գա­վոր­վե­լու Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի հան­գու­ցա­յին երթևե­կու­թյու­նը, պարզ կլի­նի ար­դեն իսկ ձևա­վոր­ված հանձ­նախմ­բի աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան նախ­կին պաշ­տո­նյա­նե­րից մեկն ա­սաց՝ չի բա­ցառ­վում՝ ինչ­պես բա­ցեն այդ շերտն, այն­պես էլ կփա­կեն, դրա տակ ո՛չ բյու­զան­դա­կան բաղ­նիք է թաքն­ված, ո՛չ էլ Պոմ­պե­յը. «Ե­թե 17-19-րդ դա­րե­րի պար­զա­գույն շեն­քե­րի նկու­ղա­յին հար­կերն են այդ­տեղ, ա­պա պետք է հաս­կա­նանք՝ նպա­տա­կա­հար­մա՞ր է ար­դյոք այդ­քան մեծ չա­փով գու­մար ծախ­սել: Ըստ երևույ­թին՝ պարս­կա­կան շի­նու­թյուն­ներ են լույս աշ­խարհ գա­լու, քան­զի Երևա­նի այդ հատ­վա­ծում մու­սուլ­ման­ներ են ապ­րել, ան­գամ փո­ղոց­նե­րի ա­նուն­ներն են պարս­կա­կան կամ թուր­քա­կան ե­ղել՝ Թա­փա­բաշ, Մու­ս­տա­ֆա Սուփ­խի և այլն»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ