Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հարց­րի՝ հա­նե՞մ կո­շիկ­ներս»

«Հարց­րի՝ հա­նե՞մ կո­շիկ­ներս»
03.03.2020 | 01:54
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» ե­րի­տա­սարդ հար­ձակ­վող Կի­լիան Մբա­պեն, ո­րին մար­զա­կան աշ­խարհն ա­վե­լի շատ տես­նում է Մադ­րի­դի «Ռեա­լի» կազ­մում, հի­շել է Զի­դա­նի հետ ա­ռա­ջին հան­դի­պու­մը։
«14-ա­մյա­կիս ինձ ա­ներևա­կա­յե­լի ա­նակն­կալ էր սպա­սում: Ինչ-որ մե­կը «Ռեա­լից» զան­գա­հա­րեց հայ­րի­կիս և հան­գս­տյան օ­րե­րին նրան հրա­վի­րեց թի­մի մարզ­մա­նը: Իս­կա­կան ցն­ցում էր, հայ­րի­կին բա­ռա­ցիո­րեն ա­սա­ցին հետևյա­լը. «Զի­դա­նը ու­զում է նա­յել քո որ­դուն»:
Այն ժա­մա­նակ Զի­դա­նը մար­զա­կան տնօ­րենն էր: Ի­հար­կե, ես յո­թե­րորդ եր­կն­քում էի և իս­կա­պես ու­զում էի գնալ: Այ­նուա­մե­նայ­նիվ ի­րա­կա­նում ա­մեն ինչ այն­քան էլ պարզ չէր, քա­նի որ սկաուտ­ներն ար­դեն սկ­սել էին հետևել մեր խա­ղե­րին, լրատ­վա­մի­ջոց­նե­րը սկ­սե­ցին ու­շադ­րու­թյուն դարձ­նել ինձ: Դուք չգի­տեք ինչ­պես վար­վել, երբ 13 տա­րե­կան եք: Ճն­շու­մը հս­կա­յա­կան էր, և ըն­տա­նիքս ցան­կա­նում էր պաշտ­պա­նել ինձ: Այդ շա­բաթ ծնն­դյանս օրն էր, և ես չգի­տեի, որ ծնող­ներս ա­կում­բի հետ ա­մեն ինչ ա­նում են, որ ես թի­մի հետ գնամ Մադ­րիդ. այ դա իս­կա­կան ա­նակն­կալ էր:
Կհա­վա­տաք, թե ոչ, մենք ոչ մե­կին չենք ա­սել այն մա­սին, թե ուր ենք գնում: Ես նույ­նիսկ իմ ա­մե­նա­մոտ ըն­կեր­նե­րին չեմ ա­սել, քա­նի որ շատ ան­հան­գիստ էի: Ե­թե ա­մեն ինչ սխալ լի­ներ, ես չէի ցան­կա­նա տուն վե­րա­դառ­նալ և վշ­տաց­նել հա­րա­զատ­նե­րիս:
Ես եր­բեք չեմ մո­ռա­նա այն պա­հը, երբ օ­դա­նա­վա­կա­յա­նից հա­սանք բա­զա: Զի­դա­նը հան­դի­պեց ինձ իր մե­քե­նա­յի մոտ: Ի­հար­կե, դա շքեղ մե­քե­նա էր: Մենք բարևե­ցինք մի­մյանց, և նա ա­ռա­ջար­կեց գնալ մար­զա­դաշտ, ցույց տվեց մե­քե­նա­յի հետևի նս­տա­տե­ղը և ա­սաց. «Նս­տի՛ր»:
Ես խառն­վե­ցի ի­րար ու տվե­ցի հի­մար հարց. «Կո­շիկ­ներս հա­նե՞մ»:
Չգի­տեմ ին­չու տվե­ցի այդ հար­ցը: Երևի նրա հա­մար, որ նա ուղ­ղա­կի Զի­դանն է: Զի­զուի հա­մար այդ հար­ցը նույն­պես հու­մո­րա­յին ստաց­վեց, և նա ա­սաց. «Ի­հար­կե ոչ, նս­տիր»:
Նա ինձ տա­րավ խա­ղա­դաշտ, և ես ճա­նա­պար­հին ա­նընդ­հատ մտա­ծում էի, որ գնում եմ Զի­դա­նի մե­քե­նա­յով: Ես՝ Կի­լիա­նը՝ Բոլ­դիից: Այս ա­մե­նը ա­նի­րա­տե­սա­կան էր: Ես կար­ծես դեռ քնած էի ինք­նա­թի­ռում: Եր­բեմն պա­տա­հում է, որ նույ­նիսկ այն, ինչ դու իս­կա­պես զգում ես, ե­րազ է թվում»,- գրել է Մբա­պեն:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 4999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ