Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անբա­րո է կեղծ­ված ձևաթղ­թի վրա ստո­րագ­րու­թ­յուն դնե­լը

Անբա­րո է կեղծ­ված ձևաթղ­թի վրա ստո­րագ­րու­թ­յուն դնե­լը
20.03.2020 | 03:31
Հրապարակման մեջ տե­ղա­դր­ված գրու­թյուն-պատ­կե­րը ման­րա­մաս­նե­լու ա­ռանձ­նա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, քան­զի ա­ռանց այն էլ ա­մեն ինչ տե­սա­նե­լի ու ըն­կա­լե­լի է։ Եվ այ­դու­հան­դերձ, ի հա­վե­լումն դրա, նպա­տա­կա­հար­մար գտանք ստորև ներ­կա­յաց­նել կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ին ուղղ­ված մեր հրա­պա­րա­կա­յին ար­ձա­գան­քը։
Ի պա­տաս­խան Ձեր 17.03.2020 թ. թվագ­րու­թյամբ տե­ղե­կաց­ման, հայտ­նում եմ, որ գո­նե ի պաշ­տո­նե պի­տի ո­րո­շա­կի տար­րա­կան գի­տե­լիք­ներ ու նույն­քան տար­րա­կան բա­րեկր­թու­թյուն ու­նե­նա­յիք հաս­կա­նա­լու հա­մար, որ հայ մշա­կույ­թը, նրա ինք­նա­տիպ է­ջե­րից մե­կը՝ կի­նոն, ներ­կա­յաց­նո­ղը դա­տա­պարտ­ված է գրա­գետ լի­նե­լու, չի կա­րող այն աս­տի­ճա­նի ան­կիրթ լի­նել, որ մես­րո­պա­տա­ռի հետ խն­դիր­ներ ու­նե­նա, գրի ուղ­ղագ­րա­կան սխալ­նե­րով։
Սա­կայն, ինչ­պես հաս­կա­ցաք, խոս­քը վե­րա­բե­րում է տար­րա­կան գի­տե­լիք­ներ ու նույն­քան տար­րա­կան բա­րեկր­թու­թյուն ու­նե­ցող ան­ձին, ո­րի հետ Դուք ան­գամ հե­ռա­վոր ա­ղերս­ներ չու­նեք։ Ե­թե մինչ հի­մա Ձեզ հա­մար չեք բա­ցա­հայ­տել, հու­շեմ՝ ա­հա թե նաև ին­չու է Ձեզ հա­մար դժ­վար ու­սյալ մարդ­կանց հետ հա­րա­բեր­վե­լը, ո­րոնց ներ­կա­յու­թյամբ ապ­րել եք ու պի­տի ապ­րեիք Ձեր կլոր զրո լի­նե­լու զգա­ցո­ղու­թյու­նը։ Ա­հա թե նաև ին­չու եք այդ­պի­սի քի­նախ­նդ­րու­թյամբ մաս­նա­վո­րա­պես գնա­ցել խմ­բա­գիր­նե­րի հաս­տիք­նե­րի կր­ճատ­մա­նը։
Գրու­թյու­նում առ­կա ուղ­ղագ­րա­կան սխալ­նե­րը մի­տում­նա­վոր չեմ ուղ­ղում (ժա­մա­նա­կա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի հար­ցում չկողմ­նո­րոշ­վա­ծու­թյան վրա աչք եմ փա­կում), քան­զի, միևնույն է, դրանք Ձեզ ո­չինչ չեն տա նաև այն պարզ պատ­ճա­ռով, որ այն, ինչ չի տր­ված կր­թու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ ու նաև ի վե­րուստ, ձեռք բե­րե­լը դժ­վար է, մա­նա­վանդ որ Ձեր պա­րա­գա­յում ի­մա­ցու­թյան հիմ­քերն ան­հու­սա­լիո­րեն խար­խուլ են։
Սա­կայն Ձեր ի­մա­ցու­թյան ծակ մա­ղով ու­նե­ցած ա­ռաջ­խա­ղաց­ման մե­ղա­վո­րը բո­լոր դեպ­քե­րում Դուք չեք, այլ այն հա­սա­րա­կու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը, ո­րոնք հան­դուր­ժում են ձեզ­պես­նե­րի գո­յու­թյու­նը պաշ­տոն­նե­րում, ո­րոնք, ցա­վոք, կա­րող են մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի առ­նչ­վել։ Կոնկ­րետ իմ պա­րա­գա­յում Դուք չա­փա­զանց մանր անձ եք ինչ-որ բա­նե­րի հաս­նե­լու հա­մար, քան­զի հա­մես­տո­րեն թույլ տվեք նկա­տել, որ չա­փից ա­վե­լի ան­հա­մե­մա­տե­լի քա­շա­յին կար­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ենք. ես՝ նաև իմ հե­ղի­նա­կած գր­քե­րով, Դուք՝ գո­նե մեկ հո­դա­բաշխ նա­խա­դա­սու­թյուն թղ­թին դժ­վա­րու­թյամբ անս­խալ հանձ­նե­լու «ար­վես­տա­կա­նու­թյամբ»։
Միա­ժա­մա­նակ ու­զում եմ տե­ղե­կաց­նել, որ ան­բա­րո է կեղծ­ված ձևաթղ­թի վրա ստո­րագ­րու­թյուն դնե­լը։ Մի մո­ռա­ցեք՝ դուք ըն­դա­մե­նը տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վո՛ր պաշ­տո­նա­կա­տար եք՝ օ­րեն­քի տա­ռի նկատ­մամբ բա­ցա­հայտ հա­կակ­րանք ու­նե­ցող Ձեր հո­վա­նա­վո­րյալ­նե­րի թույ­լտ­վու­թյամբ ամ­բող­ջա­ցող ե­րե­քա­մյա ստա­ժով (ճա­կա­տագ­րի հեգ­նանք, ու մենք հայ­տա­րա­րում ենք, թե ի­րա­վա­կան պե­տու­թյուն ենք կա­ռու­ցում), մինչ­դեռ ձևաթղ­թի վրա բո­լո­րո­վին այլ բան է նշ­ված։ Գո­նե այս դեպ­քում կա­րող էիք յո­լա գնալ ա­ռանց կեղ­ծի­քի, սա­կայն դա Ձեզ չի կա­րող վե­րա­բե­րել, ո­րով­հետև ժո­ղովր­դա­կան ա­ռա­ծը չա­փից ա­վե­լի պար­զո­րոշ հու­շում է՝ կար­միր կո­վը կա­շին չի փո­խում։
Հան­գիստ կա­րե­լի էր այս­քա­նով բա­վա­րար­վել Ձեր մտա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան պատ­կե­րը հա­նու­րի դա­տին ի տես դնե­լով, սա­կայն ան­չափ մեծ է Ձեր նա­մա­կի ա­ռա­ջին նա­խա­դա­սու­թյու­նում ար­ծարծ­ված մտ­քին ար­ձա­գան­քե­լու գայ­թակ­ղու­թյու­նը։
Դուք մեր հաս­տիք­նե­րի կր­ճատ­ման ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում եք հա­մա­րում ա՞յս փաս­տար­կը (մեջ­բե­րում եմ բա­ռա­ցի). «...աշ­խա­տան­քի ա­ռա­ջարկ չի ար­վել մարդ­կանց, ով­քեր ո­լոր­տին հա­տուկ մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյամբ հան­դերձ, ու­նեն բարձր ո­րա­կա­վո­րում ու տա­րի­նե­րի մեծ փոր­ձա­ռու­թյուն, ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն են ու­նե­ցել կի­նո­կենտ­րո­նի ստեղծ­ման, կա­յաց­ման, կի­նոար­տադ­րու­թյան կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցում, տա­րի­ներ շա­րու­նակ զբաղ­վել են հայ կի­նո­յի ու կի­նո­կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան հան­րայ­նաց­մամբ, կի­նո­յի ու կի­նոաշ­խար­հի մարդ­կանց մա­սին գր­քե­րի, կի­նոս­ցե­նար­նե­րի, թա­տեր­գու­թյուն­նե­րի, գե­ղար­վես­տա­կան ու թարգ­մա­նա­կան գոր­ծե­րի, հա­րյու­րա­վոր հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ են»։
Իսկ գու­ցե մեր հաս­տիք­նե­րի կր­ճատ­ման ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում եք հա­մա­րում այս մյու՞ս փաս­տար­կը (դար­ձյալ մեջ­բե­րում եմ բա­ռա­ցի). «Ար­ձա­նագ­րե­լով այն փաստ-մտա­հո­գու­թյու­նը, թե ին­չով էր պայ­մա­նա­վոր­ված սույն կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի ձեռ­նար­կու­մը, երբ երկ­րի բարձ­րա­գույն օ­րենս­դիր մար­մի­նը՝ Ազ­գա­յին ժո­ղո­վը, շր­ջա­նա­ռու­թյան մեջ չի դրել կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի մա­սին ՀՀ օ­րեն­քը, ո­րի մեջ նե­րառ­ված է կի­նո­յի պե­տա­կան կա­ռա­վար­ման՝ ազ­գա­յին մարմ­նի կա­ռուց­ված­քը, դժ­վար չէ այս ձեռ­նարկ­ված կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րում չն­կա­տել, որ ֆի­նան­սա­կա­նի, ին­ժե­նե­րա­կա­նի հետ լավ էլ հաս­կա­նա­լի նշա­նա­ռու­թյամբ հար­վա­ծի տակ է առն­վել խմ­բագ­րա­կան բա­ժի­նը, ո­րը մի շարք կարևո­րա­գույն գոր­ծա­ռույթ­ներ ու­նի ո­լոր­տում, քան­զի, պար­զա­գույն ճշ­մար­տու­թյուն է, կի­նո­յի ա­ռանց­քա­յին բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից մե­կը գրա­կան հիմքն է, սցե­նա­րը՝ գա­ղա­փա­րա­կա­նից գե­ղա­գի­տա­կա­նի տի­րույ­թում ե­ղած իր հիմ­նախն­դիր­նե­րով, կի­նո­յի հա­ջող­վա­ծու­թյու­նը, թի­րա­խա­վոր­վա­ծու­թյու­նը, ազ­գա­յին կեն­սա­կան նշա­նա­կու­թյան հար­ցե­րը պայ­մա­նա­վո­րող գոր­ծոն­նե­րով։ Սա­կայն կի­նո­կենտ­րո­նի խմ­բագ­րա­կան բլո­կը ֆի­նան­սա­կա­նի ու ին­ժե­նե­րա­կա­նի հետ թի­րա­խա­վոր­ված էր նաև մեկ այլ հս­տակ դի­տա­վո­րու­թյամբ, ո­րով­հետև այս­տե­ղից էին հն­չում կի­նո­յի մա­սին մտա­հո­գու­թյուն­նե­րը, բարձ­րա­ձայն­վում հիմ­նար­կում ի­րա­կա­նաց­վող ա­պօ­րի­նու­թյուն­նե­րը, ներ­կա­յաց­վում աշ­խա­տան­քի ի­մի­տա­ցիան»։
ՈՒ­րիշ ման­րա­մաս­ներ չեմ հի­շա­տա­կում։ Այս­քանն էլ բա­վա­կան է տրա­մա­բա­նու­թյան հետ Ձեր չու­նե­ցած խն­դիր­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է գրա­գի­տու­թյան հետ չու­նե­ցած ա­ղերս­նե­րին, դրանք վերն ա­վե­լի քան փաս­տա­ցի ներ­կա­յաց­րել եմ, ուս­տի, Ձեր թույ­լտ­վու­թյամբ, չկրկ­նեմ։
Հար­գա­նոք՝
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 6583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ