Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք նրան վե­րա­բեր­վում էինք որ­պես ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րո­սի

Մենք նրան վե­րա­բեր­վում էինք որ­պես ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րո­սի
27.11.2020 | 03:17

Ար­գեն­տի­նա­յում հայ­տա­րար­վել է ե­ռօ­րյա սուգ՝ մահ­կա­նա­ցուն է կն­քել լե­գեն­դար Մա­րա­դո­նան։ Մա­հը սր­տի կաթ­վա­ծի հետևանք է, ող­բեր­գու­թյու­նը կա­յա­ցել է նո­յեմ­բե­րի 25-ին, մար­զի­կի բուե­նո­սայ­րե­սյան տա­նը։ Չեմ ու­զում ա­վե­լորդ քա­ղա­քա­կա­նաց­նել, բայց չեմ էլ կա­րող չա­սել՝ մեզ մոտ ան­գամ կես­վայր­կյա­նա­նոց սուգ չհայ­տա­րար­վեց այն բա­նից հե­տո, երբ ա­զե­րի­թուր­քա­կան բո­րե­նու ու նրա հո­վա­նա­վո­րյալ ա­հա­բե­կիչ­նե­րի ա­ռաջ, մո­լա­գա­րի կա­մոք ու գի­տու­թյամբ այդ­պես ան­փա­ռու­նակ մե­նակ թո­ղե­ցինք Ար­ցա­խը։ Սա­կայն, մյուս կող­մից, սուգ հայ­տա­րարե­լու հա­մար էլ պի­տի բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նե­նաս, մինչ­դեռ ին­չի մա­սին կա­րող է լի­նել խոս­քը, երբ ինքդ ես դա­վադ­րա­բար բա­ցում քո երկ­րի մուտ­քի դար­պաս­նե­րը։ Որ­քան խո­սենք մեր այս ող­բեր­գու­թյան մա­սին, հա կխո­սենք, ուս­տի դառ­նանք Մա­րա­դո­նա­յին։


Երբ հայտ­նի են դար­ձել մար­զի­կի սր­տի հետ ծա­գած պրոբ­լեմ­նե­րը, նրա տան ուղ­ղու­թյամբ շարժ­վել է շտա­պօգ­նու­թյան միան­գա­մից չորս մե­քե­նա։ Բժիշկ­նե­րը փոր­ձել են վե­րա­կեն­դա­նաց­նել լե­գեն­դին, սա­կայն ա­մեն ինչ ե­ղել է ա­նօ­գուտ։ Նկա­տենք՝ ա­վե­լի վաղ Մա­րա­դո­նան ու­նե­ցել էր գլ­խու­ղե­ղի վի­րա­հա­տու­թյուն, տանն անց­նում էր հետ­վի­րա­հա­տա­կան փու­լը։
Ի­հար­կե, գույ­ժը հա­ղոր­դե­լով՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րը շտա­պել են տե­ղե­կաց­նել, որ վեր­ջին տա­րի­նե­րին լե­գեն­դի սիր­տը ողջ հզո­րու­թյամբ չէր գոր­ծում, սա­կայն դրանք ար­դեն ան­հար­կի ման­րուք­ներ են։ Փաստն այն է, որ ֆուտ­բո­լա­յին գի­գան­տը չկա։


Սա­կայն լրագ­րող­նե­րի նկատ­մամբ էլ չլի­նենք այդ­քան քար­սիրտ ա­սեմ, թե մի ու­րիշ բան ա­սեմ։ Ա­սե­լով «Մենք նրան վե­րա­բեր­վում էինք որ­պես ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րո­սի, ով ընդ­հուպ կի­նոն­կա­րի ա­վար­տը պի­տի ողջ մնար։ Եվ այս պա­հին մենք հար­կադր­ված ենք միա­նա­լու բազ­մա­թիվ աղ­բյուր­նե­րին ու հաս­տա­տե­լու՝ չէ, ես չեմ կա­րող շա­րու­նա­կել»՝ TyC Sports հե­ռուս­տա­լի­քի հա­ղոր­դա­վար Դիե­գո Ար­մա­դոն չի կա­րո­ղա­ցել ի­րեն կա­ռա­վա­րել ու ու­ղիղ ե­թե­րում գլուխն առ­նե­լով ա­փե­րի մեջ, ան­զուսպ ար­տաս­վել է։ «Ինչ­պի­սի սար­սափ» ար­տա­հայ­տու­թյամբ նրան օգ­նու­թյան է հա­սել գոր­ծըն­կեր հա­ղոր­դա­վարն ու շա­րու­նա­կել դեպ­քի ման­րա­մաս­նե­րը։


Բո­լո­րո­վին վեր­ջերս, հոկ­տեմ­բե­րի 30-ին, Մա­րա­դո­նան նշեց 60-ա­մյա­կը։ Վեր­ջին ժա­մա­նակ­ներս մի քա­նի ան­գամ լուր տա­րած­վեց նրա՝ մահ­կա­նա­ցուն կն­քե­լու մա­սին, սա­կայն ա­մեն ան­գամ ինքն էր հեր­քում լու­րե­րը՝ մե­ղադ­րե­լով հա­րա­զատ­նե­րին, ո­րոնք, ըստ նրա իր մահն են ցան­կա­նում ժա­ռան­գու­թյա­նը տի­րա­նա­լու հա­մար։ Մի խոս­քով՝ կեն­ցա­ղա­յին տգեղ պատ­մու­թյուն­ներ, ո­րոն­ցից այս ցա­վա­լիո­րեն նյու­թա­կա­նաց­ված աշ­խար­հում ա­պա­հո­վագր­ված չէ ոչ ոք։
Սա­կայն հա­մաշ­խար­հա­յին լե­գեն­դի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը ծայր աս­տի­ճա­նի էր հա­սած։ Հար­կավ մենք տի­րա­պե­տում ենք անհ­րա­ժեշտ լրատ­վու­թյա­նը, որ­տեղ ման­րա­մաս­նո­րեն նշ­վում է, թե երբ ինչ կար­գի վի­րա­հա­տու­թյուն է կրել ֆուտ­բո­լիս­տը, դրանց հետևանքն ինչ է ե­ղել, ինչ­պի­սի զգա­ցո­ղու­թյուն­ներ, սա­կայն մենք ոչ մա­հա­խո­սա­կան թեր­թիկ ենք, ոչ էլ մո­լա­գար, որ տր­վենք դրանց ման­րա­մաս­նե­րին։ Ես կար­ծում եմ, որ մեր ա­ռա­քե­լու­թյունն ու­րիշ բա­նում է՝ պա­հել ֆուտ­բո­լա­յին այս հան­ճա­րի հի­շա­տա­կը՝ պատ­մե­լով ու ցու­ցադ­րե­լով, թե աստ­վա­ծա­յին ինչ շնոր­հի տեր անձ­նա­վո­րու­թյուն է ե­ղել, ինչ­պի­սի հետք է թո­ղել հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում։
Մա­րա­դո­նա­յին ֆուտ­բո­լա­յին հան­րու­թյու­նը կհի­շի որ­պես մե­կի, ով իր երկ­րի հա­վա­քա­կա­նը 1986-ին հասց­րեց չեմ­պիո­նա­կան բար­ձուն­քի՝ դառ­նա­լով այդ տար­վա աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տը, ով յոթ տա­րի շա­րու­նակ փայ­լա­տա­կեց ի­տա­լա­կան «Նա­պո­լիի» կազ­մում՝ նաև իր մաս­նակ­ցու­թյամբ կեր­տե­լով այդ մե­ծա­գույն ա­կում­բի պատ­մու­թյու­նը։


Ինչ խոսք, ֆուտ­բո­լի պատ­մու­թյան մեջ ընդ­միշտ կմ­նա և Անգ­լիա­յի հա­վա­քա­կա­նի դար­պա­սի նրա գրա­վու­մը, ո­րը նա շտա­պեց հայ­տա­րա­րել որ­պես Աստ­ծո ձեռ­քով ար­ված։
Շատ-շատ հի­շա­տա­կում­ներ կա­րե­լի է ա­նել նրա կեն­սագ­րու­թյու­նից՝ հի­շե­լով տիտ­ղոս­ներ, խփած գո­լե­րի թիվ և այլն, և այլն, սա­կայն վերջ­նա­հաշ­վում այդ ա­մե­նը գա­լու, հան­գե­լու է մի գնա­հա­տա­կա­նի, իսկ դա այս նյու­թում մի քա­նի ան­գամ բարձ­րա­ձայն­վեց՝ Մա­րա­դո­նան հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի մե­ծա­գույն լե­գենդ­նե­րից մեկն է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ