Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրտդ վար­չա­պետ Փա­շի­ն­յան չկան­չի, իսկ միտքդ՝ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ

Սիրտդ վար­չա­պետ Փա­շի­ն­յան չկան­չի, իսկ միտքդ՝ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ
02.06.2020 | 00:21
Ե­րեկ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դար­ձավ 45 տա­րե­կան։ Նախ շնոր­հա­վո­րում ենք, իսկ մաղ­թանք­ներն ա­վե­լի ուշ։ Փա­շի­նյա­նը ծնն­դյան օ­րով ստա­ցավ յու­րա­հա­տուկ «ա­նակն­կալ», որն ա­ռա­վոտ կա­նուխ բա­վա­կան գոհ ու զվարթ ինքն ի­րեն «մա­տու­ցեց»՝ ա­վե­տե­լով, թե ին­քը և իր ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը վա­րակ­ված են կո­րո­նա­վի­րու­սով։ Տես­նու՞մ եք, ինչ ա­պի­կար վի­րուս է, ան­գամ մար­դուն ծնն­դյան օ­րով հան­գիստ չի թող­նում, ան­կոչ ներ­խու­ժել է Փա­շի­նյան­նե­րի ըն­տա­նիք, տնա­վոր­վել։ Գու­ցե 45-ա­մյա­կի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կը հենց այն­պես չէ, որ Փա­շի­նյա­նը մե­կու­սա­ցած պի­տի անց­կաց­նի, մտո­րե­լու, ան­ցա­ծը վեր­լու­ծե­լու, ա­րածն ու չա­րա­ծը կշ­ռա­դա­տե­լու, ինքն իր հետ մնա­լու ճիշտ ժա­մա­նակն է։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես վեր­ջին 2 տար­վա մա­սին է, երբ Փա­շի­նյանն ի պաշ­տո­նե նաև եր­կիր է ներ­կա­յաց­նում ու պա­տաս­խա­նա­տու է ոչ միայն իր հա­մար։ Շատ հե­տաքր­քիր է, ե­թե ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նը կող­քից դի­տեր վար­չա­պետ Փա­շի­նյա­նին, ի՞նչ կա­սեր ու 45-ա­մյա հեռ­վից ի՞նչ կմաղ­թեր նրան։ Գոր­ծը թեթևաց­նենք ու փոր­ձենք օգ­նել ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նին։
-Եր­կու տա­րի ա­ռաջ մարդ­կանց ա­սա­ցի, որ կգամ իշ­խա­նու­թյան, բո­լորդ կապ­րեք ու­րիշ Հա­յաս­տա­նում, որ­տեղ բո­լո­րը լի­նե­լու են եր­ջա­նիկ, հպարտ, հան­դուր­ժող։
-Բայց դու ըն­դա­մե­նը եր­կու տա­րում ի՞նչ դարձ­րիր այս մի բուռ եր­կի­րը։ Սևեր-սպի­տակ­ներ, հներ-նո­րեր, նախ­կին­ներ-ներ­կա­ներ, հե­ղա­փո­խա­կան­ներ-հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ։ Հի­մա ան­գամ քո թիմն է հա­կա­հե­ղա­փո­խա­կան դար­ձել, որ ճիշտն ա­սեմ, դու ինքդ քեզ էլ ես «սև» դարձ­րել։
-Ա­սա­ցի, որ Բաղ­րա­մյան 26 ճամպ­րուկ­նե­րով գու­մար­ներ են տա­րել, նախ­կին­նե­րը թա­լան­չի են, ժո­ղովր­դից գո­ղա­ցա­ծը մինչև վեր­ջին կո­պե­կը հետ եմ բե­րե­լու։
-Բայց վար­չա­պե­տի «մուն­դի­րը» հա­գար դա­տա­կան թույլ փաս­տե­րով, շին­ծու գոր­ծեր հա­րու­ցե­ցիր, ոչ մի փաստ մինչ օրս դա­տա­րա­նով չհաս­տա­տե­ցիր, ու բո­լոր դա­տա­վա­րու­թյուն­նե­րի հետևում հա­սա­րա­կու­թյու­նը սկ­սեց տես­նել վրեժխ­նդ­րու­թյուն։
-Ա­սա­ցի` կո­ռուպ­ցիա չի լի­նե­լու, բա­նա­կից գո­ղա­ցո­ղը պի­տի հան­րա­յին ար­գա­հա­տան­քի ար­ժա­նա­նա։
-Բայց ե­կար իշ­խա­նու­թյան՝ սե­փա­կան թի­մա­կից­ներդ ան­մի­ջա­պես կո­ռուպ­ցիա­յի վրա բռ­նե­ցին, իսկ սե­փա­կան ըն­տա­նի­քիդ վե­րա­բե­րող խայ­տա­ռակ կո­ռուպ­ցիոն փաս­տե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում­նե­րին այդ­պես էլ չկա­րո­ղա­ցար հա­կա­փաս­տարկ­ներ ներ­կա­յաց­նել։ Միակ զենքդ կր­կին կի­րա­ռե­ցիր՝ մե­ղադ­րան­քին մե­ղադ­րանք­նե­րով պա­տաս­խա­նե­ցիր։ Որ­պես վկա, ա­մեն ան­գամ կան­չե­ցիր ի­րա­վա­պահ հա­մա­կար­գին ու հայ­տա­րա­րե­ցիր, թե քնն­վում են աշ­խար­հա­ցունց գոր­ծեր։
-Ազ­գա­յին ար­ժեք­նե­րը հար­թա­կից կարևո­րե­ցի։
-Բայց իշ­խա­նու­թյա­նը մոտ ե­կար, թե չէ, անձ­նա­կան ե­րաշ­խա­վո­րու­թյան տակ վերց­րիր սե­ռա­կան ոչ ա­վան­դա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող ան­ձանց, ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վը սո­վո­րա­կան բնույթ կրեց, բռ­նու­թյան քա­րո­զը, ա­տե­լու­թյան խոս­քը հա­սավ ան­պատ­կե­րաց­նե­լի չա­փե­րի, պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն ար­ժեզր­կե­ցիր։ Շա՜տ կար­միր գծեր խախ­տե­ցիր։
-ԱԺ ամ­բիո­նից ա­նընդ­հատ խո­սում էի ԽԾԲ-նե­րին պե­տա­կան հա­մա­կարգ չտա­նե­լու մա­սին։
-Բայց իշ­խա­նու­թյան ե­կած-չե­կած՝ պե­տա­կան հա­մա­կար­գը լց­րիր ազ­գա­կան­նե­րով, ըն­կեր­նե­րով՝ ա­ներ­ձագ, եղ­բո­րոր­դի պատ­գա­մա­վոր­ներ, ըն­կեր, քա­վոր քա­ղա­քա­պե­տեր։ Քա­վոր-ըն­կե­րոջ ըն­կե­րու­թյան ատ­կատն ան­ցյա­լում հան­ցա­գոր­ծու­թյուն էր, այ­սօր՝ ան­տե­սա­նե­լի մի բան։
-Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին հա­ջոր­դող օ­րե­րին (ա­վե­լի ստույգ՝ մա­յի­սին) ըն­դա­մե­նը մի քա­նի օր գնա­ցի դիր­քեր, չծա­ռա­յած վերց­րի զեն­քը ու հա­գա կա­մուֆ­լյաժ։
-Բայց դու շատ ա­ռաջ գնա­ցիր, ստեղ­ծե­ցիր ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղով, ար­ցա­խյան պա­տե­րազ­մով ան­ցած բո­լոր հրա­մա­նա­տար­նե­րին վար­կա­բե­կե­ցիր, բա­նա­կի կար­գա­վի­ճա­կը ի­ջեց­րիր «տրու­սիկ-մայ­կա­յի» մա­կար­դա­կի, հի­մա էլ ա­սում են, թե զենք ես վա­ճա­ռում։ Լռում ես, չգի­տենք՝ էլ ինչ մտա­ծել։ Էլ չեմ ա­սում, թե ինչ ա­րե­ցիր ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ։
-Ա­նընդ­հատ գո­ռում էի, թե ՀՀ-ն ԵԱՏՄ-ում ա­նե­լիք չու­նի, և ԵԱՏՄ ան­դա­մակ­ցու­թյու­նը լր­ջա­գույն սպառ­նա­լիք­ներ է ստեղ­ծել Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան, ռազ­մա­քա­ղա­քա­կան և քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի հա­մար, իսկ ապ­րի­լյան պա­տե­րազմն էլ հրահր­ված ու պայ­մա­նա­վոր­ված էր Ռու­սաս­տա­նի հետ։
-Վար­չա­պետ դար­ձար, լրիվ մո­ռա­ցար, թե ինչ էիր ա­սել, մեկ էլ, թե ԵԱՏՄ-ն է, որ կա, իսկ Ռու­սաս­տա­նի հետ էլ փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նենք։ Դու էլ գի­տես, որ քո խոս­քե­րի լր­ջու­թյանն այն­տեղ չեն հա­վա­տա­լու։ Մի­լիո­նա­վոր դրամ­ներ ծախ­սե­ցիր, հա­սար ԱՄՆ, մի­ջին կար­գի մի պաշ­տո­նյա­յի ըն­դու­նե­լու­թյանն էլ չար­ժա­նա­ցար։
-Բայց այս մի հար­ցում ես կես բառ չեմ ա­սել, բայց զգում եմ, որ էլ տեղ չու­նենք ա­ռաջ գնա­լու։
-Վի­րու­սը բա­նի տեղ չդ­րե­ցիր, ու հի­մա ողջ հա­սա­րա­կու­թյու­նը, դու էլ հե­տը վա­րակ­վել եք։
-Այս­տեղ իմ մա­տը խա­ռը չէ։
-Ինչ ա­սել ու ա­րել ես, միակ մեղ­քը քոնն է, բայց հաս­կա­նում եմ, որ քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րից ա­մե­նաու­ժե­ղը սա է։ Շուտ ա­պա­քին­վիր, զգում եմ, որ, ըստ էու­թյան, դարձ ի շր­ջանս յուր։
-Վեր­ջում, ա­կանջդ բեր, մի բան ա­սեմ, ի­րա­կա­նում ոչ ես, ոչ էլ դու եր­բեք ան­կեղծ չենք ե­ղել մարդ­կանց ու նաև ինք­ներս մեր ա­ռաջ, ո­րով­հետև հան­րու­թյանն ա­սել ենք մի բան, բայց ի­րա­կա­նում մտա­ծել ու գոր­ծել լրիվ այլ տրա­մա­բա­նու­թյամբ։ ՈՒս­տի եր­կու­սիս էլ մի մաղ­թանք ու­նեմ. կա­րո­ղա­նանք, ի վեր­ջո, հաշտ ու ներ­դաշ­նակ ապ­րել մեր ներ­քին «ես»-ի հետ, սիրտդ վար­չա­պետ Փա­շի­նյան չկան­չի, իսկ միտքդ՝ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ