Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասպետն Իգ­դի­րից (Պան­թեո­նի «Եր­դի­կից» ջուր է հո­սում)

Ասպետն Իգ­դի­րից (Պան­թեո­նի «Եր­դի­կից» ջուր է հո­սում)
20.03.2020 | 01:43
«Նա­խըն­թաց դա­րի հայ կեր­պար­վես­տի պատ­մու­թյան է­ջե­րում իր հաս­տա­տուն տեղն է գրա­վում ՀԽՍՀ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ (1963), պե­տա­կան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր (1985), «Մես­րոպ Մաշ­տոց» և «Սուրբ Սա­հակ-Սուրբ Մես­րոպ» շքան­շան­նե­րի աս­պետ (2001 և 2004), Երևա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի (2001) ԷԴՈՒԱՐԴ Ի­ՍԱ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ, ո­րը ծն­վել է 1914 թ. նո­յեմ­բե­րի 8-ին, Երևա­նի նա­հան­գի Սուր­մա­լու գա­վա­ռի Իգ­դիր քա­ղա­քում։
Ա­րա­րատ Ա­ՂԱ­ՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն
ԵՐԿ­ՐԻ ԲՆԱ­ԿԻ­ՉԸ
Նա հզոր վր­ձի­նը եր­բեմն վայր էր դնում և ձեռքն էր առ­նում բե­ղուն ու ինք­նա­տիպ գրի­չը։ Վերց­նում էր գրի­չը, գրում իր խս­տա­կյաց գե­ղա­գի­տու­թյան պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող գոր­ծիչ­նե­րի մա­սին։ Գրել է հոդ­ված­ներ և խո­հագ­րու­թյուն­ներ։ Նրա գր­չով յու­րո­վի պատ­կե­րագր­վե­ցին Եր­վանդ Քո­չարն ու Լա­դո Գու­դիաշ­վի­լին, Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նը, Հա­կոբ Կո­ջո­յա­նը և մեծ սե­րը` կո­թո­ղա­յին ար­ձա­կա­գիր Ակ­սել Բա­կուն­ցը։ Ի՞նչն էր գրա­վել Բա­կուն­ցի գրա­կա­նու­թյու­նում Ի­սա­բե­կյա­նին, ա­ռա­ջին հա­յաց­քից դժ­վար է ա­սել։ Գու­ցե բա­կուն­ցյան լեռ­նա­յին աղ­բյու­րի պես սառ­նո­րակ և ամ­ռան տա­պին հան­կար­ծա­հաս պայ­թած կայ­ծա­կի նման շլա­ցու­ցիչ լե­զու՞ն։ Բա­կունցն ար­ծա­թե տո­ղեր էր քա­րագ­րում, ո­րոնք չա­փա­զանց նկա­րա­գեղ էին։
Ի­սա­բե­կյանն ա­սես քայ­լում էր Բա­կուն­ցի բա­ցած լեռ­նա­յին ա­րա­հե­տով, նա գրում էր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, սա­կայն չէր հրա­պա­րա­կում, գրում էր ինքն իր հա­մար, հա­վա­նա­բար որ­պես պա­րապ վախ­տի խա­ղա­լիք։ 2009-ին լույս ըն­ծայ­վեց նկար­չի ա­նա­վարտ «Իգ­դիր» ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պը։ Դա ձոն էր ծնն­դա­վայր քա­ղա­քին։ Դա ձոն էր Էրգ­րին։ «Իգ­դի­րը» ա­րագ սպառ­վեց, զի գե­ղա­կերտ էր նրա լե­զուն, և թանկ էր նրա պա­տու­մը։
Երկ­նա­վո­րը շռայլ էր Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի հան­դեպ։ Տա­ղան­դա­վոր նկա­րիչ էր նա, շնոր­հա­լի գրող և ան­զու­գա­կան գոր­ծիչ։ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի պատ­մու­թյան տա­րեգր­քում ա­ռանձ­նա­նում է նրա ա­նու­նը։ Ղե­կա­վա­րել է երկ­րի գլ­խա­վոր կեր­պար­վես­տա­յին հաս­տա­տու­թյու­նը 1967-1986 թվա­կան­նե­րին, ինչ­պես որ նկա­րում և գրում էր, այ­սինքն, զուսպ ա­ռա­քե­լա­կա­նու­թյամբ։ Նրա օ­րոք էա­պես հարս­տա­ցան պե­տա­կան (այժմ` ազ­գա­յին) պատ­կե­րաս­րա­հի ֆոն­դե­րը և պա­հոց­նե­րը, պատ­կե­րաս­րա­հի մաս­նա­ճյու­ղե­րը բաց­վե­ցին Գյում­րիում և Վա­նա­ձո­րում, Հրազ­դա­նում և Մար­տու­նիում, Ե­ղեգ­նա­ձո­րում և Ջեր­մու­կում, նաև Հայ­րա­պե­տա­կան ա­թո­ռա­նիստ քա­ղաք Էջ­միած­նում։ Այդ տա­րի­նե­րին (առ­հա­սա­րակ իր ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում) նա չպճն­վեց տիտ­ղո­սա­կիր չի­նով­նի­կի հան­դեր­ձան­քով, ա­մե­նուր և ա­մեն օր Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի խոսքն ու գոր­ծը բա­զալ­տի նման կարծր էր, սա­կայն կե­նա­րար էր իր շի­տա­կու­թյամբ։
Վե­րա­ցա­կան ար­վես­տի կամ վե­րա­ցա­պաշ­տու­թյան հիմ­նա­դիր Վա­սի­լի Կան­դինս­կու ար­վես­տը (1866-1944) ար­գել­ված էր և՛ ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յում, և՛ կո­մու­նիս­տա­կան ՍՍՀՄ-ում։ Նա խախ­տեց իր ապ­րած ժա­մա­նա­կի կա­ղա­պար­նե­րը` գրե­լով «Հոգևո­րի մա­սին ար­վես­տում» խո­րու­թյամբ, նո­րա­րա­րու­թյամբ և անս­պա­սե­լիու­թյամբ գրե­թե դա­րա­կազ­միկ եր­կը։ Նրա գե­րինք­նա­տիպ գոր­ծերն այ­րում էին Գեր­մա­նիա­յում, բան­տար­կում էին ՍՍՀՄ-ում։ 1930-ի վեր­ջին տա­րի­նե­րին Մոսկ­վա­յի թլ­պատ­ված և հո­գե­զուրկ կա­ռա­վա­րիչ­նե­րը Վա­սի­լի Կան­դինս­կու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը դուրս բե­րե­ցին պա­հոց­նե­րից և բաշ­խե­ցին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի միջև, աչ­քից հե­ռու։ Վրաս­տա­նին «նվի­րա­բեր­վեց» 3 նկար, Հա­յաս­տա­նին ըն­դա­մե­նը մե­կը։ Կայս­րու­թյան տար­բեր մայ­րա­քա­ղաք­նե­րի կեր­պար­վես­տա­յին պա­հոց­նե­րում Կան­դինս­կու գլուխ­գոր­ծոց­նե­րը հան­դարտ փո­շոտ­վում էին, պատ­վում էին խո­նա­վու­թյան բա­ցիլ­նե­րով և խո­հե­մա­բար սպա­սում լույս աշ­խարհ գա­լուն։ Մշ­տա­պես կի­սով չափ կա­պի­տա­լիս­տա­կան հան­րա­պե­տու­թյուն Վրաս­տա­նի նախ­կի­նում փո­խար­քա­յա­կան նս­տա­վայր Թբի­լի­սիում Կան­դինս­կու նկար­նե­րը լույ­սի ե­րես տե­սան, ներ­կա­յաց­վե­ցին ա­պա­խոր­հր­դայ­նա­ցող հա­սա­րա­կու­թյա­նը 1990-ին, այն էլ ռու­սա­կան ար­վես­տին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սում։ Այլ քա­ղաք­նե­րում այս զար­մա­նա­լի նո­րա­րա­րը դեռ փա­կի տակ էր։
Բրեժնևյան հո­գե­կե­ղե­քիչ լճաց­ման տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հի ռու­սա­կան ար­վես­տի բաժ­նում ան­թա­քույց ցու­ցադր­վում էր Վա­սի­լի Կան­դինս­կու «Արևե­լյան սյուիտ» նշա­նա­վոր աշ­խա­տան­քը։
Ցու­ցադր­վում էր պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի գի­տու­թյամբ և օրհ­նու­թյամբ։
ԵՐԿ­ՐԻ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ
Հետևենք տիար Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նի բնու­թագ­րիչ տո­ղե­րին. «Ի­սա­բե­կյա­նի լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րը բնո­րոշ­վում են կոմ­պո­զի­ցիոն բարդ ու դի­նա­միկ կա­ռուց­ված­քով, գույ­նե­րի թար­մու­թյամբ ու հյու­թե­ղու­թյամբ, ներ­կա­շեր­տի` վրձ­նա­հետ­քե­րի ու քս­վածք­նե­րի խտու­թյամբ և շո­շա­փե­լի թանձ­րու­թյամբ, պիրկ ու պլաս­տիկ ուր­վագ­ծե­րի էք­սպ­րե­սիվ ու­ժով։
Թե­պետ նկար­չին լայն ճա­նա­չում բե­րած, իր կեն­դա­նու­թյան օ­րոք նրան «դա­սա­կա­նաց­րած» գրե­թե բո­լոր աշ­խա­տանք­նե­րը թե­մա­տիկ հո­րին­վածք­ներ են` ռազ­ման­կար­ներ, ա­ռաս­պե­լա­կան, պատ­մա­կան ու պատ­մա-հե­ղա­փո­խա­կան բո­վան­դա­կու­թյամբ մե­ծա­չափ, հա­ճախ բազ­մա­ֆի­գուր կտավ­ներ, միևնույն ժա­մա­նակ նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գու­թյան մեջ ծան­րակ­շիռ տեղ են զբա­ղեց­նում նաև նկար­չա­կան այլ տե­սակ­նե­րին ու ժան­րե­րին պատ­կա­նող գոր­ծեր` կեն­ցա­ղա­յին ա­ռօ­րյա պատ­կեր­ներ և բնու­թյան տե­սա­րան­ներ, դի­ման­կար­ներ ու նա­տյուր­մորտ­ներ, կա­նա­ցի մերկ ու կի­սա­մերկ ֆի­գուր­ներ, ձիե­րի ու ձիա­վոր­նե­րի կեր­պար­ներ, այ­լա­բա­նա­կան ու փո­խա­բե­րա­կան ի­մաստ­ներ կրող աշ­խա­տանք­ներ, գրա­կան եր­կե­րի` պատ­մա­վե­պե­րի ու պոեմ­նե­րի գրա­ֆի­կա­կան ձևա­վո­րում­ներ...»։
Ակ­սել Բա­կուն­ցին նա անդ­րա­դար­ձել է 1960-ին։ Դա գրո­ղի հետ­մա­հու ա­ռա­ջին դի­ման­կարն է։ Գրո­ղը դիր­քով հաղ­թա­կան է, ինչ­պես որ հաղ­թա­կան-հա­վեր­ժա­կան են նրա թի­կուն­քում պատ­կեր­ված լեռ­նաշ­խար­հը և բնա­կա­վայ­րը, ո­րոնք ա­սես ձու­լա­ծո են, քնա­րա­կան շն­չով ար­ված ար­ծա­թեոս­կյա տո­նե­րով հա­գե­ցած պատ­կե­րա­քան­դակ են։ Բա­կուն­ցը մտազ­բաղ է, թի­կուն­քի հզոր հայ­րե­նի ե­զերքն ան­գամ ան­զոր է ի­րա­կա­նու­թյան ո­րո­գայթ­նե­րի դեմ, նա սպա­սում է իր դա­տավճ­ռին։ Ա­ռա­ջին պլա­նում հա­զիվ նշ­մա­րե­լի է կու­ժը վերց­նող կնոջ կեր­պա­րը, ո­րը հա­վեր­ժու­թյան ձոն է երկ­րին, կանց­նի, կհե­ռա­նա ա­դա­մոր­դի Ակ­սե­լը, կանց­նեն-կհե­ռա­նան շա­տե­րը, կմ­նան լեռ­նե­րը, բնա­կա­վայ­րը և նրանց բնա­կիչ­նե­րը։
1956-ին Ի­սա­բե­կյա­նը նկա­րել է իր նշա­նա­վոր գոր­ծե­րից մե­կը` «Պա­տա­նի Դա­վի­թը»։ Վա­յել­չա­կազմ, գե­ղա­դեմ Դավ­թի ոտ­քե­րի առջև խա­ղաղ նս­տել է ու­լի­կը, նրա հրա­մա­նին պատ­րաստ կանգ­նած է վագ­րը։ Թի­կուն­քում հայ­կա­կան լեռ­նաշ­խարհն է։ Մի՞­թե նա Սա­սուն­ցի Դավ­թի պա­տա­նե­կան հա­սա­կում չի պատ­կե­րել Ա­րա Գե­ղե­ցի­կին, ո­րը նույն­պես հայ ազն­վա­զարմ ցե­ղի և հա­յոց պե­տա­կան տան պա­հա­պանն էր և զին­վո­րը։
Պատ­մա-հայ­րե­նա­կան, պատ­մա-դի­ցա­բա­նա­կան, ա­ռաս­պե­լա­կան և պատ­մա-հե­ղա­փո­խա­կան թե­մա­նե­րը գե­րիշ­խող են նրա ար­վես­տում։ Սա­կայն մեկ այլ գե­րիշ­խա­նու­թյուն էլ կա Ի­սա­բե­կյա­նի աշ­խար­հում` մեր­կան­դամ կա­նայք, մերկ կա­նայք, լվացք ա­նող և այ­գում հան­գս­տա­ցող, Սևա­նի ա­փին հան­գր­վա­նած, հար­դար­վող և լո­գանք ըն­դու­նող կա­նայք։ Ա­մե­նուր նրանք լիա­ռա­տո­րեն կա­նա­ցի են, սա­կայն բնավ կր­քա­հա­րույց չեն։ Ի­սա­բե­կյա­նը վրձ­նել է հայ ազն­վա­զարմ կնո­ջը, ըստ էու­թյան, ստեղ­ծել է ա­ռաս­պե­լա­կան Ծո­վի­նա­րի և Նվար­դի, պատ­մա­կան Փա­ռան­ձեմ թա­գու­հու և Այ­ծեմ­նի­կի հա­վա­քա­կան կեր­պա­րը։ Ինչ­պի­սի՜ ինք­նամ­փոփ վե­հու­թյուն կա այս մո­րե­մերկ կա­նանց մեջ։ Նրանց մար­մի­նը հան­դերձն է նրանց։
ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Նկա­րիչն ու գոր­ծի­չը լքեց մեր մե­ղա­վոր աշ­խար­հը 2007-ին և թաղ­վեց Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նում, հա­յոց երևե­լի­նե­րի կող­քին։ 2013-ին «Հայ արթ» մշա­կու­թա­յին կենտ­րո­նի սրահ­նե­րից մե­կում հիմ­նադր­վեց «Է­դուարդ Ի­սա­բե­կյան» մշ­տա­գոր­ծող ցու­ցաս­րա­հը, 28 ըն­տիր աշ­խա­տանք քա­ղա­քին նվի­րեց որ­դին` ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ա­րամ Ի­սա­բե­կյա­նը։ Ժա­մա­նակ անց պարզ­վեց, որ ցու­ցաս­րա­հը կա­րոտ է նո­րոգ­ման։ Այժմ վի­ճակն այս­տեղ ա­ղե­տա­լի է, անձրևաջ­րերն ու հալ­չող ձյու­նը թա­փան­ցում են ցու­ցաս­րահ, ա­ռաս­տա­ղի բե­տո­նե հե­ծան­նե­րից մե­կը ճեղք­վել է։ Ա­վե­լորդ խո­նա­վու­թյան և անհ­րա­ժեշտ ջեր­մու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի կյանքն է վտանգ­ված։ 2020-ի սկզ­բին Երևա­նի փոխ­քա­ղա­քա­պետ Վի­րա­բյա­նը, անդ­րա­դառ­նա­լով բազ­մա­թիվ ա­հա­զան­գե­րին, խոս­տա­ցավ 6-7 ա­միս անց հիմ­նա­նո­րո­գել ցու­ցաս­րա­հը։
Բայց ին­չու՞ ոչ ան­հա­պաղ, ոչ հենց այ­սօր։ Եվ ին­չու է այս խն­դի­րը խնամ­քով շր­ջան­ցում մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նին։ Ո՛չ հարևան Վրաս­տա­նում, ո՛չ էլ ոչ բա­րով դր­կից Ադր­բե­ջա­նում չկա նման վայ­րագ վե­րա­բեր­մունք մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հան­դեպ։ Միով բա­նիվ` գեթ 1 ա­միս ինք­նազ­սպ­վեք, Հայկ Մա­րու­թյան և այլ մայ­րա­քա­ղա­քա­յին պաշ­տո­նա­տար­ներ, ինք­նազ­սպ­վեք, չե­ղար­կեք ձեր բա­րո­յա­զուրկ պարգևավ­ճար­նե­րը և հիմ­նա­նո­րո­գեք «Է­դուարդ Ի­սա­բե­կյան» ցու­ցաս­րա­հը։ Կամ էլ այն ի տնօ­րի­նում հանձ­նեք ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին և ցու­ցաս­րա­հի տա­րած­քում սունկ ա­ճեց­րեք։ Հա­վա­տաց­նում եմ, շա­հա­վետ բիզ­նես է։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 6790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ