Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բե­տի­սը» ձեռք է մեկ­նում «Բար­սե­լո­նին»

«Բե­տի­սը» ձեռք է մեկ­նում «Բար­սե­լո­նին»
10.03.2020 | 01:52

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թ­յան վաղն ու մյուս օ­րը կա­յա­նա­լիք «Վա­լեն­սիա»-«Ա­տա­լան­տա», «Լայպ­ցիգ»-«Տո­տեն­հեմ», «Պա­րի Սեն Ժեր­մեն»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա», «Լի­վեր­պուլ»-«Աթ­լե­տի­կո» մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի պա­տաս­խան խա­ղե­րի բե­րե­լիք վա­յել­քը մտք­նե­րումս ան­թե­ղած՝ ե­կեք մեզ ամ­բող­ջո­վին նվի­րա­բե­րենք եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րի վեր­ջին տու­րի հան­դի­պում­նե­րին, ո­րոն­ցում, էլ ինչ հա­վա­տաց­նեմ, երբ ինք­ներդ էլ գի­տեք, պա­կաս կարևո­րու­թ­յան ու լար­վա­ծու­թ­յան խա­ղեր չկա­յին՝ հենց միայն ման­չեստ­ր­յան դեր­բին ին­չի մա­սին չի խո­սում, որ ա­վե­լի բան հի­շա­տա­կենք, թե­պետ այս պա­րա­գա­յում «Յու­վեն­տուս»-«Ին­տեր» դի­մա­կա­յութ­յան մա­սին չհի­շա­տա­կելն ու լռե­լը կա­տա­ր­յալ դի­լե­տան­տու­թ­յան վկա­յութ­յուն կլի­նի։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ար­տագ­նա­յում չկա­րո­ղա­ցավ «Վոլ­ֆս­բուր­գի» դի­մադ­րու­թյու­նը կոտ­րել «Լայպ­ցիգն» ու գո­լա­զուրկ մր­ցակ­ցու­թյու­նում բա­վա­րա­րվեց ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կե­լով, ին­չը «Բա­վա­րիա­յի» հետ չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում նվա­զեց­նում է նրա շան­սե­րը։ Ի դեպ սա թի­մի երկ­րորդ ա­նընդ­մեջ ոչ-ո­քին էր, ա­վե­լի քան ձեռն­տու 48-ն ու­նե­ցող ու նրա­նից ար­դեն ըն­դա­մե­նը եր­կու միա­վո­րով հետ մնա­ցող Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» և, իսկ ին­չու ոչ, նաև մյուս «Բո­րու­սիա­յի» հա­մար, ո­րը տու­րի շր­ջա­նակ­նե­րում սե­փա­կան հար­կի տակ հյու­րըն­կա­լել էր դորտ­մունդ­ցի­նե­րին։ Դի­մա­կա­յու­թյու­նում հաղ­թա­նա­կը մեն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտար դորտ­մունդ­ցի­նե­րին շր­ջան­ցե­լու մեկ նի­շով ու ճիշտ այդ­քա­նով էլ հետ մնալ «Լայպ­ցի­գից», իսկ դորտ­մունդ­ցի­նե­րի հա­մար հաղ­թա­նա­կը կն­շա­նա­կեր 51 միա­վոր ու տե­ղա­փո­խու­թյուն երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։
Ա­ռանց­քա­յին այս մր­ցա­վե­ճում դորտ­մունդ­ցի­ներն ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել։ Նրանք կա­րո­ղա­ցել են ա­րագ գո­լի հե­ղի­նակ դառ­նալ ու խա­ղը տևա­կան ժա­մա­նակ տա­նել ի­րենց ցան­կա­լի հու­նով։ Գլադ­բախ­ցի­նե­րը երկ­րորդ կե­սի սկզբ­նե­րին վե­րա­կանգ­նել են հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն հյու­րե­րը կա­րո­ղա­ցել են նաև երկ­րորդ ան­գամ խո­ցել նրանց դար­պասն ու հաս­նել ցան­կա­լի ար­դյուն­քի, ին­չը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում հան­գեց­րել է վե­րը նշ­ված փո­փո­խու­թյուն­նե­րին։
Պի­տի ա­սել, որ դորտ­մունդ­ցի­նե­րի հաղ­թա­նա­կից հե­տո ա­ռանձ­նա­պես չի թեթևա­ցել բուն­դես­լի­գան գլ­խա­վո­րող Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» առջև ծա­ռա­ցած խն­դի­րը, քան­զի նրա հա­մար սկզ­բուն­քո­րեն նշա­նա­կու­թյուն չի կա­րող ու­նե­նալ, թե ինչ թիմ է հե­տապն­դում ի­րեն, բայց որ տնա­յին խա­ղում «Աուգս­բուր­գի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը մյուն­խեն­ցի­նե­րին ա­վե­լի քան պետք էր ան­հա­մե­մատ թեթև զգա­լու հա­մար, սա ար­դեն ան­վի­ճե­լի է։ Այս մր­ցակ­ցու­թյու­նում բա­վա­րա­ցի­ներն ա­պա­հո­վել են ցան­կա­լի հաղ­թա­նա­կը (2:0)՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 55-ի, ին­չը չորս միա­վո­րի հու­սա­լի «բար­ձիկ» է Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» նկատ­մամբ։
«Բա­յեր»-«Այ­նտ­րախտ» խա­ղում տան­տե­րե­րը հույ­սի նշույլ իսկ չեն թո­ղել հյու­րե­րին՝ պար­տու­թյան մատ­նե­լով չորս չոր գն­դա­կի տար­բե­րու­թյամբ։ Նկա­տենք, որ սա «Այ­նտ­րախ­տի» եր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյունն էր, իսկ «Բա­յե­րը» 47 միա­վո­րով ու չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ու­նե­ցած տե­ղով շա­րու­նա­կում է մնալ եվ­րա­գո­տու թի­մե­րի թեկ­նա­ծու­նե­րի ցու­ցա­կում։
Վեր­ջին եր­կու հան­դի­պու­մը պար­տու­թյամբ ա­վար­տած «Շալ­կեն» կա­րո­ղա­ցել է վեր­ջա­պես միա­վո­րի տեր դառ­նալ. «Հո­ֆեն­հայ­մի» հետ տնա­յին խա­ղում՝ 1։1։ 37 միա­վո­րով «Շալ­կեն» եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Ան­հաշտ մր­ցակ­ցու­թյուն էր մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի հին­գե­րորդ ու եր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Աթ­լե­տի­կո»-«Սևի­լիա» թի­մե­րի դի­մա­կա­յու­թյու­նում։ Չնա­յած հան­դիպ­ման երկ­րորդ կե­սի ոչ պա­կաս լար­ված բնույ­թին՝ կող­մե­րը գո­լե­րի լի­մի­տը սպա­ռել են ա­ռա­ջին խա­ղա­կե­սում՝ եր­կուա­կան ան­գամ «թու­նա­վո­րե­լով» մեկ­մե­կու կյանք։ Ար­դյուն­քում ար­ձա­նագր­ված ոչ-ո­քին նրանց դիր­քե­րի սկզ­բուն­քա­յին տե­ղա­շարժ չի գրան­ցել, պար­զա­պես մեկ նի­շով ա­վե­լա­ցել են ու­նե­ցած միա­վոր­նե­րը։ «Սևի­լիան» ու­նի 47-ը, մադ­րիդ­ցի­նե­րը՝ 45-ը։
Ոչ-ո­քի (0:0) է գրանց­վել նաև մադ­րի­դյան ար­վար­ձա­նա­յին Խե­տա­ֆե քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցած հա­մա­նուն թի­մի ու «Սել­տա­յի» մր­ցակ­ցու­թյու­նում։ Ար­դյուն­քում, այս ան­գամ ար­դեն 46 միա­վո­րով, «Խե­տա­ֆեն» շա­րու­նա­կում է սե­պի նման խր­ված մնալ «Սևի­լիա­յի» ու «Աթ­լե­տի­կո­յի» ա­րան­քում։
Ե­թե ա­սենք՝ «Ռեալ Սո­սիե­դա­դի» հետ «Բար­սե­լո­նի» տնա­յին հան­դի­պու­մը հեշ­տե­րից չէր, նո­րու­թյուն հայտ­նած չենք լի­նի, քան­զի վեր­ջին շր­ջա­նում դժ­վա­րու­թյամբ կա­րե­լի է հի­շել գեթ մեկ հան­դի­պում, ո­րը կա­տա­լո­նյան ա­կում­բի հա­մար հեշ­տե­րից լի­ներ։ Ցա­վոք, այս­պի­սին է այ­սօր­վա ռեա­լու­թյու­նը, «Բար­սե­լո­նը» կորց­րել է մյուս­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած ակն­հայտ գե­րա­զան­ցու­թյու­նը ու դա միայն մի գոր­ծո­նով չի պայ­մա­նա­վոր­ված։ Օ­րե­րից մի օր մենք հար­կավ ստիպ­ված կլի­նենք անդ­րա­դառ­նա­լու սույն խնդ­րին, իսկ այս դի­մա­կա­յու­թյան առն­չու­թյամբ ա­սենք, որ կա­տա­լո­նյան ա­կում­բը խա­ղի մեջ ա­ռաջ է ան­ցել ի հա­շիվ 11-մետ­րա­նո­ցի։ Հան­դիպ­ման 81-րդ րո­պեին այն անվ­րեպ ի­րաց­րել է Մե­սին։ Այս գո­լով ար­գեն­տի­նա­ցին դար­ձել է եվ­րո­պա­կան հինգ գե­րա­ռաջ­նու­թյուն­նե­րի լա­վա­գույն ռմ­բար­կուն (438 գոլ՝ 474 խա­ղում, երկ­րորդ տե­ղում «Յու­վեն­տու­սի» հար­ձակ­վող Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն է 537 հան­դի­պու­մում ու­նե­ցած 437 գո­լով):
«Բե­տի­սի» հետ Մադ­րի­դի «Ռեա­լի» ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նը ցույց էր տա­լու, թե «ար­քա­յա­կա­նը» որ­քա­նով հան­դուր­ժող կլի­նի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում իր ու­նե­ցա­ծի նկատ­մամբ «Բար­սե­լո­նի» ոտ­նձ­գու­թյան հան­դեպ, դիրք, ո­րի առն­չու­թյամբ իր հա­վակ­նու­թյուն­նե­րը հա­վաս­տել էր ի դեպ «Բար­սե­լո­նի» հետ «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուում» ըն­դա­մե­նը մեկ տուր ա­ռաջ ու­նե­ցած մր­ցա­վե­ճում, 2։0 հաշ­վով տո­նած հա­թա­նա­կով։ Միան­գա­մից ա­սենք, որ «Բե­տի­սը» չա­փից ա­վե­լի խս­տա­սիրտ քն­նու­թյուն վերց­նող ե­ղավ։ Բա­ցե­լով հան­դիպ­ման հա­շի­վը՝ «ար­քա­յա­կա­նին» այն հա­վա­սա­րեց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց միայն 11-մետ­րա­նո­ցի ի­րա­ցու­մով, իսկ այ տան­տե­րե­րի ա­ռա­ջադ­րած երկ­րորդ խնդ­րին «Ռեալն» այդ­պես էլ ոչն­չով չկա­րո­ղա­ցավ պա­տաս­խա­նել ու խա­ղա­դաշ­տը լքեց ոչ միայն պարտ­ված, այլև լա լի­գա­յի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը «Բար­սե­լո­նին» զի­ջած։ Կա­տա­լոն­ցի­ներն ու­նեն 58, «Ռեա­լը»՝ 56 միա­վոր։
Ա­ռա­ջին վե­ցյա­կը 43 միա­վո­րով եզ­րա­փա­կում է մեկ խաղ պա­կաս անց­կաց­րած «Ռեալ Սո­սիե­դա­դը»։
ԱՆԳ­ԼԻԱ
Վեր­ջին ե­րեք պար­տու­թյան հեն­քի վրա, որ­քան էլ դրանք ար­տագ­նա­յում ե­ղած ձա­խո­ղում­ներ լի­նեն, «Լի­վեր­պու­լի» հաղ­թա­նա­կը «Բոռն­մու­տի» նկատ­մամբ հա­ջո­ղու­թյուն պի­տի հա­մա­րել՝ ա­ռա­վել ևս նկա­տի ու­նե­նա­լով, որ այն կա­մա­յին­նե­րի դա­սից էր։ Հար­կավ, ար­ձա­նագր­ված 2։1 հա­շի­վը հա­մո­զիչ ա­ռա­վե­լու­թյան մա­սին խո­սող բան չէ, և նաև այս ա­ռու­մով է, որ «մեր­սի­սայդ­ցի­նե­րի» եր­կր­պա­գու­նե­րը բա­վա­կա­նին ջղա­ձիգ լա­րու­մով են սպա­սե­լու Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի շր­ջա­նակ­նե­րում «Աթ­լե­տի­կո­յի» հետ կա­յա­նա­լիք հան­դիպ­մա­նը, որ­տեղ լի­վեր­պուլ­ցի­նե­րին հա­ջորդ փուլ հա­նող հաշ­վով հաղ­թա­նակ է պետք։ Հի­շեց­նենք՝ Մադ­րի­դում նրանք Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րին զի­ջել են նվա­զա­գույն հաշ­վով։
Ինչ վե­րա­բե­րում է ներ­քին ա­ռաջ­նու­թյա­նը, մր­ցա­կից­նե­րին ան­հա­սա­նե­լի դառ­նա­լու հա­մար ա­ռա­ջի­կա ե­րեք խա­ղում «Լի­վեր­պու­լին» ե­րեք հաղ­թա­նակ է պետք։ Հատ­կան­շա­կան է, որ ա­մեն ինչ հա­ջող ըն­թա­նա­լու դեպ­քում այդ եր­րորդ հան­դի­պու­մը թիմն անց­կաց­նե­լու է «Ման­չեստր Սի­թիի» հետ, ինչն ա­ռան­ձին շուք կհա­ղոր­դի դի­մա­կա­յու­թյա­նը՝ դարձ­նե­լով հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի ի­րա­դար­ձու­թյուն։ Նյու­թի ա­վե­լի վաղ գր­ված այս հատ­վա­ծում մենք բնազ­դո­րեն «ա­մեն ինչ հա­ջող ըն­թա­նա­լու դեպ­քում» պայ­մա­նա­կա­նու­թյունն էինք դրել՝ կար­ծես զգա­լով, որ այ­նուա­մե­նայ­նիվ ինչ-որ բան այն­պես չի լի­նե­լու մեկ օր անց կա­յա­նա­լիք ման­չեստ­րյան դեր­բիում։
Հե­տաքր­քիր է, որ այդ ինչ-որ բա­նը կա­յա­ցավ։ Ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում «Յու­նայ­թե­դը» ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում երկ­րորդ հաղ­թա­նա­կը կոր­զեց «Ման­չեստր Սի­թիից», ին­չը քիչ հնա­րա­վոր հա­վա­նա­կա­նու­թյուն­նե­րի շար­քից էր։ Ինչ վե­րա­բե­րում է «կար­միր սա­տա­նա­նե­րի» հաղ­թա­նակն ա­ռա­վել ամ­րապն­դած երկ­րորդ գո­լին, այն ամ­բող­ջո­վին «Սի­թիի» դար­պա­սա­պա­հի մեղ­քով էր։ 2։0 հաշ­վով հաղ­թա­նակն ա­ռա­վել քան վս­տահ հաղ­թա­նակ է նման ա­հեղ մր­ցակ­ցի հետ պայ­քա­րում։ Ճիշտ է՝ շա­հած ե­րեք միա­վո­րը «Յու­նայ­թե­դին» շա­րու­նա­կեց պա­հել հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, բայց այն չոր­րոր­դում գտն­վող «Չել­սիից» ե­րեք նի­շի հե­ռա­վո­րու­թյան վրա է ար­դեն։ Բա­ցառ­ված չէ ու կա­րող է և այն­պես պա­տա­հել, որ առ «Տո­տեն­հե­մը» կողմ­նո­րոշ­վե­լով, մենք գուցե ի­րա­կա­նում լր­ջո­րեն թե­րագ­նա­հա­տո՞ւմ ենք «Յու­նայ­թե­դի» հնա­րա­վո­րու­թյու­նը՝ կա­մա­յին մո­տեց­մամբ նրան զր­կե­լով ա­վե­լի վերևներ նա­յե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Չմո­ռա­նանք, որ սա ֆուտ­բոլ է, որ­տեղ հնա­րա­վոր է ա­մեն ինչ։
«Չել­սի»-«Է­վեր­տոն» մր­ցա­վե­ճը «ազն­վա­կան­նե­րի» հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­ներ ոչ միայն մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռու­մով. հաղ­թա­նա­կը նրանց կօգ­ներ ա­վե­լի վս­տահ զգալ չոր­րո­րոդ հո­րի­զո­նա­կա­նում։ Հաղ­թա­նա­կը մեկ այլ գին էլ ու­ներ՝ մարզ­չի կար­գա­վի­ճա­կում Ֆրենկ Լեմ­պար­դը Ժո­զե Մոու­րի­նիո­յից հե­տո գլ­խած կու­նե­նար և Կառ­լո Ան­չե­լո­տիին, ին­չը և «Չել­սին» ա­րեց՝ չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ գե­րա­զան­ցե­լով «Է­վեր­տո­նին»։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Ժա­մա­նա­կից շուտ սե­փա­կան հաղ­թա­նա­կին «Մար­սե­լի» հա­վա­տա­լը հան­գեց­րեց նրան, որ խա­ղա­վար­տին մնա­ցած յոթ րո­պեում «Ա­միե­նը» եր­կու գոլ հե­ղի­նա­կեց ու միա­վոր վաս­տա­կած հե­ռա­ցավ իր հա­մար ան­չափ հյու­րըն­կալ տան­տե­րե­րից։ Նկա­տենք, որ մի քա­նի տուր ա­ռաջ այս նույն «Ա­միե­նը» ա­տամ էր ցույց տվել և «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» (մի­ջան­կյալ նկա­տենք, որ տու­րի «Ստ­րաս­բուրգ»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» հան­դի­պու­մը հե­տաձգ­վել է)։ Ա­հա թե ինչ է նշա­նա­կում սե­փա­կան սխալ­նե­րից դա­սեր առ­նե­լու անպ­տուղ փոր­ձը։
Ապ­շե­լու ար­դյու­նա­վետ խաղ ցու­ցադ­րեց «Մոն­պե­լիեին» հյու­րըն­կա­լած «Ռե­նը»՝ ան­պա­տաս­խան հինգ գն­դակ ու­ղար­կե­լով նրա դար­պա­սը։ Սա տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն տվեց առն­վազն ևս մեկ տու­րով եր­կա­րաց­նե­լու եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում մնա­լը, ին­չի վրա հա­մա­ռո­րեն աչք ու­նի տն­կած «Լի­լը»։ «Լիո­նի» հետ ու­նե­նա­լիք տնա­յին խա­ղում հաղ­թե­լու դեպ­քում այն կր­կին մեկ միա­վո­րի կհասց­ներ «Ռե­նից» հետ մնա­լը, ո­րի ան­վան դի­մաց 50 միա­վոր է, ու­ղիղ վե­ցով պա­կաս «Մար­սե­լի» ու­նե­ցա­ծից։ Ա­սենք, որ «Լի­լին» հա­ջող­վեց խն­դի­րը լու­ծել, ու դրա հա­մար բա­վա­րար ե­ղավ հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սում Ռե­միի խփած միակ գո­լը։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Որ­քան էլ բժիշկ­նե­րը, ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի, այդ թվում և հան­րու­թյան գլու­խը ար­դու­կե­լու գծով նրանց հա­վա­սա­րեց­ված քա­ղա­քա­գետ­ներն ու տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը նաև պար­տադ­րան­քի բե­րու­մով փոր­ձեն մեղ­մել բնակ­չու­թյա­նը հա­մա­կած կո­րո­նա­վի­րու­սի տագ­նա­պը, միևնույն է, նո­րօ­րյա հա­մաշ­խար­հա­յին այդ ա­ղե­տը շա­րու­նա­կում է ա­նել իր սև գոր­ծը՝ նո­րա­նոր ցն­ցում­նե­րի դեմ ձեռ­նարկ­վե­լիք ան­խու­սափ քայ­լեր պար­տադ­րե­լով։ Օր­վա դրու­թյամբ նման քայ­լե­րից վեր­ջի­նը գո­նե ֆուտ­բո­լում դա­տարկ տրի­բու­նա­նե­րի պայ­ման­նե­րում հան­դի­պում­ներ անց­կաց­նելն է, ին­չը հա­ջո­ղու­թյամբ փոր­ձարկ­վեց «Յու­վեն­տուս»-«Ին­տեր» դի­մա­կա­յու­թյու­նում՝ մր­ցակ­ցու­թյու­նը վե­րա­ծե­լով հար­սից ու փե­սա­յից բա­ցի ու­րիշ ոչ մե­կը չու­նե­ցող դա­տարկ ա­րա­րո­ղու­թյան, մինչ­դեռ թու­րի­նյան «Ա­լյանց» մար­զա­դաշ­տը ու­նե­նար մի քա­նի ան­գամ ա­վե­լի տա­րո­ղու­թյուն, դար­ձյալ չէր կա­րո­ղա­նա բա­վա­րա­րել պա­հան­ջար­կը։
Չի կա­րե­լի ա­սել, թե ե­ղա­ծը ֆուտ­բո­լիստ­նե­րի սր­տով էր, բայց որ շա­հե­կան ե­ղավ տան­տե­րե­րի հա­մար, այս մե­կը միան­շա­նակ է։ «Ծեր սի­նյո­րան» եր­կու ան­գամ կա­րո­ղա­ցավ դրոշ­մակն­քել հյու­րե­րի դար­պա­սը՝ «Ին­տե­րին» ա­վե­լի ու ա­վե­լի հե­ռաց­նե­լով ա­ռա­ջին տե­ղի հա­մար պայ­քա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Այս հաղ­թա­նա­կը մեկ այլ բա­նով էլ շա­հե­կան ե­ղավ թու­րի­նյան թի­մի հա­մար՝ կա­րո­ղա­ցավ մեկ նի­շով շր­ջան­ցել «Լա­ցիո­յին» ու վե­րա­դարձ­նել թե­կուզ կարճ ժա­մա­նա­կով կորց­րած ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։
«Յու­վեն­տուսն» ու­նի 63, «Լա­ցիոն»՝ 62, «Ին­տե­րը»՝ 54 միա­վոր։
Նկա­տենք, որ վեր­ջինս մեկ խաղ պա­կաս է անց­կաց­րել։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 6625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ