Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հենրիխ Մխիթարյան. Ստացե՞լ եմ սպառնալիքներ՝ այո, շատ

Հենրիխ Մխիթարյան. Ստացե՞լ եմ սպառնալիքներ՝ այո, շատ
03.03.2020 | 00:15

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։ Սավինի հարցին, չէ՞ որ իր անվտանգությունը ադրբեջանական կողմը հանձն էր առել ապահովել, Մխիթարյանը պատասխանեց, որ չի ցանկացել ռիսկի դիմել` վտանգելով կյանքը։ «Ես ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ սոցցանցերում, մեկնաբանություններում, ու բավականին շատ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 3131

Մեկնաբանություններ