«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
18.02.2020 | 11:59

...թե ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Արևիկ Ա­նա­փիո­սյա­նի տան գո­ղո­նը բա­վա­կա­նին ապ­շեց­նող, միա­ժա­մա­նակ տպա­վո­րիչ է ե­ղել, ինչն էլ հենց դար­ձել է նրա հրա­ժա­րա­կա­նի հիմ­նա­կան պատ­ճա­ռը։ Ո­րոշ աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ, նրա տնից գո­ղե­րը տա­րել են հա­րյուրհա­զա­րա­վոր դո­լար­ներ, ո­րոնց ծագ­ման «գաղտ­նիքն» էլ հայտ­նի է դար­ձել իշ­խա­նու­թյուն­նե­րին, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի` կապ է ու­նե­ցել ԿԳՄՍ-ին տր­ված գրանտ­նե­րի հետ: Ա­ռերևույթ դր­սում սո­վո­րե­լու պատր­վա­կով փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը թո­ղած Ա­նա­փիո­սյա­նի «թա­սի­բին» կանգ­նել են սո­րո­սա­կան­նե­րը, ո­րոնք ա­մեն ինչ ա­րել են, որ վեր­ջինս «ան­պայ­ման» մեկ­նի ար­տա­սահ­ման` «կր­թու­թյուն» ստա­նա­լու։ ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի վրա աչք տն­կած սո­րո­սա­կան հա­մայն­քը չէր ցան­կա­ցել, որ սկան­դա­լը ջրի ե­րես դուրս գա, և ա­ռանց այն էլ Հայաս­տա­նում ի­րենց վար­կա­բեկ­ված ա­նու­նը ևս մեկ սկան­դա­լով հայտ­նի դառ­նա:

Դիտվել է՝ 24136

Մեկնաբանություններ