Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

5 մե­դալ են նվա­ճել

5 մե­դալ են նվա­ճել
22.12.2020 | 01:54

Դեկ­տեմ­բե­րի 18-19-ին Մոսկ­վա­յում կա­յա­ցել է սամ­բո մար­զաձևից հան­րա­հայտ Ա. Խառ­լամ­պիևի հու­շամր­ցա­շա­րը, որն Աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կու­թ­յան փու­լե­րից մեկն է։ Մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել է 14 երկ­րի 130 մար­զիկ։ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նվա­ճել են 5 մե­դալ։
Աշ­խար­հի, Եվ­րո­պա­յի և Եվ­րո­պա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Տիգ­րան Կի­րա­կո­ս­յա­նը, ո­րը հիմ­նա­կա­նում հան­դես է գա­լիս 52 կգ քա­շա­յին կար­գում, մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օ­րը մար­զա­կան սամ­բո­յի մինչև 57 կգ քա­շա­յին կար­գում դար­ձել է ար­ծա­թե մե­դա­լա­կիր՝ եզ­րա­փակ­չում զի­ջե­լով Ռու­սաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Սա­յան Խեր­տե­կին։


Մր­ցու­մա­յին երկ­րորդ օ­րը մար­տա­կան սամ­բո­յի 68 կգ քա­շա­յին կար­գում Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի երկ­րորդ ար­ծա­թե մե­դա­լը նվա­ճել է Սամ­վել Բա­դա­լ­յա­նը։
Մար­զա­կան սամ­բո­յի մր­ցում­նե­րում բրոն­զե մե­դալ­ներ են նվա­ճել Ա­րամ Ա­ղա­ջա­ն­յա­նը (62 կգ) և Վա­հագն Չա­լ­յա­նը (90 կգ), իսկ կա­նանց 56 կգ քա­շա­յին կար­գում բրոն­զե մե­դա­լա­կիր է դար­ձել Վար­սիկ Գրի­գո­ր­յա­նը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ