Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոգո՞վ (դու­խով), թե՞ հո­գով

Ոգո՞վ (դու­խով), թե՞ հո­գով
10.03.2020 | 00:37
Սա էկ­զիս­տեն­ցիալ հարց չէ: Սա այն ի­րա­կա­նու­թյունն է, ո­րում այ­սօր ապ­րում է աշ­խար­հը, ի­րա­կա­նում` տիե­զեր­քը: Քա­նիցս ա­սել ենք` երկ­րագն­դի, հո­ղի է­ներ­գե­տի­կան փոխ­վում է, տա­տան­ման հեր­ցե­րը բարձ­րա­ցել են մի քա­նի ան­գամ, ինչն իր հա­յե­լա­յին և ոչ միայն, ար­տա­ծումն է գտ­նում հա­սա­րա­կու­թյուն­նե­րի, պե­տու­թյուն­նե­րի. ա­մեն­քի կյան­քում, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
Տրանս­ֆոր­մա­ցիոն այս ազ­դակ­նե­րը հա­մընկ­նում են ոչ միայն Ձկան հա­մաս­տե­ղու­թյու­նից Ջր­հո­սի հա­մաս­տե­ղու­թյան անց­մա­նը, այլև այն իր խոր­քում նոր տի­պի մար­դու, հա­սա­րա­կու­թյան «պատ­վերն» ու­նի: Այս նր­բու­թյուն­ներն ի­մա­ցող­նե­րը, տի­րա­պե­տող­նե­րը` փոր­ձում են հա­մաշ­խար­հա­յին (թե ազ­դե­ցու­թյան, թե մնա­ցյալ) նոր դա­սա­վո­րու­թյան մեջ ա­ռա­վե­լա­գույ­նը շա­հել` չկանգ­նե­լով ոչ մի բա­նի առջև, ին­չի ա­մե­նաց­ցուն օ­րի­նա­կը կո­րո­նա­վի­րու­սի` կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րից դեպ «աշ­խարհ» ճամ­փելն էր… ձգենք պաու­զան` ևս մեկ ան­գամ անդ­րա­դառ­նա­լու այդ վի­րու­սի «հմայք­նե­րին». հի­շենք` այն մշակ­վել, գե­նո-մո­դի­ֆի­կաց­վել է այն­պես, որ ա­վե­լի շատ «հա­մա­պա­տաս­խա­նի»-հի­վան­դաց­նի ա­սիա­կան «ռասկ­լա­դի»` ա­րյամբ (էս­տեղ են ա­սել` տերդ թա­ղեմ գի­տու­թյուն) էթ­նիկ խմ­բե­րին:
Կոնկ­րետ դեպ­քում այն սկս­վեց Չի­նաս­տա­նից, և ա­ռա­ջին հա­յաց­քից թվաց, թե հիմ­նա­կան թի­րա­խը Չի­նաս­տանն է, ին­չը, ե­թե ան­կեղծ, հա­րա­կից գնա­հատ­մամբ` հարց ա­ռա­ջաց­րեց. ինչ-որ շուտ չէ՞ր Չի­նաս­տա­նը «կա­պի­տու­լաց­նե­լու» հա­մա­պա­տաս­խան­նե­րի ձեռ­նար­կը. ճամ­փին դեռ Ի­րան ու Ռու­սաս­տան կար:
Պրո­ցե­սը գնաց եր­կու ուղ­ղու­թյամբ. Ռու­սաս­տա­նին սկ­սե­ցին նե­ղել Էր­դո­ղա­նով, նրա սի­րի­ա­կան վո­յաժ­նե­րով, որ­պես­զի ներ­քա­շեն Ռու­սաս­տա­նըա­ռար­կա­յա­կան պա­տե­րազ­մի մեջ (նկա­տե­լի է` Էր­դո­ղան-Պու­տին վեր­ջին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը սկ­սել են չաշ­խա­տել), ու պրո­ցե­սը դեռ շա­րու­նա­կա­կա­նու­թյուն կու­նե­նա:
Հա­ջորդ ուղ­ղու­թյուն` Ի­րան. այն­տեղ կո­րո­նա­վի­րուսն ա­վե­լի մեծ ար­հա­վիրք­ներ է սփ­ռում: Գա­լիս ես եզ­րա­կա­ցու­թյան, որ Չի­նաս­տա­նը`«ձե­ռի հետ», ի­րա­կան նպա­տա­կը Ի­րանն էր. պատ­գա­մա­վոր­ներ, նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, նա­խա­րար­ներ են մա­հա­նում: Ի դեպ, կո­րո­նան ոչ միայն կեն­սա­բա­նա­կան, այլև ու ա­ռա­ջին հեր­թին` հո­գե­բա­նա­կան զենք է. որն Ի­րա­նի նկատ­մամբ կի­րառ­վեց ան­չափ նր­բա­գեղ` Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից, Խա­մե­նեիի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջից հե­տո: Սա էլ թող­նենք այս­տեղ մնա, «իջ­նենք» Հա­յաս­տան:
Ոչ քա­ղա­քա­կան չա­փում­նե­րի հա­մար, դեռ քվան­տից, «ո­գու» և հո­գու «է­պիկ­րի­զը» բա­ցա­հայ­տե­լու հա­մար, ո­րով­հետև այն, ինչ կա­տար­վում է Հա­յաս­տա­նում այ­սօր` «դու­խի» նշա­նա­բա­նի ներ­քո է, և ե­թե չճա­նա­չենք, թե այն ինչ է` մեր հին ազ­գի հա­մար, որն ու­նի բա­վա­րար կո­դեր ու բա­նա­լի­ներ` շատ դռ­ներ բա­ցե­լու, կր­կին չի հա­ջող­վե­լու դռ­նե­րից այն կողմ անց­նել, կր­կին կմ­նանք պատ­մու­թյան ա­նիվ­նե­րի տակ, խցան­ված, ինչ­պես ե­ղել է:
Եվ ու­րեմն. «ո­գին»` «դու­խը», վի­ճակ է: Հո­գին անձ է: Մենք գի­տենք բարձ­րա­գույ­նին` Սուրբ Հո­գուն, ո­րին աշ­խարհ ու­ղար­կե­լու և մեզ Մխի­թա­րե­լու խոս­տու­մը տվեց Հա­րու­թյուն ա­ռած Քրիս­տո­սը և… ու­ղար­կեց: Սուրբ Հո­գին մեր մեջ է, այն ա­մե­նա­տես է, ա­մե­նա­սեր է, ա­մե­նա­կա­րող: Գի­տենք:
«Ո­գին», որ­պես հոգևոր բնու­թա­գիր` ա­վե­լի «շար­ժա­կան» է. նմա­նը նմա­նին գտ­նե­լու սկզ­բուն­քով նրա մեջ կա­րող են է­ներ­գե­տիկ ձևով «բնա­կա­լել», ձվադ­րել լե­գեոն­ներ ան­գամ` թե հո­րի­զո­նա­կան-աշ­խար­հի, թե ուղ­ղա­հա­յաց` եր­կն­քի տակ ե­ղող, մա­հա­ցած-եր­կինք չբարձ­րա­ցած ո­գի­նե­րից. այն բաց տա­րածք է` հոգևոր այն ու­ժե­րի հա­մար, ո­րոնք չեն ձգ­տում դեպ Հո­գին (ո­րով­հետև Հո­գին սխալ ա­նե­լու դեպ­քում կանգ­նեց­նում է, թույլ չի տա­լիս «խո­րա­նալ»):
«Ո­գին» ըն­դու­նա­կու­թյուն ու­նի ա­մեն րո­պե փո­խե­լու իր «դեմ­քը», ա­սել է` նրա կո­դա­յին բա­նա­լին մա­նի­պու­լյա­տիվ է, և կա­րո­ղա­նում է հո­րի­զո­նա­կա­նում շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վել, կար­ճա­ժամ­կետ հաղ­թա­նակ­ներ գրան­ցել իր հաշ­վին: Չէ, չենք ա­սում` սա է պատ­ճա­ռը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի օր Գան­դի է, մի օր դըմփ-դըմփ-հու-ի «ապ­պա­չի», հա­ջորդ օրն ա­ռա­վո­տյան` Հի­սու­սի «հետևորդ», ե­րե­կո­յան թա­թիկ­ներ կտ­րող «ղա­սաբ», հա­ջորդ օրն ար­դեն` «Հի­սուս»… չե՛նք ա­սում:
Շա­րու­նա­կում ենք ար­ձա­նագ­րու­մը, որ մեր «մերկ» թա­գա­վո­րը ոչ թե էքս­ցենտ­րիկ է («պսիխ» չենք ա­սում), դրա հա­մար է օ­րա­կան մի դեմ­քով հան­դես գա­լիս` «բու­ժում» կո­րո­նա­վի­րու­սը, ա­զա­տում ինք­նաս­պա­նին (սա էլ մի ու­րիշ` ա­ռան­ձին թե­մա է), այլև որ` ոչ միայն պրո­յեկտ է, այլև որ` խիստ «ար­դյու­նա­վետ» խա­ղա­ցող է: Այն պարզ պատ­ճա­ռով, որ պտու­կը գլոր­վել, դեմ է ա­ռել խու­փին. «Պրո­յեկ­տը» խիստ հա­մա­ձայն է իր «պրո­յեկտ» լի­նե­լու հետ, ներք­նա­պես ան­չափ հար­մար ի­րեն այդ­պես, ա­հա­վոր հա­մա­հունչ է իր պրո­յեկ­ցիա­յի հետ. ա­սել է` դա նաև նրա բնա­կան վի­ճակն է, ու սա է պատ­ճա­ռը, որ իր ա­մեն ձեռ­նար­կում ցայս հա­ջո­ղել է` քան­դել-քա­րա­փել ձեռն ու ճամ­փին ըն­կած ա­մե­նը:
Բայց չմո­ռա­նանք նաև. Նի­կո­լը դր­սում չէ. դա­տարկ տա­րած­քում չի ա­ռա­ջա­ցել նա. մեր մի­ջի` խոր­քում թաքն­ված նի­կո­լիկն է նաև նրան կան­չել ու կեր­տել:
Սա ար­դեն այլ թե­մա է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ