Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» առաջիկա հանդիպմանը

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» առաջիկա հանդիպմանը
04.02.2020 | 14:04

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմաի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ առաջիկա հանդիպմանը՝
գրում է Corriere dello Sport-ը:

«Ռոմա»-ի հաջորդ մրցակիցը «Բոլոնիան» է, հանդիպումը փետրվարի 7-ին է: Հենց այդ խաղի ժամանակ էլ ակնկալվում է Մխիթարյանի վերադարձը: Հայ կիսապաշտպանը վնասվածքից ապաքինվելուց հետո արդեն իսկ մարզվում է ընդհանուր խմբում: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
«Ռոմա»-ի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ