Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախ­ցի­նե­րի կր­թու­թ­յան կազ­մա­կեր­պու­մը Հա­յաս­տա­նում

Արցախ­ցի­նե­րի կր­թու­թ­յան կազ­մա­կեր­պու­մը Հա­յաս­տա­նում
13.11.2020 | 01:48

Տա­րին սկս­վեց հե­ռա­վար կր­թու­թյան պար­տադ­րան­քով։ Դժ­գո­հու­թյուն­նե­րը բախ­վում էին վա­րա­կը չտա­րա­ծե­լու և մարդ­կա­յին կյան­քե­րը փր­կե­լու հրա­մա­յա­կա­նին։ Աշ­նան սկզ­բին, մի փոքր ու­շա­ցու­մով բաց­վե­ցին հան­րակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի դռ­նե­րը։ Բա­կե­րում քիթ քթի խա­ղա­ցող ե­րե­խա­նե­րը դա­սա­ժա­մե­րին պար­տա­վո­րում էին պա­հել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյունն ու դի­մակ կրե­լու պա­րե­տի ո­րո­շու­մը։


Հա­մա­ցան­ցում բո­լո­րի հիաց­մուն­քը շար­ժող մի տե­սա­նյութ շր­ջա­նառ­վեց. ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րը դասն անց­կաց­նում էին բնու­թյան գր­կում։
Ա­սում էինք՝ սա պա­տե­րազմ է, փոր­ձում ապ­րել «նոր պա­տե­րազ­մի» կա­նոն­նե­րով, մինչև որ սկս­վեց ի­րա­կան պա­տե­րազ­մը։ Ա­սա­ցինք՝ պա­տե­րազմ է եր­կու ճա­կա­տով։ Սկս­վեց ար­ցախ­ցի­նե­րի տե­ղա­փո­խու­մը Երևան և ՀՀ մար­զեր։ Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի տա­րած­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ դպ­րոց­նե­րում աշ­նա­նա­յին ար­ձա­կուրդ­նե­րը եր­կա­րաձգ­վե­ցին։ Ար­ձա­կուրդ­ներն էլ դար­ձան հա­րա­բե­րա­կան։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը, ա­շա­կերտ­ներն ու ծնող­նե­րը դա­սա­սե­նյակ­ներն ու մի­ջան­ցք­նե­րը վե­րա­ծել էին ար­հես­տա­նոց­նե­րի. քո­ղար­կող ցան­ցեր էին պատ­րաս­տում ա­ռաջ­նագ­ծի հա­մար։ Հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կերպ­վում էին փոքր խմ­բե­րով և հեր­թա­փո­խով։


Աշ­նա­նա­յին ար­ձա­կուր­դից հե­տո դա­սե­րի վերս­կս­ման մի քա­նի տար­բե­րակ էր քն­նարկ­վում։ Ա­մե­նա­հա­վա­նա­կանն այն է, որ տար­րա­կան դա­սա­րան­նե­րում կլի­նի առ­կա ու­սու­ցում, իսկ մի­ջին և ա­վագ դա­սա­րան­նե­րի դեպ­քում՝ տար­բե­րակ­ված մո­տե­ցում։ Ե­թե դպ­րո­ցում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպ­քե­րի շե­մը 10 տո­կոս և ա­վե­լի լի­նի, դպ­րո­ցը ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­ռա­վար կգոր­ծի։ Գյու­ղա­կան, փոքր հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ տրանս­պորտ չի գոր­ծում, ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում կտր­վի։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում 12-րդ դա­սա­րան­ցի­նե­րը. վեր­ջին­ներս հոկ­տեմ­բե­րի 30-ից շա­րու­նա­կում են ու­սում­նա­ռու­թյու­նը հե­ռա­վար։ ՈՒ­սում­նա­րան­նե­րը, քո­լեջ­նե­րը և բու­հե­րը նույն­պես կշա­րու­նա­կեն գոր­ծել հե­ռա­վար և առ­ցանց ու­սուց­ման ձևա­չա­փով։
Պետք է կազ­մա­կերպ­վի նաև Ար­ցա­խից ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­փոխ­ված­նե­րի կր­թա­կան գոր­ծըն­թա­ցը։ Պա­տե­րազ­մը սկս­վեց սեպ­տեմ­բե­րի 27-ին։ Հոկ­տեմ­բե­րի կե­սե­րին ար­դեն ու­նեինք Ար­ցա­խի կր­թա­կան ո­լոր­տին առ­նչ­վող պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը։ Այն է՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ա­հա­բեկ­չու­թյան ու կա­տա­ղի ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով խախտ­վել և խախտ­վում է շուրջ 33000 մար­դու կր­թու­թյան ի­րա­վուն­քը։ 24000 ա­շա­կերտ դպ­րոց չի հա­ճա­խում, 4016 ե­րե­խա՝ ման­կա­պար­տեզ, 4986 ու­սա­նող՝ ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան, քո­լեջ և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն։ ՈՒ­նենք նաև զոհ­ված ու վի­րա­վոր­ված բազ­մա­թիվ ա­շա­կերտ­ներ և ու­սա­նող­ներ։


Նո­յեմ­բե­րի 8-ին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը դար­ձյալ հրա­պա­րա­կեց սույն թվե­րը, հույս հայտ­նե­լով, որ օր ա­ռաջ կվե­րա­դառ­նան հայ­րե­նիք, բայց քա­նի որ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նե­րը շա­րու­նակ­վում են և հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն կր­թու­թյուն կազ­մա­կե­պե­լու Ար­ցա­խի ա­շա­կերտ­նե­րի և ու­սա­նող­նե­րի հա­մար, ա­ռա­ջի­կա­յում՝ մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը, կր­թու­թյու­նը կազ­մա­կերպ­վե­լու է Հա­յաս­տա­նում։ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում ի­րա­կա­նաց­վում է ա­շա­կերտ­նե­րի գրան­ցում, նո­յեմ­բե­րի 13-ից սկ­սե­լու են հան­րակր­թու­թյան կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը։ Նա­խա­րա­րի տե­ղե­կաց­մամբ՝ ծնող­նե­րը ե­րե­խա­նե­րի հաշ­վառ­ման հա­մար կա­րող են դի­մել հա­մայն­քա­պե­տա­րան, որ­տեղ գրանց­ված են, կամ հա­րա­կից բնա­կա­վայ­րում գտն­վող կր­թա­կան հաս­տա­տու­թյուն՝ լի­նի պե­տա­կան դպ­րոց, թե ման­կա­պար­տեզ։ Հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով հան­վել է նաև պար­տա­դիր փաս­տաթղ­թե­րի պա­հան­ջը։


Ար­ցա­խի ու­սու­ցիչ­նե­րի բա­զան նույն­պես հաշ­վառ­վում է։ ՀՀ այն դպ­րոց­նե­րում, որ­տեղ կծա­գի ու­սուց­չի խն­դիր, կներգ­րավ­վեն Ար­ցա­խի ու­սու­ցիչ­նե­րը։
Ար­ցա­խի ու­սա­նո­ղու­թյու­նը միաս­նա­կան առ­ցանց հար­թակ­նե­րուվ այս պա­հին աշ­խա­տում է Ար­ցա­խի պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի հետ։ Ա­ռա­ջի­կա­յում լու­ծե­լու են նաև ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­նե­րի, քո­լեջ­նե­րի ու­սա­նո­ղու­թյան կր­թու­թյան հար­ցը։
Նա­խա­րա­րը խո­սեց նաև ար­ցախ­ցի­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վող մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, Ար­ցա­խում ա­վեր­ված մշա­կու­թա­յին տնե­րի մա­սին, ո­րոնց վե­րա­կանգ­նու­մը օր ա­ռաջ պատ­րաստ էին ստանձ­նե­լու սփյուռ­քի բա­րե­րար­նե­րը։ Նա վս­տահ էր, որ Ար­ցա­խի նա­խա­րա­րու­թյան քար­տե­զագ­րած ծրագ­րերն ան­շեղ են, ու շատ ա­վե­լի հե­տաքր­քիր ձևե­րով դրանք բո­լո­րը կյան­քի են կոչ­վե­լու։


Հատ­կան­շա­կան է, որ նա­խա­րա­րը պա­տե­րազ­մի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կում դի­մել է ՄԱԿ-ի կր­թու­թյան ի­րա­վուն­քի հար­ցե­րի գլ­խա­վոր զե­կու­ցո­ղին, ներ­կա­յաց­րել կր­թու­թյան կար­գա­վի­ճա­կը, կր­թու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­ման անհ­նա­րի­նու­թյու­նը, ո­րի պաշտ­պա­նու­թյու­նը բո­լոր եր­կր­նե­րի պար­տա­կա­նու­թյունն է, և խնդ­րել է, որ ՄԱԿ-ն իր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում, նպա­տակ­նե­րին ու սկզ­բուն­քնե­րին հա­մա­պա­տաս­խան՝ օգ­նի վե­րա­կանգ­նե­լու կր­թու­թյան շա­հա­ռու­նե­րի ի­րա­վուն­քը։ Բնա­կա­նա­բար՝ ա­նար­դյունք։ Միակ հույ­սը սահ­մա­նը պաշտ­պա­նող զին­վորն էր ու Ա­րա­րի­չը։
Դեպ­քերն այլ ըն­թացք ու­նե­ցան...
Մեկ օր ա­ռաջ տուն վե­րա­դառ­նա­լու ա­նո­րոշ հե­ռան­կա­րը գու­ցե նոր գոր­ծըն­թաց­ներ պար­տադ­րի, որ չտու­ժեն ար­ցախ­ցի­նե­րի կր­թա­կան ի­րա­վունքն ու ա­պա­գան։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 17598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ