Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
13.06.2020 | 22:29

Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել․

«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։ ԱԱԾ-ն ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ