Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում»

«Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում»
19.11.2020 | 23:58

Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյունն իր խայ­տա­ռակ օ­րերն է ապ­րում։ Պատ­մա­բան­նե­րին ան­գամ բարդ է ներ­կա­յիս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ողջ ա­հա­վո­րու­թյու­նը ներ­կա­յաց­նել հա­ջորդ սե­րունդ­նե­րին։ Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, ԳԱԱ ան­դամ Ա­ՇՈՏ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում խոս­տո­վա­նեց, որ բարդ է հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար այս օ­րե­րը ներ­կա­յաց­նե­լը, բայց որ­պես մեխ պետք է ընտ­րել հայ զին­վո­րի ան­հա­վա­տա­լի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րը։ «ՈՒ դրան զու­գա­հեռ ղե­կա­վա­րի դա­վա­ճա­նու­թյու­նը»,- ակ­նար­կին ի պա­տաս­խան ա­սաց. «Դա էլ կգր­վի, ա­մեն ին­չի մա­սին էլ կգր­վի։ Ե­թե ել­քը մեզ հա­մար ցան­կա­լի չէ, դա չի նշա­նա­կում, որ հայ զին­վո­րը սխ­րանք­ներ չի գոր­ծել, մեր հե­րո­սա­պա­տու­մը շա­րու­նա­կե­լու ա­ռու­մով իր ա­ռա­քե­լու­թյու­նը չի ի­րա­գոր­ծել»։

-Ի՞նչ օ­րեր է հայ ժո­ղո­վուրդն ապ­րում։ Ի՞նչ է այս ա­մե­նը նշա­նա­կում մեր պատ­մու­թյան հա­մար։
-Հեր­թա­կան փոր­ձու­թյու­նը, մղ­ձա­վան­ջը մեր ժո­ղովր­դի գլ­խին ե­կան։ Ցա­վոք, միշտ չէ, որ մենք մեր պատ­մու­թյու­նից դա­սեր ենք քա­ղում։ 100 տա­րի հե­տո մեր պատ­մու­թյու­նը կրկն­վեց, հի­մա էլ կա­րող ենք կանգ­նել 1920-ի նույն ի­րա­վի­ճա­կի առջև։ Բա­րե­բախ­տա­բար պե­տա­կա­նու­թյան կոր­ծա­նում տե­ղի չու­նե­ցավ։ Ես այն մարդ­կան­ցից եմ, որ այս դժ­վա­րին պայ­ման­նե­րում դեռ լա­վա­տե­սու­թյու­նը չեն կորց­րել, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի եր­կու պե­տա­կա­նու­թյուն­նե­րը դեռ կան­գուն են։ Դրանք այն հե­նա­սյու­ներն են, ո­րոնց վրա մենք մեր վաղ­վա օ­րը պի­տի կա­ռու­ցենք։
-Ար­ցա­խը կան­գուն հա­մա­րե­լով՝ ի՞նչ նկա­տի ու­նեք, երբ շուրջ­բո­լո­րը ադր­բե­ջա­նա­կան զորքն է, իսկ ներ­սում էլ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են տե­ղա­կայ­վել։
-Նկա­տի ու­նեմ, որ կան պե­տա­կան ատ­րի­բուտ­նե­րը՝ իշ­խա­նու­թյուն, զորք, ո­րոնց կող­քին կան նաև ռուս խա­ղաղա­պահ­նե­րը, որ­քան էլ վեր­ջին հան­գա­ման­քը շա­տե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի լի­նի։ Այ­սինքն, Ադր­բե­ջա­նը չի կա­րո­ղա­ցել վե­րահս­կո­ղու­թյուն հաս­տա­տել այդ տա­րած­քում, ո­րի անվ­տան­գու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու են ռուս խա­ղա­ղապահ­նե­րը։ Սա մեզ հա­մար կարևոր գոր­ծոն է։
-Դուք նմա­նու­թյուն­ներ եք տես­նում 100 տա­րի ա­ռաջ­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի և այ­սօր­վա միջև, բայց այ­սօր պե­տու­թյան ղե­կա­վա­րին հա­մա­րում են դա­վա­ճան, այն ժա­մա­նակ երկ­րի ներ­սում նման ղե­կա­վար­ներ կա­յի՞ն։
-1920-ին մենք պե­տա­կա­նու­թյուն կորց­րինք, Ար­ցա­խի տա­րած­քը 1920-ի ապ­րի­լի 25-ին հա­զիվ էր Հա­յաս­տա­նին միա­ցել, երբ դրա­նից 3 օր հե­տո խոր­հր­դա­յա­նա­ցավ Ադր­բե­ջա­նը ու, ստա­նա­լով Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյու­նը, մա­յի­սին ներ­թա­փան­ցեց Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ և խոր­հր­դայ­նաց­րեց այն։ Այ­սօր դեռ պե­տա­կա­նու­թյուն ու­նենք ու ա­ռաջ­նա­յին խն­դի­րը պե­տա­կա­նու­թյան խոր­հր­դա­նիշ­ներն ա­մուր պա­հելն է, ի­մա՝ բա­նա­կը և Ար­ցա­խի պե­տա­կան մար­մին­նե­րը։ Ե­թե 1991-ին ռուս­նե­րը «կոլ­ցո» օ­պե­րա­ցիա էին ա­նում և մեզ Գե­տա­շե­նից հա­նում, այ­սօր նրանք ու­ղիղ հա­կա­ռակն են ա­նում, բնակ­չու­թյա­նը Հա­յաս­տա­նից Ար­ցախ են վե­րա­դարձ­նում, ո­րով­հետև ի­րենց ներ­կա­յու­թյունն այն­տեղ հիմ­նա­վո­րե­լու հա­մար այլ կռ­վան չու­նեն։ Խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Ար­ցա­խում հիմ­նա­վոր­վում է միայն խա­ղաղ բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հան­գա­ման­քով և հայ ժո­ղովր­դին վե­րա­հաս ցե­ղաս­պա­նու­թյու­նից փր­կե­լու հրա­մա­յա­կա­նով։ Ինչ վե­րա­բե­րում է դա­վա­ճան­նե­րին ու դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի շա­րա­նին, դրանք կան, բայց այ­սօր պետք է մի փոքր շունչ քա­շել, ա­վար­տել խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման գոր­ծըն­թա­ցը մեր զին­վո­րի շնոր­հիվ պահ­ված մի թիզ հո­ղի վրա, հե­տո անդ­րա­դառ­նալ դա­վա­ճան­նե­րին։ Միան­շա­նակ է, որ ի­րա­վի­ճա­կի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը։ Չեմ կար­ծում, որ հնա­րա­վոր է խու­սա­փել այդ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։ Իսկ բուն դա­վա­ճան­նե­րի խն­դի­րը ժա­մա­նա­կի հարց է, նրանց ա­նուն­նե­րը պի­տի մեկ առ մեկ տալ, բայց չպետք է ստաց­վի այն­պես, թե հա­յոց բա­նա­կում հա­մա­տա­րած դա­վա­ճա­նու­թյուն է ե­ղել, այն դեպ­քում, որ այդ ա­մե­նի կող­քին կան կյան­քի գնով հող պա­հած զին­վոր­ներ, ո­րոնց շնոր­հիվ մեր հս­կո­ղու­թյան տակ է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի հատ­վա­ծը։ Եվ այդ հատ­վա­ծը վաղ­վա օր­վա հա­մար ցատ­կա­հար­թակ է լի­նե­լու, ա­մեն ինչ կո­րած չէ։
-Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը պատ­մա­կան տե­սան­կյու­նից ի՞նչ փաս­տա­թուղթ է։
-Դա ռու­սա­կան դի­վա­նա­գի­տու­թյան փայ­լուն հաղ­թա­նակն էր։ Ե՛վ Թու­քիա­յին, և՛ Ադր­բե­ջա­նին, և՛ Հա­յաս­տա­նին, և՛ Արևմուտ­քին դի­վա­նա­գի­տա­կան պայ­քա­րի աս­պա­րե­զից հա­նե­լու փայ­լուն քայլ։ Տա­րի­ներ շա­րու­նակ Ռու­սաս­տա­նը քայ­լեր էր մտա­ծում Ադր­բե­ջան վե­րա­դառ­նա­լու հա­մար, ու այս ճկուն դի­վա­նա­գի­տու­թյամբ դա ի­րա­գոր­ծեց։ Պա­տա­հա­կան չէ, որ Ռու­սաս­տանն ա­նընդ­հատ խո­սում է խա­ղա­ղա­պահ զոր­քե­րի ա­ռա­քե­լու­թյան մա­սին, այ­սինքն՝ Ար­ցա­խի բնակ­չու­թյանն էթ­նիկ զտու­մից են փր­կել։
-Սա­կայն Թուր­քիան ևս տա­րա­ծաշր­ջան է մխրճ­վել։ Ա­վե­լին, այս օ­րե­րին թուր­քա­կան զորք է կու­տակ­վում Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին։ Փոր­ձա­գետ­ներն ա­նընդ­հատ խո­սում են Էր­դո­ղա­նի պան­թուր­քիս­տա­կան նկր­տում­նե­րի մա­սին։ Ռու­սաս­տա­նին կհա­ջող­վի՞ այս տա­րա­ծաշր­ջա­նում կանգ­նեց­նել Էր­դո­ղա­նի ծրա­գի­րը։
-Միայն Ռու­սաս­տա­նը չէ, որ այդ ծրագ­րին դեմ լի­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել։ Այ­սօր այն­պի­սի եր­կր­ներ են Թուր­քիա­յի դեմ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք կն­քում, որ ոչ մե­կի մտ­քով ան­գամ չէր կա­րող անց­նել։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ե­գիպ­տո­սին և Հու­նաս­տա­նին, ո­րոնք ա­մեն վայր­կյան Մի­ջերկ­րա­կան ծո­վում զգում են Թուր­քիա­յի ռևան­շիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շուն­չը։ Էլ չեմ նշում Ի­րա­նի խիստ ան­հան­գս­տու­թյու­նը, որ Թուր­քիան այս տա­րա­ծաշր­ջան է մտել, Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շումն էլ ակն­հայտ է։ Չեմ բա­ցա­ռում, որ դա Վրաս­տա­նին ևս ցան­կա­լի չէ, ո­րով­հետև թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հզո­րա­ցու­մը կա­րող է խն­դիր դառ­նալ նրա հա­մար, քա­նի որ իր տն­տե­սու­թյու­նում նրանց ներ­կա­յու­թյու­նը բա­վա­կան մեծ է։ Սի­րիան, Ի­րա­քը ևս Թուր­քիան չեն ըն­դու­նում։ Ժա­մա­նա­կին Թուր­քիան ե­րա­զում էր զրո տո­կոս խն­դիր­ներ հարևան­նե­րի հետ, այ­սօր ստա­ցել է 100 տո­կոս վտանգ­ներ ու խն­դիր­ներ հարևան­նե­րի հետ։ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ա­վե­լի շատ ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում։ Թեև Էր­դո­ղա­նի նման ան­հա­վա­սա­րակ­շիռ մար­դուց չեմ բա­ցա­ռում, որ Հա­յաս­տա­նի հան­դեպ ոտ­նձ­գու­թյուն կա­նի։ Չլի­նե­լով ստո­րագր­ված փաս­տաթղ­թի որևէ կե­տում, Թուր­քիան փոր­ձում է վե­րախմ­բագ­րում­ներ կա­տա­րել այն­տեղ և ներ­թա­փան­ցել այս տա­րա­ծաշր­ջան։
-Ել­նե­լով այդ ցան­կու­թյու­նից՝ հնա­րա­վո՞ր է, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը սադ­րանք­նե­րի գնա Ար­ցա­խում, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տի։
-Դա չի բա­ցառ­վում, բայց հաշ­վի պի­տի առ­նել, որ ա­մեն մի սադ­րանք նշա­նա­կում է ոչ թե հայ-ադր­բե­ջա­նա­կան խն­դիր, այլ ռուս-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազմ, ո­րը ստի­պե­լու է թուր­քե­րին ու ադր­բե­ջան­ցի­նե­րին լր­ջո­րեն մտա­ծել նման քայլ ա­նե­լուց ա­ռաջ։
-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հաս­կա­ցանք, որ աշ­խար­հը լուռ է ան­գամ մեր հան­դեպ երկ­րորդ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում։ Սա հաշ­վի առ­նե­լով՝ չպե՞տք է մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­մա­տա­պես վե­րա­փոխ­վի։
-Որ­պես պատ­մա­բան, կա­րող եմ բա­զում փաս­տեր բե­րել մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րոնք հա­կա­ռուս ու­ժե­րի հա­մար ու­րա­խա­լի կլի­նեն։ Բայց մար­դիկ պի­տի սթափ­վեն, հաս­կա­նան ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք դե­ֆակ­տո և դե­յու­րե պի­տի ըն­դու­նել։ Արևմուտքն այս ըն­թաց­քում ծպ­տուն չհա­նեց։ ԱՄՆ-ը զբաղ­վեց իր ընտ­րու­թյուն­նե­րով, մեր «դաշ­նա­կից» Ֆրան­սիան բա­վա­րար­վեց մեկ հայ­տա­րա­րու­թյամբ։ Մակ­րոնն ա­ռա­ջին օ­րը մի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց ու դրա­նից հե­տո որևէ ծպ­տուն չհա­նեց։ Հի­մա էլ թե Սե­նա­տը նա­խա­գիծ է պատ­րաս­տում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու մա­սին։ Դա մեր աչ­քին թոզ փչե­լու հա­մար է, քա­նի որ այդ ո­րո­շու­մը գոր­ծա­դի­րի հա­մար որևէ ար­ժեք չու­նի։ Մենք միա­միտ չենք ու դա լավ հաս­կա­նում ենք։ Հի­մա ու­շա­ցած ԱՄՆ-ն և Ֆրան­սիան շտա­պում են «անձրևա­նո­ցի» տակ ի­րենց տեղն ա­պա­հո­վել։ Ե­թե իս­կա­պես կն­պաս­տեն Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­մա­նը, չեն խան­գա­րի ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, թող մաս­նակ­ցեն այդ գոր­ծըն­թաց­նե­րին։ Այ­սօր հեշտ է ա­սել, թե Ռու­սաս­տա­նը մեր ինք­նա­վա­րու­թյու­նը սահ­մա­նա­փա­կեց, սա­կայն պի­տի ի­րա­տես լի­նել, սթափ նա­յել ի­րո­ղու­թյուն­նե­րին։ Այ­սօր պի­տի պա­հել ա­մեն հնա­րա­վո­րը վաղ­վա հա­մար։
-Այս պա­հին հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­նա­յում և խո­րա­ցու՞մ է հար­կա­վոր։
-Սո­րո­սա­կան­նե­րը և կուրծք ծե­ծող արևմտա­մետ­նե­րը պետք է սթափ­վեն ու հաս­կա­նան, թե ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ին­չի կա­րող են հան­գեց­նել։ Ես Հա­յաս­տա­նի 100 տո­կոս ինք­նա­վա­րու­թյան կողմ­նա­կիցն եմ, բայց մեր ոչ հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով կորց­րինք ինք­նա­վա­րու­թյան շատ լծակ­ներ։
-Այ­սօր հայ մար­դու ա­ռա­քե­լու­թյու­նը ո՞րն է, երբ ու­նի ծվեն-ծվեն ե­ղած հայ­րե­նի­քի մի մաս, վտան­գի տակ հայ­տն­ված Հա­յաս­տան, ո­րի դռա­նը նս­տած է թուր­քը։
-Պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը պետք է գա ա­ռա­ջին պլան, պի­տի փայ­փա­յել դա, ամ­րապն­դել։ Սա ա­ռա­ջին հեր­թին պի­տի ի­րա­կա­նաց­վի Ար­ցա­խում։ Գո­նե հի­մա 100 տար­վա սխալ­նե­րը չկրկ­նենք։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ