Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բո­լոր դեպ­քե­րում պի­տի ա­սել՝ բա­րի գա­լուստ, «Էն­ֆիլդ»

Բո­լոր դեպ­քե­րում պի­տի ա­սել՝  բա­րի գա­լուստ, «Էն­ֆիլդ»
21.02.2020 | 02:02

Ըն­թա­ցիկ շա­բա­թով տր­վեց Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի փլե­յօ­ֆյան հան­դի­պում­նե­րի մեկ­նար­կը: Ճիշտ է, թե­պետ եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րը մեզ բարձր ֆուտ­բո­լի հետ հան­դիպ­ման հա­ճույ­քից չեն զր­կել, սա­կայն, բո­լոր դեպ­քե­րում, Չեմ­պիոն­նե­րի լի­գան մի այլ կար­գի բան է, կր­քե­րի մի այլ կար­գի բա­խում: Ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի այս թիվ մեկ խա­ղար­կու­թյան մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի ա­ռա­ջին չորս հան­դիպ­ման ար­դյունք­ներն ար­դեն ու­նենք, չորսն էլ մի քա­նի օ­րից կու­նե­նանք, սա­կայն ար­դեն իսկ ա­նակն­կալ­նե­րի, ապ­րած սուր զգա­ցո­ղու­թյուն­նե­րի պա­կաս չու­նենք:

«ԱԹ­ԼԵ­ՏԻ­ԿՈ»-«ԼԻ­ՎԵՐ­ՊՈՒԼ»
Սա մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օր­վա ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյունն էր, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով հա­րուստ ծայր առ­նող շա­րա­նի սկիզ­բը: Հիմ­նա­կան կազ­մի հետ խն­դիր­ներ ու­նե­ցող մադ­րի­դյան ա­կում­բը ու­ժե­րը չա­փե­լու էր ֆան­տաս­տիկ մար­զա­վի­ճա­կում գտն­վող «Լի­վեր­պու­լի» հետ, ո­րի` ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում չեմ­պիոն դառ­նալն օ­րե­րի խն­դիր է, քա­նի որ այն­քան բա­ցա­հայտ է գե­րա­զան­ցու­թյու­նը մյուս­նե­րի հան­դեպ: Իսկ ե­թե սրա կող­քին մեզ մի փոքր նե­ղու­թյուն տանք հի­շե­լու, որ պրե­միեր լի­գան եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի թա­գի վրա ե­ղած ա­մե­նա­վառ ա­դա­մանդն է (ա­կանջդ կան­չի, քո երբևէ գո­յու­թյուն ու­նե­ցած ԱԼՄ-ով եր­գե­լու քիչ թե շատ շնորհք ու­նե­ցած յու­րա­քան­չյուր մե­կի ա­դա­մանդ հռ­չա­կող Տիգ­րան Կա­րա­պե­տյան), ակն­հայտ է դառ­նում, որ այդ գե­րա­զան­ցու­թյու­նը միայն կղ­զու ներ­կա­յաց­րած ա­կումբ­նե­րով չի սահ­մա­նա­փակ­վում:
Ան­կեղծ լի­նենք, այս դի­մա­կա­յու­թյու­նում խն­դիր­ներ ու­նե­ցող կող­մը, գո­նե մեր պատ­կե­րաց­մամբ, միան­շա­նակ պի­տի «Աթ­լե­տի­կոն» լի­ներ, որ­քան էլ ու­նի հարկ ե­ղա­ծից ան­գամ ա­վե­լի հա­մառ թի­մի հա­մա­րում: Հան­դիպ­ման ել­քը ո­րո­շել է ան­կյու­նա­յի­նի խա­ղար­կու­մից տան­տե­րե­րի խփած ա­րագ գո­լը: Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թացքն այն­պի­սին չի ե­ղել, որ ա­սենք ան­ցել է լի­վեր­պուլ­ցի­նե­րի բա­ցա­հայտ գե­րա­զան­ցու­թյամբ, մա­նա­վանդ որ այդ­պես էլ չտե­սանք նրանց կող­մից մր­ցակ­ցի դար­պա­սին ուղղ­ված գեթ մեկ դի­պուկ հար­ված, իսկ պար­զից էլ պարզ է, որ գոլ խփե­լու հա­մար նախ պի­տի դար­պա­սի գտն­վե­լու ստույգ տե­ղը քեզ հա­մար հս­տա­կեց­նես:
Մի կողմ դնենք, որ տևա­կան դա­դա­րից հե­տո «Լի­վեր­պու­լը» կրեց ա­ռա­ջին պար­տու­թյու­նը: Խո­շոր հաշ­վով սա այն­քան էլ էա­կան չէ, քան­զի միշտ էլ ինչ-որ մի պա­հից ցան­կա­ցած բան իր վերջն ու­նե­նում է: Այս պար­տու­թյու­նից ող­բեր­գու­թյուն չի կա­րե­լի սար­քել նաև այն ա­ռու­մով, որ կա երկ­րորդ հան­դիպ­ման գոր­ծո­նը, ու «Էն­ֆիլ­դում», հա­մար­ձակ­վենք գու­շա­կել, Յուր­գեն Կլո­պի սա­նե­րը այն կար­գի կրա­կի հե­ղեղ են թա­փե­լու մադ­րիդ­ցի­նե­րի գլ­խին, որ, ժո­ղովր­դի ա­սա­ծի պես, մայ­րը մա­նուկ է ու­րա­նա­լու, Լի­վեր­պուլն էլ Սո­դոմ-Գո­մոր է հի­շեց­նե­լու:
Այս ա­մե­նը լի­նե­լու է, հար­կավ լի­նե­լու է, սա­կայն ան­կաս­կած է, որ մադ­րի­դյան բա­խու­մից հե­տո, ար­դեն իսկ հան­դեր­ձա­րա­նի ճա­նա­պար­հին, Կլո­պը յու­րա­քան­չյուր խա­ղա­ցո­ղից, իսկ որ ա­վե­լի ճիշտ է, ի­րեն ծի­ծա­ղի թի­րախ դարձ­րած յու­րա­քան­չյու­րից յոթ զոլ կա­շի է քեր­թե­լու: Ե­թե որևէ մե­կը կաս­կա­ծում է ա­սա­ծիս, կա­րող է խա­ղի հե­տա­հա­յա­ցում տես­նել, թե գեր­մա­նա­ցի մաս­նա­գե­տի աչ­քե­րի բնե­րից ոնց էին ար­դեն իսկ վայ­րի վա­յել­քի մեջ խե­նեշ ծիկ­րա­կում սա­տա­նա­նե­րը, իսկ որ Կլո­պի մեջ մշ­տա­կան բնա­կու­թյամբ ապ­րում են սա­տա­նա­ներ, վկա­յել է ոչ միայն ին­քը, այլև այդ մա­սին ա­ռար­կայ­նո­րեն գի­տեն նրա սա­նե­րը:
«ԲՈ­ՐՈՒ­ՍԻԱ»-«ՊԱ­ՐԻ ՍԵՆ ԺԵՐ­ՄԵՆ»
Սուր հար­ձա­կո­ղա­կան ֆուտ­բոլ դա­վա­նող այս թի­մե­րը հան­դի­սա­տե­սին էա­պես հիաս­թա­փեց­րին ա­ռա­ջին խա­ղա­կե­սում ցու­ցադ­րած խա­ղով, ո­րը ցան­կա­ցած մեկ այլ խա­ղար­կու­թյան դի­մա­կա­յու­թյուն կա­րող էր հի­շեց­նել, բայց ոչ եր­բեք Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի, ո­րի ան­վան հի­շա­տա­կումն իսկ հզոր կր­քեր է են­թադ­րում: Ինչևէ: Ի­րա­կան պայ­թյու­նը ե­ղավ հան­դիպ­ման վաթ­սու­նե­րորդ րո­պեից, ու ֆուտ­բո­լա­սե­րը շունչ քա­շե­լու ժա­մա­նակ այդ­պես էլ այլևս չու­նե­ցավ: Խա­ղը վե­րած­վեց թեժ օ­ջա­խի վրա դրած քլթքլ­թա­ցող կաթ­սա­յի, ո­րի կա­փա­րի­չը տիե­զե­րա­կան եր­րորդ ա­րա­գու­թյուն հա­վա­քած հր­թի­ռի էր վե­րած­վե­լու:
Ա­ռա­ջի­նը պոռթ­կա­ցին գեր­մա­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րը, ու կր­կին փայ­լեց նրանց նոր ձեռք­բե­րու­մը՝ 19-ա­մյա նոր­վե­գա­ցի Էր­լինգ Հո­լան­դը, որն ար­դեն իսկ վաս­տա­կել է գոլ-մե­քե­նա ան­վա­նու­մը: Նա պար­զա­պես գն­դա­կը մխր­ճեց փա­րիզ­ցի­նե­րի դար­պա­սը: Հյու­րե­րը եր­կար չս­պա­սեց­րին: Աջ եզ­րում մր­ցակ­ցի միան­գա­մից եր­կու ֆուտ­բո­լիստ «ծա­մե­լուց» հե­տո Մբա­պեն գն­դա­կը կա­խեց տու­գա­նա­յին հրա­պա­րա­կի վրա, իսկ Նեյ­մարն ա­ռանց հա­պա­ղե­լու ա­րեց իր գոր­ծը:
Սա­կայն սրա­նով կր­քերն ըն­դա­մենն ա­վե­լի թե­ժա­ցան: Րո­պե­ներ ա­ռաջ խա­ղա­դաշտ ե­լած Ջո­վա­նի Ռեյ­նան՝` դորտ­մունդ­ցի­նե­րի մի նոր ե­րի­տա­սարդ, տա­ղան­դա­վոր ձեռք­բե­րում, Կի­լիան Մբա­պեի ծա­նոթ օ­րի­նա­կով եզ­րից գն­դա­կը կա­խեց տու­գա­նա­յի­նի վրա, ու Հո­լան­դը դի­մա­հար հար­վա­ծով պար­զա­պես գն­դա­կա­հա­րեց ֆրան­սիա­ցի­նե­րի դար­պա­սը: Հար­վածն այն­քան հրե­շա­վոր ու­ժի էր, գն­դակն այն­քան ակն­թար­թա­յին հայ­տն­վեց դար­պա­սում ու դուրս մղ­վեց այն­տե­ղից, որ հի­շեց­րեց դար­պա­սա­ձո­ղից անդ­րա­դար­ձի: Սա նոր­վե­գա­ցու ար­դեն երկ­րորդ գոլն էր Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում ու այն­պի­սի հե­ղի­նա­կա­վոր մր­ցակ­ցի հետ խա­ղում, որ­պի­սին «Պա­րի Սեն Ժեր­մենն» է:
Այս­տեղ մի­ջան­կյալ նկա­տենք, որ Հո­լան­դը դար­ձավ աշ­խար­հում ա­ռա­ջին ֆուտ­բո­լիս­տը, ո­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի նույն մր­ցաշր­ջա­նի խա­ղար­կու­թյու­նում հան­դես է ե­կել միան­գա­մից եր­կու թի­մում (նրան այդ հնա­րա­վո­րու­թյու­նը տվել է ան­ցած տար­վա­նից փոխ­ված օ­րեն­սդ­րու­թյու­նը. նախ­կի­նում ֆուտ­բո­լիս­տը ձմե­ռա­յին տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նում կա­րող էր փո­խել թի­մը, սա­կայն իր նոր թի­մի կազ­մում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում հան­դես գա­լու ի­րա­վունք չու­ներ):
77-րդ րո­պեին հետևած դար­պա­սի այս գրավ­ման հետևանք­ներն ար­դեն իսկ ե­րեք րո­պեից կա­րող էին չե­զո­քաց­նել ֆրան­սիա­ցի­նե­րը, սա­կայն Նեյ­մա­րի հար­վածն իր վրա ըն­դու­նեց դար­պա­սա­ձո­ղը: Կր­քերն այս մր­ցակ­ցու­թյու­նում ե­ռա­ցել են մինչև հան­դիպ­ման վեր­ջին վայր­կյա­նը, սա­կայն բուն խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը թողն­վել է մար­տի 11-ին, երբ կող­մե­րը մի ան­գամ էլ կել­նեն ի­րար դեմ՝ վերջ­նա­կա­նա­պես պար­զե­լու, թե ով է ի­րեն­ցից զո­րե­ղը:
«ՏՈ­ՏԵՆ­ՀԵՄ»-«ԼԱՅՊ­ՑԻԳ»
Նոր հե­ծա­նիվ հայտ­նա­գոր­ծե­լու պա­տի­վը չենք ու­նե­նա, ե­թե ա­սենք, որ ստորև ներ­կա­յաց­վե­լիք դի­մա­կա­յու­թյու­նը նախ և ա­ռաջ եր­կու մար­զիչ­նե­րի մր­ցակ­ցու­թյուն էր, որ­տեղ մե­կը հա­զար ու մի մար­տում թրծ­ված-եփ­վածն էր, մյու­սը՝ մեծ ֆուտ­բո­լում նոր-նոր կեն­սագ­րու­թյան տեր դար­ձո­ղը: ՈՒ­զենք, թե չու­զենք, պար­տադր­ված ենք ա­սե­լու, որ ե­րի­տա­սարդ Յու­լիան Նա­գելս­մա­նը փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­րեց փոր­ձա­ռու Մոու­րի­նիո­յին, ու դա չնա­յած նրան, որ վնաս­վածք­նե­րի պատ­ճա­ռով «Լայպ­ցի­գում» բա­ցա­կա­յում էին կենտ­րո­նա­կան պաշտ­պան­նե­րի գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­նող հիմ­նա­կան ե­րեք խա­ղա­ցող­նե­րը:
Գեր­մա­նա­կան ա­կում­բը հաշ­վի մեջ կա­րող էր ա­ռաջ անց­նել խա­ղի ա­ռա­ջին իսկ վայր­կյան­նե­րից, սա­կայն «Տո­տեն­հե­մը» մի կերպ դի­մա­կա­յեց: Հար­կավ սույ­նում բախ­տի գոր­ծոնն էլ մեծ էր, բայց դե լուրջ բա­ներն ա­ռանց վեր­ջի­նիս չեն լի­նում: Ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ «Տո­տեն­հե­մը» խա­ղի մեջ լր­ջո­րեն ներ­քաշ­վեց վեր­ջին 20 րո­պե­նե­րին, սա­կայն դա բա­վա­րար չե­ղավ ի­րա­վի­ճակ փո­խե­լու՝ մինչ այդ «Լայպ­ցի­գը» 11-մետ­րա­նոց տու­գա­նա­յի­նից ա­ռաջ էր ան­ցել հաշ­վի մեջ ու հան­դի­պու­մը տա­նում էր իր հա­մար բա­րեն­պաստ հան­գու­ցա­լու­ծում:
Նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը որ­քան էլ հաղ­թա­նակ է, նույն­չափ էլ հաղ­թա­նակ չէ, քա­նի որ դի­մա­կա­յու­թյան ել­քը ո­րոշ­վում է եր­կու մր­ցա­փու­լի ար­դյուն­քով: Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում մեծ կեն­սագ­րու­թյուն, ընդ ո­րում, հաղ­թա­կան կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող Մոու­րի­նիո մար­զի­չը («Պոր­տուի» ու «Ին­տե­րի» հետ եր­կու ան­գամ հաղ­թել է այս հե­ղի­նա­կա­վոր խա­ղար­կու­թյու­նում, ե­րեք ան­գամ ե­ղել գլ­խա­վոր եզ­րա­փակ­չի մաս­նա­կից) բնա­կա­նա­բար, ա­մեն ինչ կա­նի Լայպ­ցի­գում ցան­կա­լի ար­դյունք ա­պա­հո­վե­լու հա­մար, սա­կայն հարց է, թե գոր­ծադ­րե­լիք այդ ա­մենն ի­րա­կա­նում որ­քա­նով ա­մեն ինչ կլի­նի, քան­զի գեր­մա­նա­ցի­ներն էլ հս­տակ հաս­կա­նում են, որ պա­տաս­խան դի­մա­կա­յու­թյու­նում «Տո­տեն­հե­մը» վի­րա­վոր գա­զա­նի պես վրա է տա­լու, ու այդ գա­զա­նին չե­զո­քաց­նել է պետք:
Ա­սել է, թե այս հան­դիպ­ման ել­քը կան­խո­րոշ­ված չէ, ինչ­պես որ սկզ­բուն­քո­րեն կան­խո­րոշ­ված չէ յու­րա­քան­չյուր բան, ո­րը չի գտել իր ա­վար­տը: Բո­լոր դեպ­քե­րում, վս­տա­հո­րեն կա­րե­լի է պն­դել, որ պա­տաս­խան խա­ղում ա­կա­նա­տես ենք լի­նե­լու դա­ժա­նա­գույն լար­վա­ծու­թյամբ մր­ցակ­ցու­թյան, որ­տեղ կող­մե­րը ա­նե­լու են ի­րենց կա­րո­ղա­ցած հնա­րա­վո­րը: Իսկ գու­ցե նաև չկա­րո­ղա­ցած հնա­րա­վո­րը:
«Ա­ՏԱ­ԼԱՆ­ՏԱ»-«ՎԱ­ԼԵՆ­ՍԻԱ»
Իս­պա­նա­կան թի­մը մր­ցակ­ցին զի­ջել է 1:4 հաշ­վով, ին­չը, սթափ դա­տենք, ար­դեն ոչ այն­քան հա­շիվ է, որ­քան դա­տավ­ճիռ, թե­պետ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լը քամ­բեք­նե­րի մեկ օ­րի­նակ չէ, որ ու­նե­ցել է ու, ընդ ո­րում, ա­վե­լի ան­հու­սա­լի հա­շիվ­նե­րով ու ի­րա­վի­ճակ­նե­րով: Սա­կայն, որ­քան էլ հույ­սը վեր­ջինն է մեռ­նում, այ­դու­հան­դերձ այս պա­րա­գա­յում, սա իմ հա­մեստ կար­ծիքն է, վա­լեն­սա­ցի­նե­րի հա­մար այն ար­դեն իսկ մե­ռած է: Ե­թե ան­գամ բա­ցա­ռենք ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նով լե­ցուն «Ա­տա­լան­տա­յի» գոր­ծո­նը, ո­րը կա­յուն մր­ցե­լույթ­ներ է ու­նե­նում սկու­դե­տեում ու ա­ռանձ­նա­հա­տուկ ջա­նադ­րու­թյամբ է կողմ­նո­րոշ­ված դե­պի մր­ցակ­ցի դար­պա­սը, այս­պես մտա­ծե­լու հիմք տա­լիս է «Վա­լեն­սիան» ին­քը` ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ու­նե­ցած ան­կա­յուն ե­լույթ­նե­րով, խա­ղա­յին վայ­րի­վե­րում­նե­րով, թե­պետ, կա­րող եք հա­մար­ձա­կո­րեն ա­սել, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գան ու­նի իր ներ­քին տրա­մա­բա­նու­թյու­նը:
Չենք վի­ճում:
Թող ձեր ա­սա­ծը լի­նի, մենք մերն ար­դեն ա­սել ենք:
Ա­ՌԱ­ՋԻ­ԿԱ Ե­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ, ՉՈ­ՐԵՔ­ՇԱԲ­ԹԻ
Ի դեմս վե­րը հի­շա­տակ­ված մր­ցակ­ցու­թյուն­նե­րի, ա­կա­նա­տես ե­ղանք լուրջ առ­ճա­կա­տում­նե­րի, սա­կայն ե­կեք խոս­տո­վա­նենք, որ ա­ռա­ջի­կա դի­մա­կա­յու­թյուն­նե­րը ո­րա­կա­պես այլ չա­փո­րո­շիչ­նե­րի են: Մենք բե­րենք դրանց սոս­կա­կան թվար­կու­մը՝ «Նա­պո­լի»-«Բար­սե­լոն», «Չել­սի»-«Բա­վա­րիա», Մադ­րի­դի «Ռեալ»-«Ման­չեստր Սի­թի», «Լիոն»-«Յու­վեն­տուս», հետևու­թյուն­ներն ա­րեք ինք­ներդ՝ փոր­ձե­լով անվ­րեպ գու­շա­կել սպաս­վե­լիք ար­դյուն­քը, ե­թե, ի­հար­կե, այդ­քան հա­մար­ձա­կու­թյուն կա­րող եք դրսևո­րել: Հա­մար­ձա­կու­թյու­նը նկա­տի ու­նենք պա­տաս­խա­նատ­վու­թյան տե­սա­կե­տից: Այն­պես որ, հար­գե­լի­ներս, այս ա­հեղ ցն­ցում­նե­րին դի­մա­նա­լու հա­մար մեզ բո­լո­րիս հիմ­նո­վին պատ­րաստ­վել է պետք թե ֆի­զի­կա­պես, թե հո­գե­պես, թե բա­րո­յա­պես, այ­լա­պես հետևանք­նե­րը կա­րող են լի­նել ան­դառ­նա­լի:
Ողջ լե­րուք:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 6289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ