ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով Վերքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Դատավոր Մխիթար Պապոյանը, լսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների և դատախազության բողոքները, հեռացավ որոշում կայացնելու։ Դատական նիստին Ծառուկյանը չէր մասնակցում, նա վարակվել է կորոնավիրուսով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանկացել, որ նիստերը հետաձգվեն, ուստի, խնդրել է, որ անցկացվեն առանց իր մասնակցության: Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 8-ին: «Բոլոր բողոքները մանրամասն քննության առարկա են դարձել»,- ասաց նա: