«Վարժվում եմ հեռավար եղանակով աշխատելուն»
03.07.2020 | 01:05
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլիի ողբերգական մահից հետո առաջին գրառումն է արել ֆեյսբուքյան էջում՝ պատմելով առօրյայի մասին. «Վերադառնում եմ աշխատանքի և կյանքին: Ինչպես ձեզնից շատերը, ես էլ եմ վարժվում հեռավար եղանակով աշխատելուն: Իդեալական չէ, բայց շատ ժամանակ կարելի է խնայել: Մյուս նորությունն այն է, որ ես վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ վերջապես սկսել եմ այնպիսի ուտեստներ պատրաստել, որոնք ենթակա են ուտելու:
Սովորականի պես երաժշտություն եմ լսում, վերաբացահայտել եմ որոշ արտիստների… դասական երաժշտությունում՝ Մարիա Գրինբերգ և Տատյանա Նիկոլաևա, ջազային վոկալում՝ Էնդի Բեյ»։
Արոնյանը նշել է, որ օրերը հիմնականում Երևանում է անցկացնում՝ երբեմն էլ ընկերների հետ լինելով բնության գրկում, ու ընդգծել, որ կարանտինի պայմաններում մարզվել չկարողանալը փոքր-ինչ զայրացնում է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ