Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայային աջակցելու համար փողոց է դուրս եկել 63 000 մարդ

Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայային աջակցելու համար փողոց է դուրս եկել 63 000 մարդ
31.07.2020 | 22:44

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային աջակցելու համար Մինսկում հանրահավաքին մասնակցել է առնվազն 63000 մարդ, հայտնում է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությանը: Ակցիայի մասնակիցների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Նախագահի ընտրությունները Բելառուսում անցկացվելու են օգոստոսի 9-ին, նախընտրական քարոզարշավը սկսվել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 8-ը:

Դիտվել է՝ 23499

Մեկնաբանություններ