Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յուրգեն Կլոպ. Ֆուտբոլը կարևոր չէ հիմա

Յուրգեն Կլոպ. Ֆուտբոլը կարևոր չէ հիմա
13.03.2020 | 22:40

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է. «Չեմ կարծում, որ հիմա այն պահն է, երբ ֆուտբոլային մարզչի կարծիքը կարևոր է։ Բայց հասկանում եմ, որ մեր երկրպագուները ցանկանում են լսել թիմին, այդ պատճառով ես կարտահայտվեմ։ Առաջին հերթին մենք պետք է անենք հնարավոր ամեն բան միմյանց պաշտպանելու համար։ Ես խոսում եմ հասարակության համատեքստում։ Այդպես պետք է լինի միշտ, բայց հիմա դա կարևոր է առավել քան երբևէ։


Ես արդեն ասել եմ, որ ֆուտբոլը թվում է ամենակարևորն է։ Բայց հիմա ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերը ընդհանրապես կարևոր չեն։ Իհարկե, մենք չենք ուզում խաղալ դատարկ տրիբունաների առջև։ Չենք ուզում, որ խաղերն ու մրցաշարերը դադարեցվեն, բայց եթե դա կօգնի մեկ մարդու մնալ առողջ, միայն մեկ մարդու, մենք կանենք դա։
Եթե խոսքը ֆուտբոլի և հասարակության լավի միջև ընտրություն կատարելու մասին է, չկան հարցեր։ Այսօրվա որոշումը մեծ հաշվով կապահովի մարդկանց անվտանգությունը։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք որոշումը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ակումբի անդամները վարակվում։ Այս վիրուսը ցույց է տալիս, որ ֆուտբոլը իմունիտետ չի տալիս։ Մեր մտքերն ու աղոթքներն այն մարդկանց հետ են մեր մրցակից թիմերից, որոնք տուժում են այս ամենից։
Ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասվում արդյունքում։ Որպես թիմ՝ մենք պետք է հավատանք, որ իշխանությունները կայացնում են որոշումներ առողջ մտքով։


Ներկա պահին, երբ այսքան մարդիկ մեր քաղաքից, շրջանից, երկրից ու ամբողջ աշխարհից առերեսվում են խուճապի ու անվստահության հետ, անարդար կլիներ խոսել այլ բանի մասին, բացի այն, որ մարդիկ պետք է հոգ տանեն միմյանց նկատմամբ և հետևեն փորձագետների խորհուրդներին։


ՄԵր ուղերձը երկրպագուներին վերաբերում է միայն ձեր բարեկեցությանը։ Առողջությունը դրեք առաջին տեղում։ Ռիսկի մի դիմեք։ Մտածեք հասարակության մասին։ Խնդրում եմ, հոգ տարեք միմյանց նկատմամբ»:

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ