Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն

Արմեն Աշոտյան. Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն
07.07.2020 | 22:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին վերջին հայտարարությանը. «Ապշերոնյան ֆանֆարոնը դատարկաբանության և ցածրորակ շատախոսության հերթական ճառն է հնչեցրել Հայաստանի, հայ ժողովրդի և Սերժ Սարգսյանի հասցեին:


Նրա մազութային լեղու մակարդակը զգալիորեն զիջում է Բաքվի նավթի որակին, որի վրա հիմնված է «ոսկե երիտասարդության» ներկայացուցչի և հարևան հորինված պետության գահաժառանգի՝ ջերմոցային միջավայրում աճեցված իշխանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում նստած է եղել Ստամբուլի, Մոսկվայի գիշերային ակումբներում՝ շնչելով թակարժեք սիգարների բույրը ռազմաճակատի կրակոցների և վառոդի փոշու հոտը:
Ալիևը դասեր չի քաղել ինչպես իր նախորդների անփառունակ պարտություններից, այնպես էլ 2016-ի սեփական ապրիլյան տապալումից:


Ո՞րն է Ադրբեջանի նախագահի՝ իսկապես թշվառ և նվազագույն դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող վարքի գաղտնիքը:
Մարդ, որը Սերժ Սարգսյանին տեսնելուն պես «Պավլովի շների» օրինակով ամեն անգամ ռեֆլեկտիվ կերպով իրեն էր քաշում ոչ հզոր պոչը, որի բանակը սեփական փորձով բազմիցս զգացել է հայ զինվորի ուժն ու խիզախությունը, իրեն պահում է որպես միջին վիճակագրական հիստերիայով տառապող կին ՆԴՀ-ի ժամանակ:


Ի՞նչ էր այդքան աններելիորեն ցավալի արել նրան Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի նախագահի պաշտոնից նրա հրաժարականից երկու տարի անց Ալիևն իրեն պահում է նման զազրելի կերպով:
Ադրբեջանի ժողովուրդ, բացատրիր քո նախագահին, որ հղի տղամարդը ողորմելի տեսարան է:
Տեսնում եք, ՀՀԿ-ի խորհրդանիշը նրան դուր չի գալիս: Իհարկե, դուր չի գա, քանի որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են հայ ժողովրդի մյուս զավակների հետ կողք-կողքի ցույց տվել «ալիևներին» իրենց իրական տեղը՝ ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում: Կասկած չկա, որ եթե արծվի փոխարեն մեր կուսակցական դրոշի վրա ոչխար պատկերված լիներ, որն Ադրբեջանի նախագահին բնորոշ մշակութաբանական կոդն է «հարազատ-օտար» համակարգում, շատ ավելի բարենպաստ կհամարեր:


Այն գործիչը, որն իր երկրում ատելության և այլատյացության մշակույթ է զարգացրել, որը հայատյացությունը պետական կրոնի մակարդակի է հասցրել, որի համար քնած սպային կացնահարող ոչնչությունն ազգային հերոս և խորհրդանիշ է, նվազագույն բարոյական իրավունք չունի խոսելու ֆաշիզմի մասին:
Այո, Հայաստանում այսօր կան խնդիրներ ժողովրդավարության և ներկայիս իշխանությունների հետ, սակայն Ալիևը չէ, որ իր ներքին բարոյական դատարկությամբ և միջնադարյան խավարամտությամբ պետք է խոսի ժողովրդավարության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների մասին: Մեր խնդիրները մենք ինքներս կլուծենք:
Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասին կպատժեն Ալիևին ցանկացած արկածախնդրության համար:
Չկասկածեք, հարևաննե՛ր»:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ