Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­հուս­տա­յին ֆոն­դը ծան­րա­բեռն­ված է

Պա­հուս­տա­յին ֆոն­դը ծան­րա­բեռն­ված է
04.09.2020 | 01:41

Կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դը «շն­չա­ռու­թյան» խն­դիր ու­նի՝ Covid-19-ը ոչ միայն մարդ­կանց թո­քերն է ախ­տա­հա­րել... Ինչ­պես և կան­խա­տես­վում էր, ար­տա­կարգ դրու­թյան 6 ա­միս­ներն ի­րենց բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը թո­ղե­ցին տն­տե­սու­թյան վրա, ինչն ուղ­ղա­կիո­րեն «գոտ­կա­տե­ղից ներքև» հար­ված էր պե­տա­կան ֆի­նան­սա­կան աղ­բյուր­նե­րին։ Այ­սօր ար­դեն պարզ է, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դի հա­մար 647 մլն դրա­մը ծանր խն­դիր է։ Սա պարզ դար­ձավ ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում՝ չզե­կուց­վող հար­ցե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ։


Ա­ռա­ջարկ է ե­ղել 647 մլն դրամ հատ­կաց­նել ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին` ախ­տա­հա­նիչ նյու­թեր և ե­ռա­շերտ դի­մակ­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով։ Այս հար­ցը կա­րե­լի է ա­սել, ա­նակն­կա­լի է բե­րել ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նին. «33-րդ հար­ցով նա­խա­տես­վում է պա­հուս­տա­յին ֆոն­դից հատ­կա­ցում կա­տա­րել, ին­չը, ճիշտն ա­սած, չի քն­նարկ­վել, սա էլ, են­թադ­րում եմ, պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել հար­ցի հրա­տա­պու­թյամբ»։ Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նի քա­ղա­քա­կան և մաս­նա­գի­տա­կան պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը, ըստ ա­մե­նայ­նի, թույլ չտ­վեց ա­վե­լի կոշտ գնա­հա­տել հար­ցը նա­խա­պես ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան հետ չքն­նար­կե­լու մո­տե­ցու­մը, մինչ­դեռ, ե­թե հար­ցը նա­խա­պես քն­նար­կած լի­նեին, ա­պա ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը ստիպ­ված չէր լի­նի կա­ռա­վա­րու­թյան նիս­տին ա­սել այն, ինչ ա­սաց. «ՈՒ­զում եմ տե­ղե­կաց­նել, որ այս ձևով նա­խա­գի­ծը ըն­դու­նե­լու դեպ­քում ձևա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման խն­դիր կա­ռա­ջա­նա, քա­նի որ պա­հուս­տա­յին ֆոն­դը ամ­բող­ջու­թյամբ ծան­րա­բեռն­ված է։ Հետևա­բար, կա­ռա­ջար­կեի, մինչև վերջ­նա­կան ստո­րագ­րու­մը, ֆի­նան­սա­կան հատ­կաց­ման մա­սով լու­ծում գտ­նել նաև պա­հուս­տա­յին ֆոն­դի ա­վե­լաց­ման ուղ­ղու­թյամբ, նոր միայն այն հաս­տա­տել»։ Ինչ խոսք, նա­խա­րա­րի այս խոս­տո­վա­նու­թյու­նը շա­տե­րի հա­մար նո­րու­թյուն չէր, ե­թե չա­սենք, որ շատ կան­խա­տե­սե­լի էր Covid-19-ի հա­մա­տեքս­տում։


Նշենք, որ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը հանձ­նա­րա­րել է մինչ փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մը գտ­նել այն ֆի­նան­սա­կան աղ­բյուր­նե­րը, ո­րոնք կա­պա­հո­վեն պա­հանջ­վող 647 մլն դրա­մը։ Դե ինչ, գու­ցե այդ աղ­բյուր­նե­րից մեկն էլ բա­րե­գոր­ծա­կան ֆոն­դե­րը լի­նեն։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 20099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ