Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվս մեկ կա­ռուց­ված տուն՝ Սյու­նի­քում. լուծ­վել է 26 տար­վա վա­ղե­մու­թ­յան խն­դիր

Եվս մեկ կա­ռուց­ված տուն՝ Սյու­նի­քում. լուծ­վել է 26 տար­վա վա­ղե­մու­թ­յան խն­դիր
24.01.2020 | 05:27
Սյու­նի­քի մար­զի Ախ­լա­թյան գյու­ղում բնակ­վող Մի­նա­սյան­նե­րը չեն շտա­պել ա­զատ­վել տո­նա­կան եղևնուց: 2020 թվա­կա­նը կարևոր ձեռք­բե­րում­նե­րի տա­րի է դար­ձել նրանց հա­մար. 26 տա­րի կի­սա­կա­ռույ­ցում բնակ­վե­լուց հե­տո, վեր­ջա­պես բա­րե­կար­գել և ա­վար­տուն տես­քի են բե­րել տու­նը: Ըն­տա­նի­քի կրտ­սեր զա­վակն էլ, ա­վագ եղ­բայր­նե­րի նման, աշ­նանն ու­սա­նող է դար­ձել՝ ի­րա­կա­նաց­նե­լով կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած մոր ե­րա­զան­քը: Հուն­վա­րի երկ­րորդ կե­սին միայն տո­նա­կան եղևնին ու­րախ տրա­մադ­րու­թյամբ հա­վա­քող ե­րեք ե­րի­տա­սարդ­ներն ու ըն­տա­նի­քի հայ­րը կարևոր են հա­մա­րում դրա­կան տրա­մադ­րու­թյան ու­ժը: Ո­րո­շել են՝ տանն այ­սու­հետև միայն լու­սա­վոր տրա­մադ­րու­թյուն է լի­նե­լու:
Մի­նա­սյան­նե­րի ըն­տա­նի­քը Վի­վա-ՄՏՍ-ի և Հա­յաս­տա­նի «Ֆու­լերտ­նա­շի­նա­կան կենտ­րո­նի» ա­ջակ­ցու­թյու­նը ստա­ցած ու­թե­րորդ ըն­տա­նիքն է Սյու­նի­քի մար­զում: Տան ա­վագ որ­դին՝ 25-ա­մյա Հրա­չը, ծրագ­րի մա­սին տե­ղե­կա­ցել է մեկ այլ շա­հա­ռուից` հարևան Դար­պաս գյու­ղում բնակ­վող ըն­կե­րո­ջից: Իսկ նա­խորդ տար­վա ամ­ռանն ար­դեն, ծրագ­րում ընդգրկվե­լուց հե­տո, մեծ թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ է սկ­սել: Դրանց միա­ցել են հարևան­ներն ու բա­րե­կամ­նե­րը: Գոր­ծը կա­րո­ղա­ցել են ա­վար­տին հասց­նել կարճ ժամ­կետ­նե­րում: Մի­նա­սյան­նե­րի կի­սա­կա­ռույ­ցը տուն է դար­ձել յոթ ամ­սում: Դժ­վա­րու­թյուն­նե­րի եր­կա­րու­ձիգ տա­րի­նե­րի հու­շե­րը մնա­ցել են ան­ցյա­լում:
«Ա­վագ որ­դուս ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ: Այժմ էլ ես ցան­կու­թյուն ու­նեմ. ու­զում եմ, որ տղա­ներս ըն­տա­նիք կազ­մեն ու ար­վա­ծը վա­յե­լեն: Այն, ինչ ա­րե­ցին մեզ ա­ջակ­ցող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ու­րա­խու­թյուն և հույս է տվել ոչ միայն մեր ըն­տա­նի­քին, այլև գյու­ղին: Մենք մեզ մե­նակ չենք զգում»,- ա­սել է ըն­տա­նի­քի հայ­րը՝ Վլա­դիկ Մի­նա­սյա­նը: «Ծրագ­րի ա­մե­նա­լավ կող­մե­րից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տու­նը կա­ռու­ցում: Երկ­րոր­դը ա­րագ ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րու­թյունն է: Այն, ինչն ա­ռանց ա­ջակ­ցու­թյան հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել 10-15 տար­վա ըն­թաց­քում, ա­վար­տին է հասց­վում մեկ տար­վա մեջ: Կա նաև հո­գե­բա­նա­կան կարևոր ազ­դե­ցու­թյուն. մար­դիկ զգում են, որ ի­րենք մե­նակ չեն, և դա նրանց ուժ ու վս­տա­հու­թյուն է փո­խան­ցում»,- ա­սել է ըն­տա­նի­քի ա­վագ տղան՝ Հրաչ Մի­նա­սյա­նը:
Գոր­ծըն­կեր­նե­րի՝ Վի­վա-ՄՏՍ-ի և Հա­յաս­տա­նի «Ֆու­լերտ­նա­շի­նա­կան կենտ­րո­նի» ա­ջակ­ցու­թյամբ, Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում բնակ­վող 208 ըն­տա­նի­քի հա­ջող­վել է հաղ­թա­հա­րել ոչ միայն ի­րենց ֆի­նան­սա­կան, այլև հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ