Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Օրա­կար­գա­յին հար­ցե­րին անդ­րա­դառ­նա­լու փո­խա­րեն «ա­յո» ու «ոչ» են ա­նում»

«Օրա­կար­գա­յին հար­ցե­րին անդ­րա­դառ­նա­լու փո­խա­րեն «ա­յո» ու «ոչ» են ա­նում»
10.03.2020 | 00:59

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ՀՅԴ գե­րա­գույն մարմ­նի ան­դամ, գյու­ղատն­տե­սու­թյան նախ­կին նա­խա­րար ԱՐ­ԹՈՒՐ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ:

-Պա­րոն Խա­չատ­րյան, մե­կու­կես տա­րի է ար­դեն, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան ու նա­խա­րա­րու­թյուն­նե­րի օպ­տի­մա­լաց­ման ծրագ­րի ի­րա­գործ­ման հետևան­քով Հա­յաս­տա­նում գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն չկա: Կող­քից հա­յացք գցե­լով՝ օպ­տի­մա­լա­ցու­մից հե­տո գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ի՞նչ է փոխ­վել:
-Նախ՝ ու­զում եմ հի­շեց­նել, որ տա­րիու­կես ա­ռաջ, երբ սկ­սե­ցին խո­սել «օպ­տի­մա­լաց­ման» մա­սին, խոս­քը միայն մի քա­նի նա­խա­րա­րու­թյուն­ներ լու­ծա­րե­լու կամ միա­վո­րե­լու մա­սին չէր, այլ, ի­րենց իսկ բնո­րոշ­մամբ, 100 հա­զա­րա­վոր «ձրիա­կեր­նե­րի» կամ «հար­կա­տու­նե­րի ու­սե­րին նս­տած­նե­րի» աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու մա­սին: Իշ­խա­նու­թյուն­նե­րը, բա­րե­բա­խա­տա­բար, հաս­կա­ցան, որ 100 հա­զար մար­դու աշ­խա­տան­քից ա­զա­տել չի կա­րե­լի, քա­նի որ, նախ, դա ան­մարդ­կա­յին է, երկ­րորդ՝ կա­րող է տն­տե­սա­կան կո­լապ­սի հան­գեց­նել: Մարդ­կանց աշ­խա­տան­քից չա­զա­տե­ցին, ճիշտ է, բայց նա­խա­րա­րու­թյուն­նե­րը միա­ձու­լե­լու մտ­քից հետ չկանգ­նե­ցին: Նշեմ, սա­կայն, որ մի քա­նի նա­խա­րա­րու­թյուն ի­րար կպց­նե­լու իշ­խա­նու­թյան հիմ­նա­վո­րումն ի սկզ­բա­նե հիմ­նա­զուրկ էր: Եվ երբ օ­րի­նա­գի­ծը կա­ռա­վա­րու­թյուն, այ­նու­հետ Ազ­գա­յին ժո­ղով մտավ, մենք քն­նա­դա­տում էինք, որ դա ճիշտ քայլ չէ: Միա­վոր­ման ծի­ծա­ղե­լի փաս­տարկ­ներ էին բե­րում, ա­սենք, Հո­լան­դիա­յի օ­րի­նա­կով, որ­տեղ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ինչ-որ ժա­մա­նակ միաց­վել է Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյա­նը: Մեր հա­կա­փաս­տարկ­նե­րը, որ դա ան­ցյա­լում է ե­ղել ու շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով, չլ­սեց ոչ ոք: Իշ­խա­նու­թյան պա­տաս­խանն այն ե­ղավ, որ մենք ենք հաղ­թել ընտ­րու­թյուն­նե­րում, վա­յե­լում ենք ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­ված ծրա­գիր կա, ին­չը պետք է ի­րա­գոր­ծել: Մեկ տա­րի է ան­ցել, ու կա­ռա­վա­րու­թյու­նը կար­ծես չի էլ պատ­րաստ­վում ներ­կա­յաց­նել, թե նա­խա­րա­րու­թյուն­նե­րը միա­վո­րե­լով՝ ինչ ար­դյուն­քի են հա­սել: Ար­դյո՞ք Հա­յաս­տան-Սփյուռք հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի են բա­րե­լավ­վել, երբ նա­խա­րա­րու­թյան փո­խա­րեն հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյակ ձևա­վո­րե­ցինք։ Ար­դյո՞ք մշա­կույ­թը, կր­թու­թյու­նը, գի­տու­թյու­նը զար­գա­ցան այս միա­վոր­ման հետևան­քով և այլն։ Չեն ներ­կա­յաց­րել այն մե­խա­նիզ­մը, ո­րով պետք է չա­փել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Հնա­րա­վոր չէ խո­սել աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­ցու­մից՝ չպա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե այդ ար­դյու­նա­վե­տու­թյունն այ­սօր ինչ­քան է։ Մե­նեջ­մեն­թի մեջ հս­տակ կա­նոն կա՝ չես կա­րող կա­ռա­վա­րել այն, ինչ չես կա­րող չա­փել։ Ե­թե ու­զում եք հան­րա­յին հատ­վա­ծի բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել, նախ պետք է հս­տա­կեց­նել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը, բի­զ­նես գոր­ծըն­թաց­նե­րը, կա­տա­րել ռե­սուր­սա­յին հաշ­վարկ, գնա­հա­տել անհ­րա­ժեշտ կոմ­պե­տեն­տու­թյուն­ներն ու դրանց հի­ման վրա միայն բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել։ Տպա­վո­րու­թյուն է, որ նա­խա­րա­րու­թյուն­ներն ի­րար միաց­նե­լու խոսք էին տվել ու չէին ու­զում խոս­քի տակ մնալ:
-Ա­սում եք՝ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը չա­փե­լու մե­խա­նիզմ չեն ա­ռա­ջար­կել, բայց կա­ռա­վա­րու­թյունն ու ան­ձամբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն օր ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին վկա­յող թվեր ու ցու­ցա­նիշ­ներ են ներ­կա­յաց­նում, ա­սում՝ մար­դիկ սկ­սել են ա­վե­լի շատ թատ­րոն ու կի­նո գնալ, գիրք կար­դալ և այլն:
-Տե­սեք, ա­սում են՝ 7,6 տո­կոս տն­տե­սա­կան աճ են ար­ձա­նագ­րել, ո­րից միայն 5,4-ը առևտուրն ու ծա­ռա­յու­թյուն­ներն են: Ակն­հայտ է, որ դա ստ­վե­րից դուրս բեր­ված շր­ջա­նա­ռու­թյունն է։ Այդ «ձեռք­բե­րում­նե­րի» պար­բե­րա­կան զե­կու­ցու­մը նպա­տակ ու­նի ցույց տա­լու ու մարդ­կանց հա­մո­զե­լու, որ կյան­քը բա­րե­լավ­վել է, ա­մեն ինչ շատ ա­վե­լի լավ է: Ա­սում են, թե վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյունն է զար­գա­ցել, որ­տեղ էա­կան դեր է խա­ղա­ցել հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը: Այ­սինքն՝ ա­վե­լի շատ սար են քան­դել, հան­քա­նյութ են ստա­ցել ու դա վա­ճա­ռել են, և դա այն դեպ­քում, երբ պղն­ձի հա­մաշ­խար­հա­յին գներն անկ­ման մի­տում ու­նեն: Ա­ռանց տն­տե­սա­կան հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյան չի կա­րե­լի տն­տե­սա­կան աճ ակն­կա­լել: Ե­թե մի քա­նի խոս­քով փոր­ձենք գնա­հա­տել պե­տու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ա­պա դա հետևյալն է. ես դաշ­տը բա­ցել եմ, կո­ռուպ­ցիա չկա, մո­նո­պո­լիա չկա (դա դեռ շատ մեծ հարց է՝ մո­նո­պո­լիա կա՞, թե՞ ոչ), աղ­քա­տու­թյու­նը քո գլ­խի մեջ է, իսկ ե­թե չես ու­զում աղ­քատ ապ­րել, վեր կաց ու քայ­լիր: Պե­տու­թյունն է­լի հետ է քաշ­վել ու թո­ղել, որ մար­դիկ ի­րենք ինք­նա­կազ­մա­կերպ­վեն: Մեզ հա­ճախ են հի­շեց­նում Սին­գա­պու­րի տն­տե­սա­կան հրաշ­քի օ­րի­նա­կը. Սին­գա­պու­րը տն­տե­սա­կան հրաշք ար­ձա­նագ­րեց ոչ այն պատ­ճա­ռով, որ Լի Կուան Յուն (Սին­գա­պու­րի նախ­կին վար­չա­պետ- Ս.Վ.) ա­սաց, որ ե­թե հինգ ղե­կա­վար չթա­լա­նի, ոչ ոք չի թա­լա­նի, այլ ո­րով­հետև հա­րա­վարևե­լյան Ա­սիա­յի եր­կր­նե­րը հս­տակ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն էին վա­րում, բո­լոր քայ­լե­րը պլա­նա­վո­րել էի, պե­տու­թյու­նը տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան լո­կո­մո­տիվն էր, պե­տու­թյունն էր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նում: Ինչ վե­րա­բե­րում է թատ­րոն ու կի­նո գնա­լուն, ինչ­պես նաև գիրք կար­դա­լուն, ա­պա հե­ղա­փո­խու­թյան հետ դա որևէ կապ չու­նի: Ակն­հայտ է, որ ե­թե նախ­կի­նում գրա­խա­նութ­նե­րը ՀԴՄ-ներ չէին տա­լիս կամ քիչ էին տա­լիս, այժմ սկ­սել են շատ տալ, ու դա պետք չէ որ­պես մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյուն ներ­կա­յաց­նել:
-Ա­սում են՝ ՀԴՄ պա­հան­ջեք, որ ձեր կյան­քը լա­վա­նա:
-ՀԴՄ պա­հան­ջե­լով որևէ բան չի փոխ­վի: Ա­յո, հար­կա­յին հա­վե­լյալ ե­կա­մուտ­ներ են ա­պա­հով­վում, բայց ու՞ր են ուղղ­վում դրանք. զգա­լի մա­սը տրա­մադր­վում է պարգևավ­ճար­նե­րին, ինչ-որ մասն էլ Կենտ­րո­նա­կան բան­կի դե­պո­զի­տար հա­շիվ­նե­րին է փո­խանց­վել՝ փո­խա­նակ տն­տե­սու­թյան մեջ ներդ­րում կա­տա­րե­լու: Որ­պես­զի կյան­քը բա­րե­լավ­վի, պետք է պե­տա­կան ու մաս­նա­վոր ներդ­րում­ներ լի­նեն՝ նե­րա­ռյալ օ­տա­րեր­կյա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րը: Բայց օ­տա­րերկ­րյա ու մաս­նա­վոր ներդ­րում­ներ չկան, պե­տա­կան ներդ­րում­նե­րը ձա­խող­վել են, կա­պի­տալ բյու­ջեն չի կա­տար­վում: Ա­ռանց ներդ­րում­նե­րի, միայն ՀԴՄ պա­հան­ջե­լով ու ա­սե­լով, թե՝ գնա­ցեք ոչ­խար պա­հեք, հնա­րա­վոր չէ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ա­նել:
-Մինչև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ճգ­նա­ժա­մը չլուծ­վի, ներդ­րում­ներ չեն լի­նի՝ իշ­խա­նու­թյուն­ներն են ա­սում:
-2018-ին, երբ իշ­խա­նու­թյանն ա­սում էինք, թե ին­չու եք ա­ճա­պա­րում խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պել, ա­սում էին՝ քա­նի դեռ նոր խոր­հր­դա­րան չկա, ներդ­րում­ներ չեն լի­նի: ՈՒ­նենք նոր խոր­հր­դա­րան, բայց ներդ­րում­ներ չու­նենք: Հի­մա ա­սում են՝ չկան ներդ­րում­ներ, ո­րով­հետև կա ՍԴ ճգ­նա­ժամ: Երբ ա­ռա­ջին ան­գամ նման հայ­տա­րա­րու­թյուն լսե­ցի, ան­կեղ­ծո­րեն եմ ա­սում, թվաց՝ կա­տակ է: Դա­տա­կան հա­մա­կար­գի դեմ ծա­վա­լած ար­շավն է խո­չըն­դո­տում ներդ­րում­նե­րին: Պատ­կե­րաց­րեք՝ դուք օ­տա­րերկ­րա­ցի կամ տե­ղա­ցի ներդ­րող եք, ներդ­րում եք կա­տա­րում, խն­դիր եք ու­նե­նում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան հետ, բայց չեք կա­րող ակն­կա­լել, որ դա­տա­րանն օ­բյեկ­տիվ ու ար­դար ո­րո­շում կկա­յաց­նի, քան­զի գի­տեք, որ դա­տա­րա­նը կա­ռա­վա­րու­թյան ուղ­ղա­կի ազ­դե­ցու­թյան տակ է: Ան­հաս­կա­նա­լի է, թե մինչ այս պա­հը ՍԴ-ն ին­չով է խան­գա­րել բա­րե­փո­խում­նե­րին: Ինչ վե­րա­բե­րում է փաս­տարկ­նե­րին, թե նրանք եր­կար են պաշ­տո­նա­վա­րե­լու, կամ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պեր ու­նե­ցող մար­դիկ են, ա­պա մի­ջազ­գա­յին պրակ­տի­կան ցույց է տա­լիս, որ եր­կար պաշ­տո­նա­վա­րե­լու մեջ որևէ վատ բան չկա, իսկ նա­խորդ իշ­խա­նու­թյու­նից է­լի մար­դիկ կան, որ մինչ այժմ պաշ­տո­նա­վա­րում են:
-Գու­ցե նրանց հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լու հե՞րթն էլ գա:
-Հնա­րա­վոր է, բայց ինչ­քա՞ն կա­րե­լի է եր­կի­րը հե­ղա­փո­խա­կան փսի­խո­զի պայ­ման­նե­րում պա­հել: Ներդ­րո­ղը եր­բեք չի գա մի եր­կիր, որ­տեղ հե­ղա­փո­խա­կան պեր­մա­նենտ ի­րա­վի­ճակ է: Ներդ­րո­ղը գնում է այն­տեղ, որ­տեղ հան­գիստ ու ա­պա­հով է: Հե­ղա­փո­խա­կան վի­ճա­կում գտն­վող ցան­կա­ցած եր­կիր փող չի գա­լիս:
-ՀՅԴ-ն կոչ է ա­նում բոյ­կո­տել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեն, բայց չէ՞ որ նման կոչ ա­նե­լով՝ հեր­թա­կան ան­գամ թի­րախ եք դառ­նում:
- Մենք ա­սում ենք՝ բա­ցա­ռել «Ա­յո»-ն, ո­րով­հետև, նախ, բուն գոր­ծըն­թացն օ­րեն­սդ­րա­կան խախ­տում­նե­րով է տե­ղի ու­նե­ցել, երկ­րորդ՝ քա­ղա­քա­կան կեղծ օ­րա­կարգ է: ՍԴ-ն որևէ կերպ չի խո­չըն­դո­տել իշ­խա­նու­թյանն ու նրա հետևորդ օ­րենս­դի­րին որևէ ռե­ֆորմ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում: Այս կեղծ օ­րա­կար­գը նպա­տակ ու­նի շե­ղե­լու ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյունն ակ­տուալ այլ օ­րա­կար­գե­րից՝ տն­տե­սա­կան ա­ճից, որ գո­յու­թյուն չու­նի, հան­րա­յին հատ­վա­ծի բա­րե­փո­խում­նե­րից, ո­րոնց ար­դյուն­քը որևէ մե­կը չի տե­սել: Բա­ցի այդ, ար­ցա­խյան խն­դի­րը կա, իսկ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ու ժնևյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո հն­չած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բա­վա­կան մտա­հո­գիչ էին: Հարց է՝ ինչ­պե՞ս են հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տում խա­ղա­ղու­թյան, ին­չի՞ հա­մար է Մինս­կի խում­բը հան­դի­պել Չա­վու­շօղ­լուի հետ, ին­չու՞ Կաս­պր­շի­կը շնոր­հա­վո­րեց և հե­տո լու­սան­կար­վեց Ղա­րա­բա­ղի, այս­պես կոչ­ված, ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցուց­չի հետ: Օ­րա­կար­գա­յին հար­ցեր են սրանք, ո­րոնց անդ­րա­դառ­նա­լու փո­խա­րեն ՍԴ-ի «ա­յո» ու «ոչ» են ա­նում:
- Օ­րերս էինք գրել, որ ՀՅԴ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պել են վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող ՀՅԴ-ն ի՞նչ է քն­նար­կել վար­չա­պե­տի հետ:
-Հա­մա­հայ­կա­կան մի շարք հար­ցեր կան, ո­րոնց շուրջ պար­տա­վոր ենք մտ­քեր փո­խա­նա­կել իշ­խա­նու­թյան հետ, ան­կախ նրա­նից՝ իշ­խա­նու­թյու՞ն ենք, թե՞ ընդ­դի­մու­թյուն: Հան­դի­պելն ու մտ­քեր փո­խա­նա­կե­լը չի նշա­նա­կում, թե ընդ­դի­մա­դիր կեց­ված­քը զի­ջում ես: Իշ­խա­նու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան նկատ­մամբ ու­նե­ցած վե­րա­պա­հում­նե­րը նույնն են մնա­ցել: Լի­նել ընդ­դի­մա­դիր ու ինչ-որ հար­ցի շուրջ մտ­քեր փո­խա­նա­կել իշ­խա­նու­թյան հետ՝ ի­րար հա­կա­սող բա­ներ չեն:
-Ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ իշ­խա­նու­թյուն­ներն ան­սա­ցել են ձեր կո­չին, լսել են քն­նա­դա­տու­թյունն ու զերծ են մ­նա­ցել ինչ-որ քայ­լից:
-Ցա­վոք, մեր կո­չե­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ան­հա­ղորդ են մնում, իսկ մար­դու դեգ­րա­դա­ցիա­յի կամ կոր­ծան­ման ա­ռա­ջին նշանն այն է, որ կար­ծում է, թե ինքն ա­մե­նա­ճիշտն է, ա­մե­նաանս­խա­լա­կանն ու ճշ­մար­տու­թյան միակ կրո­ղը: Մեր այն ուժ­գին քն­նա­դա­տու­թյու­նը, որ հա­րյուր­հա­զա­րա­վոր մարդ­կանց չի կա­րե­լի փո­ղոց շպր­տել՝ կապ­ված գոր­ծա­դի­րի ա­պա­րա­տից կր­ճա­տում­ներ ա­նե­լու հետ, հա­վա­նա­բար լսե­ցին: Երևի դա միակ դեպքն է:
Զրու­ցեց Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 10002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ