Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Տա­րօ­րի­նակ, շատ բա­նե­րով ոչ տի­պա­կան լա լի­գա

Տա­րօ­րի­նակ, շատ բա­նե­րով ոչ տի­պա­կան լա լի­գա
27.10.2020 | 00:56

Նո­րից ենք եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րի հեր­թա­կան տու­րի մա­սին խո­սում՝ աչ­քի տակ ու­նե­նա­լով աշ­խար­հա­մա­սի ե­րեք­շաբ­թի-հինգ­շաբ­թի կա­յա­նա­լիք ա­կում­բա­յին եր­կու խա­ղար­կու­թ­յուն­նե­րի հան­դի­պում­նե­րը։ Ա­սել, թե ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­ներն ա­ռանց ա­ռա­ջա­հա­յա­ցի են առ այդ եր­կու խա­ղար­կու­թ­յու­նը, սխալ կլի­նի։ Պար­զա­պես մի բան պի­տի ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նել. ա­կումբ­ներ կան, ո­րոնք ապ­րում են հատ­կա­պես այս խա­ղար­կու­թ­յուն­նե­րում հա­ջո­ղու­թ­յան հաս­նե­լու ակն­կա­լի­քով, ա­կումբ­ներ կան, ո­րոնք բա­ցա­ռա­պես կարևո­րում են ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րը, և ա­կումբ­ներ էլ կան, որ եր­կուսն էլ հա­վա­սա­րա­պես կարևո­րում են։ Ա­մեն ինչ կախ­ված է նրա­նից, թե տ­վ­յալ ա­կումբն ամ­բի­ցիա­նե­րի կող­քին նաև ինչ պո­տեն­ցիալ ու­նի՝ թե՛ կադ­րա­յին, թե՛ ֆի­նան­սա­կան, թե՛ այլ, ո­րը խոր­քում թաքն­ված լի­նե­լու պատ­ճա­ռով դժ­վար տե­սա­նե­լի է։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Որ­քան էլ նվա­զա­գույն հաշ­վով, այ­դու­հան­դերձ, նա­խորդ տու­րում «Կա­դի­սից» կրած ան­փա­ռու­նակ պար­տու­թյու­նը Մադ­րի­դի «Ռեա­լը» կա­րո­ղա­ցավ կոմ­պեն­սաց­նել ու սե­փա­կան եր­կր­պա­գուի մոտ մի քիչ խրոխ­տա­նալ ար­տագ­նա­յում «Բար­սե­լո­նի» նկատ­մամբ տո­նած 3։1 հաշ­վով հաղ­թա­նա­կով, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց 13 միա­վո­րով ժա­մա­նա­կա­վո­րա­պես ստանձ­նե­լու ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Հա­մա­րե­լով, որ «ար­քա­յա­կա­նի» մա­սին այս­քան տե­ղե­կատ­վու­թյու­նը միան­գա­մայն բա­վա­կան է, ա­սենք, որ կա­տա­լո­նյան ա­կում­բի հա­մար սա երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը դար­ձավ, ու բնավ էլ զար­մա­նա­լի չէ, որ յոթ միա­վո­րով 12-րդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Երևի թե «Բար­սե­լո­նի» եր­կր­պա­գու­նե­րը հարկ է, որ հա­մա­կերպ­վեն թի­մի վայ­րի­վե­րում­նե­րով մր­ցե­լույթ­նե­րին, քա­նի որ այս­տեղ ակն­հայ­տո­րեն գնում է սկզ­բուն­քո­րեն նոր թի­մի կազ­մա­վոր­ման գոր­ծըն­թաց, ու դժ­վար է ա­սել, թե դա կա­տա­լոն­ցի­նե­րի նոր գլ­խա­վոր մար­զիչ Կու­մա­նից որ­քան ժա­մա­նակ կխ­լի, ե­թե ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նը, ի­հար­կե, շա­րու­նա­կի հան­դուր­ժել թի­մի նման մր­ցե­լույթ­նե­րը։
Նկա­տենք, որ պա­կաս անց­կաց­րած խա­ղը շա­հե­լու դեպ­քում միա­վոր­նե­րով «ար­քա­յա­կա­նին» կա­րող էր հաս­նել միան­գա­մից եր­կու թիմ՝ «Խե­տա­ֆե»-«Գրա­նա­դա» մր­ցակ­ցու­թյան հաղ­թողն ու «Էլ­չեն», իսկ ե­թե նկա­տի ու­նե­նանք նաև ար­դեն յո­թե­րորդ տու­րի հան­դի­պումն անց­կաց­նող «Ռեալ Սո­սիե­դա­դի» պա­րա­գան, ա­պա պի­տի հար­կադր­ված լի­նենք խո­սե­լու ոչ միայն «ար­քա­յա­կա­նին» հաս­նող թի­մե­րի, այլև նրան հնա­րա­վոր շր­ջան­ցո­ղի մա­սին։ Սա­կայն ե­կեք «Ռեալ Սո­սիե­դադ»-«ՈՒես­կա» մր­ցակ­ցու­թյանն ադ­րա­դառ­նանք ա­մե­նա­վեր­ջում։
Դժ­վար չէ նկա­տել, որ թե՛ «Խե­տա­ֆեն», թե՛ «Գրա­նա­դան», թե՛ «Էլ­չեն» գրանդ ա­կումբ կոչ­վե­լու ոչ մի շանս չու­նեն գո­նե ա­ռայժմ, ա­վե­լի շատ երկ­րորդ է­շե­լո­նի թիմ են, բայց այս է մր­ցաշր­ջա­նի լա լի­գա­յի այ­սօր­վա ռեա­լու­թյու­նը։ «Խե­տա­ֆե»-«Գրա­նա­դա» դի­մա­կա­յու­թյան առն­չու­թյամբ ա­սենք, որ ան­ցել է մադ­րի­դյան հոր­դա­ռատ անձրևի ու­ղեկ­ցու­թյամբ ու ա­վարտ­վել է տան­տե­րե­րի պար­տու­թյամբ՝ 0։1։ Ինչ վե­րա­բե­րում է «Էլ­չեին», այն իր հե­տաձգ­ված հան­դի­պումն ան­հա­մե­մատ ուշ է անց­կաց­նե­լու, իսկ այդ ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում շա­րու­նա­կե­լու է դի­տարկ­վել որ­պես լա լի­գա­յի հնա­րա­վոր ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կը։
Իս­պա­նա­կա­նի փաս­տա­ցի ու հնա­րա­վոր լի­դեր­նե­րի մա­սին մենք կար­ծես թե շատ խո­սե­ցինք ու ոնց որ աչ­քա­թող ա­րե­ցինք Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յին», ո­րը 11 միա­վո­րով հինգ խա­ղից հե­տո չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է (վեր­ջի­նում մր­ցա­կիցն է ե­ղել «Բե­տի­սը», հաղ­թել է 2։0 հաշ­վով) և ե­թե պա­կաս անց­կաց­րած խա­ղում էլ հաղ­թա­նակ տո­նի, 14 միա­վո­րով կդառ­նա ա­ռաջ­նու­թյան... Սա­կայն ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում «Աթ­լե­տի­կո­յի» միանձ­նյա, թե ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կը դառ­նա­լը պայ­մա­նա­վոր­ված էր «Ռեալ Սո­սիե­դա­դի» մր­ցե­լույ­թից։ Ա­ռանց եր­կա­րաց­նե­լու, միան­գա­մից ա­սենք, որ այն վեր­ջին հինգ խա­ղում տա­րել է թվով չոր­րորդ խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակն ու այս պա­հի դրու­թյամբ ստան­ձել միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Մր­ցա­կի­ցը ե­ղել է «ՈՒես­կան»՝ 4։1։ Նկա­տենք, որ «Ռեալ Սո­սիե­դադն» իր 14 միա­վո­րը վաս­տա­կել է յոթ խա­ղից։
Ա­վե­լորդ չհա­մա­րենք տե­ղե­կաց­նել, որ այս պա­հի դրու­թյամբ ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Վի­լիա­ռեա­լի» հետ տնա­յին հան­դի­պու­մը գո­լա­զուրկ ոչ-ո­քիով ա­վար­տած, 11 միա­վոր ու­նե­ցող «Կա­դի­սը»։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Շա­րու­նա­կում են ի­րենց ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը «Լայպ­ցի­գը», «Բա­վա­րիան», Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», ո­րոնք հենց այս հեր­թայ­նու­թյամբ էլ 13 ու 12-ա­կան միա­վոր­նե­րով բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին ե­րեք հո­րի­զո­նա­կա­նում են։ «Լայպ­ցի­գը» 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Հեր­տա­յին», «Բա­վա­րիան» «տաք­սի» է ձևա­կեր­պել Ֆրանկ­ֆուր­տի «Այ­նտ­րախ­տի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում (Ռո­բերտ Լևան­դովս­կին հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել), դորտ­մունդ­ցի­նե­րը մյուն­խեն­ցի­նե­րից ըն­դա­մե­նը եր­կու գոլ են պա­կաս հյու­րա­սի­րել «Շալ­կեին»՝ 3։0։ Նկա­տենք՝ ե­րեքն էլ հան­դես են ե­կել սե­փա­կան հար­կի տակ։ Այս ե­րե­քին ու­թա­կան միա­վո­րով հե­տապն­դում է միան­գա­մից չորս թիմ։ Նրանց մեջ է նաև «Մայն­ցի» նկատ­մամբ հյու­րըն­կալ­վե­լիս հաղ­թա­նակ տո­նած Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»՝ 3։2։

ԱՆԳ­ԼԻԱ
Վե­ցե­րորդ տու­րի ար­դյունք­նե­րով պրե­միեր լի­գա­յում այլևս չկա թիմ, որ պար­տու­թյուն կրած չլի­նի։ Վեր­ջին եր­կու­սը դար­ձան «Աս­տոն Վի­լան» ու «Է­վեր­տո­նը»։ Ա­ռա­ջի­նին «չա­փի» բե­րեց «Լիդ­սը», այն էլ մր­ցակ­ցի հար­կի տակ, երկ­րոր­դի «ճն­շու­մը» չա­փեց «Սաուտ­հեմպ­տո­նը»։
Դառ­նա­լով ա­ռա­ջի­նի դի­մա­կա­յու­թյա­նը՝ ա­սենք՝ սկզ­բուն­քո­րեն «Լիդսն» այն թի­մը չէր, որ «Աս­տոն Վի­լա­յի» հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ լի­ներ, բայց այն թիմն էլ չէր, որ գլու­խը կախ գնա­լու էր ինք­նա­կամ «մորթ­վե­լու»։ Հա­մե­նայն դեպս, տան­տե­րե­րի հա­մար ա­ռա­ջին խա­ղա­կե­սի 0։0-ն ո­րո­շա­կիո­րեն զգու­շաց­նող բան էր։
Ի դժ­բախ­տու­թյուն բիր­մինգ­հեմ­ցի­նե­րի, երկ­րորդ խա­ղա­կե­սում «ա­սո­ղը» ոչ թե ի­րենք, այլ հյու­րե­րը ե­ղան, այն էլ ինչ կար­գի «ա­սող»։ Ար­դյուն­քում «Աս­տոն Վի­լան» մնաց ու­նե­ցած 12-ով, ին­չը նշա­նա­կում է եր­րորդ հո­րի­զո­նա­կան, իսկ ա­հա «Լիդ­սը» միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 10-ի։
Ի տար­բե­րու­թյուն «Լիդ­սի», «Է­վեր­տո­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում «Սաուտ­հեմպ­տո­նը» բա­նը չթո­ղեց հաս­նի երկ­րորդ խա­ղա­կե­սին։ Եր­կու գն­դակ ա­ռա­ջի­նում ու լու­ծե­լիք խն­դիր մնաց բա­նը ծայ­րա­հե­ղա­ցում­նե­րի չհասց­նե­լը, ինչն էլ ար­վեց անվ­րեպ՝ 2։0։ Այս պար­տու­թյան ար­դյուն­քում, փաս­տո­րեն Կառ­լո Ան­չե­լո­տիի սա­նե­րը թե­պետ մնա­ցին ու­նե­ցած 13 միա­վո­րով, սա­կայն չլ­քե­ցին ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ Միակ տար­բե­րու­թյունն այն է, որ ար­դեն միանձ­նյա ա­ռա­ջա­տար չեն։ Նրանց է միա­ցել երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը՝ «Լի­վեր­պու­լը», ո­րը հյու­րըն­կա­լե­լիս պար­տու­թյան է մատ­նել «Շե­ֆիլ­դին»՝ 2։1։ Ա­յո, ա­ռա­ջա­տար են «Է­վեր­տոնն» ու «Լի­վեր­պու­լը», սա­կայն բա­վա­կան է «Աս­տոն Վի­լան» հաղ­թա­նա­կով ա­վար­տի պա­կաս անց­կաց­րած խա­ղը, կխ­լի այդ փխ­րուն ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Տու­րի խա­ղե­րից ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն էր ներ­կա­յաց­նում և ին­նա­կան միա­վոր ու­նե­ցող «Ար­սե­նա­լի» ու «Լես­տե­րի» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ որ մեկն էլ հաղ­թա­նակ տա­ներ, մր­ցա­շա­րում բա­վա­կան խո­շոր տե­ղա­շար­ժե­րի նա­խա­ձեռ­նող կդառ­նար։ «Զի­նա­գործ­ներն» այդ մր­ցա­պայ­քա­րում գրե­թե բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րով ա­ռա­վել են ե­ղել հյու­րե­րից, սա­կայն «աղ­վես­նե­րի» սրըն­թաց գրոհ­նե­րից մե­կը նրանց ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տար Վար­դին եզ­րա­փա­կել է գո­լով՝ թի­մին բե­րե­լով հաղ­թա­նակ։ «Լես­տե­րը» 12 միա­վո­րով եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին քա­ռյա­կը։ 10-ա­կան միա­վո­րով 5-8-րդ հո­րի­զո­նա­կան­նե­րում է միան­գա­մից չորս թիմ։
Շա­րու­նա­կում է ա­ղյու­սա­կի վեր­նա­մա­սում դիր­քա­վոր­ված­նե­րին 13-րդ տխուր հո­րի­զո­նա­կա­նից նա­յել «Ման­չեստր Սի­թին»։ Գվար­դիո­լա­յի սա­ներն այս ան­գամ միա­վոր կորց­րին «Վեստ Հե­մի» հետ ար­տագ­նա­յում՝ 1։1։ Միա­վոր­նե­րի կո­րուստ ար­ձա­նագ­րեց և ման­չեստ­րյան մյուս գրան­դը, թե­պետ «Չել­սիի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում ոչ-ո­քի խա­ղա­լը (0։0) փոքր-ինչ դժ­վար է այդ­պի­սին ո­րա­կել, որ­քան էլ հան­դի­պումն այդ ե­ղել է սե­փա­կան հար­կի տակ։ «Յու­նայ­թե­դը» յոթ միա­վո­րով 15-րդ հո­րի­զո­նա­կա­նում է, «ազն­վա­կան­ներն» ին­նե­րորդն են նույն­քան միա­վո­րով։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Սե­փա­կան հար­կի տակ «Դի­ժո­նի» նկատ­մամբ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» 4։0 հաշ­վով հաղ­թա­նա­կը «մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րի» հա­մար ար­դեն հեր­թա­կա­նի վե­րած­վող շար­քից էր։ Միա­վոր­նե­րով (18), այն հա­սավ «Լի­լին»՝ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում հաս­տա­տե­լով եր­կիշ­խա­նու­թյուն, քա­նի որ տու­րի հեր­թա­կա­նում վեր­ջինս կա­րո­ղա­ցավ ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կել։ Դա ե­ղավ «Նից­ցա­յի» հետ ար­տագ­նա խա­ղում՝ 1։1։ «Նից­ցան» ու­նի 14 միա­վոր ու եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին հն­գյա­կը։
15 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ռե­նը» ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կի իր դիր­քերն ա­վե­լի ամ­րապն­դե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­ցել, սա­կայն «Անժն» իր հա­մա­ռու­թյան հա­մար վար­ձատր­վեց ե­րեք միա­վո­րով՝ 2։1։ Նկա­տենք՝ թի­մը հաղ­թա­նա­կի է հա­սել ար­տագ­նա խա­ղում։ 15 միա­վոր է գրանց­ված նաև ար­տագ­նա­յում «Լո­րիա­նին» նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Մար­սե­լի» ան­վան դի­մաց։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի հին­գե­րորդ տու­րը սկս­վեց բա­վա­կա­նին խո­շոր ա­նակն­կա­լով։ Սե­փա­կան հար­կի տակ «Ա­տա­լան­տան» 1։3 հաշ­վով զի­ջեց «Սամպ­դո­րիա­յին»՝ ու­նե­ցած ի­նը միա­վո­րով վերջ­նա­հաշ­վում նա­հան­ջե­լով վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան։
Մազ էր մնա­ցել, որ տհաճ փաս­տի ա­ռաջ կանգ­ներ և «Բե­նե­վեն­տո­յին» հյուր գնա­ցած «Նա­պո­լին»։ Ի բա­րե­բախ­տու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, Ջե­նա­րո Գա­տու­զո­յի սա­նե­րը կա­րո­ղա­ցել են սթափ­վել ու հաս­նել կա­մա­յին հաղ­թա­նա­կի՝ 2։1։ Նրանք 11 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։ Նույն­քան միա­վոր է նաև «Սա­սուո­լո­յի» ան­վան դի­մաց, ո­րը հին­գե­րորդ տու­րի իր հան­դի­պումն անց­կաց­րել էր մնա­ցած­նե­րից ան­հա­մե­մատ վաղ։ Հի­շեց­նենք, որ «Թու­րի­նի» հետ այդ գո­լա­ռատ հան­դի­պումն ա­վարտ­վել է միա­վոր վաս­տա­կե­լով, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կող­մե­րը փո­խա­նա­կել են ե­րե­քա­կան գն­դակ։ Բո­լոր դեպ­քե­րում նկա­տենք, որ «Սա­սուո­լոն» կա­րո­ղա­ցել է խա­ղը փր­կել այն բա­նից հե­տո, երբ ըն­թաց­քում մր­ցակ­ցին զի­ջում էր 1։3 հաշ­վով։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել «Ին­տե­րը», որն ար­տագ­նա­յում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Ջե­նո­վա­յին»։ Կոն­տեի սա­նե­րը 10 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
Հար­կավ ա­նակն­կալ­նե­րի շար­քում պի­տի դի­տար­կել «Յու­վեն­տուս»-«Վե­րո­նա» դի­մա­կա­յու­թյան ոչ-ո­քի՝ 1։1, ար­դյուն­քը, որ­տեղ պարտ­վող կող­մը ե­ղել են թու­րին­ցի­նե­րը։ Նրանք ի­նը միա­վո­րով հին­գե­րորդ տե­ղում են։
Ինչ վե­րա­բե­րում է տու­րի թիվ մեկ հան­դիպ­մա­նը, այն ե­րեկ էր, ա­վարտ­վել է ուշ։ Շտա­պենք ա­սել, որ ան­գամ պար­տու­թյան դեպ­քում չորս խա­ղից հե­տո նույն­քան հաղ­թա­նակ տո­նած «Մի­լա­նը» չի զրկ­վի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նից, իսկ ա­հա մր­ցա­կի­ցը՝ «Ռո­ման», կա­րող է էա­կա­նո­րեն շտ­կել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում դեռևս ոչ այն­քան հա­ջող ծա­վալ­վող գոր­ծե­րը։
Ա­ղյու­սա­կի վեր­նա­մա­սից նկա­տե­լիո­րեն հե­ռու է գտն­վում «Լա­ցիոն», սա­կայն ե­կեք նրան էլ հի­շենք։ Հռո­մեա­ցի­նե­րը հյու­րըն­կա­լե­լիս 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան են հա­սել «Բո­լո­նիա­յի» նկատ­մամբ, յոթ միա­վո­րով 12-րդ տե­ղում են։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 8511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ