Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քննիչ հանձ­նա­ժո­ղովն Ար­ցա­խի հրամ­կազ­մին Ստե­փա­նա­կեր­տում կլ­սի

Քննիչ հանձ­նա­ժո­ղովն Ար­ցա­խի հրամ­կազ­մին Ստե­փա­նա­կեր­տում կլ­սի
10.03.2020 | 01:19
Ազ­գա­յին ժո­ղո­վում ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րա­զի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը տևա­կան ժա­մա­նակ նիստ չի գու­մա­րել։ Հի­շեց­նենք, որ հանձ­նա­ժո­ղով վեր­ջին ան­գամ Գե­րա­գույն շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյանն էր հրա­վիր­վել։ «Ին­չու՞ նիս­տեր չեք հրա­վի­րում»-, հարց­րինք հան­ձնա­ժո­ղո­վում ընդգրկված պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին։ «Քա­րո­զար­շավն է պատ­ճա­ռը,- նշեց նա։- Պատ­գա­մա­վոր­ներն այժմ «ա­յո» են քա­րո­զում, հա­րա­կից այլ հար­ցեր քն­նար­կե­լու ու նիս­տեր գու­մա­րե­լու ժա­մա­նակ չու­նեն գրե­թե։ Հան­րաք­վեն հո­րով-մո­րով ա­նե­լուց հե­տո կր­կին աշ­խա­տան­քի կլծ­վենք։ Տպա­վո­րու­թյուն չլի­նի, թե հար­ցե­րը սպառ­վել են, ուղ­ղա­կի մեր գրա­ֆիկն է խիտ»։
Մեր զրու­ցա­կի­ցը, ի դեպ, չբա­ցա­ռեց, որ ա­ռա­ջի­կա հյու­րերն Ար­ցա­խից կլի­նեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երևան, այլ ի­րենք կգ­նան Ստե­փա­նա­կերտ: «Պա­տե­րազ­մի մաս­նա­կից զին­վոր­նե­րին ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րին, զին­վո­րական­նե­րին լսել ենք, հերթն այժմ Ար­ցա­խի զին­վո­րա­կան­նե­րինն է: Կար­ծում ենք՝ նրանք նույն­պես բա­վա­կա­նին ա­սե­լիք կու­նե­նան: ՈՒ որ հեր­թով բո­լո­րին Երևան չհ­րա­վի­րենք, նա­խա­տե­սում ենք ինք­ներս Ար­ցախ այ­ցե­լել: Թե՛ պատ­գա­մա­վո­րա­կան շր­ջայց կկա­տա­րենք, թե՛ ՊԲ հրամ­կազ­մի հետ փակ հան­դի­պում­ներ կու­նե­նանք»,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ